ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԱՄՆ-ը և Ռուսաստանը կիջեցնե՞ն խաղադրույքները. Երևանի սպասումը

ՆԱՏՕ-ի գործընկերները պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցության, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

 Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունից տեղեկություն էր տարածվել, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունը կարող է սկսվել հունվարի 10-ին Ժնևում, որտեղ կքննարկվեն ռազմավարական կայունության, միջուկային սպառազինության զսպման, ինչպես նաև Ուկրաինայի թեմաները:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տևական ժամանակ պատրաստում են այդ խոսակցությունն ընդհուպ առաջին դեմքերի մակարդակով: Թեև հնարավոր բանակցության օրակարգում նշմարվում են այդ երեք հարցերը, այդուհանդերձ կասկած չկա, որ ազդեցության իմաստով ամերիկա-ռուսական բանակցությունը ընդգրկելու է հարցերի լայն շրջանակ և ազդելու է գործնականում բոլոր այն ռեգիոնների վրա, որտեղ կան բարդ աշխարհաքաղաքական և աշխարհակարգային հանգույցներ: Բնականաբար այդ թվում է նաև Կովկասը իր խնդիրներով, որոց մի էական, առանցքային մասը բնականաբար առնչվում է Հայաստանին ու Արցախին: Այդ իմաստով, նվազագույն դրական կլինի այն, եթե Նահանգների և Ռուսաստանի հնարավոր բանակցությունը զարգանա կառուցողական միջավայրում և չշարունակվի կոշտ խաղադրույքների բարձրացման այն քաղաքականությունը, որ առկա է այսօր և որի վրա հատկապես շեշտը դնում է Մոսկվան: Որովհետև, որքան բարձրանան խաղադրույքները այդ մակարդակում, այդքան թերևս դրանք բարձանալու են նաև ռեգիոնալ առումով: Իսկ այսօր դա այն է, ինչ պետք չէ Հայաստանին, որովհետև Երևանը կարծես թե փորձ է անում Կովկասում իր շուրջ իրավիճակի և ռիսկերի կառավարման քայլերի համատեքստում գործել հնարավորինս բազմավեկտոր պրոցեսների տրամաբանությամբ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Եթե ուկրաինական ուղղությամբ խաղադրույքների գերբարձրացումը հանգեցնի արդեն նույնական անմիջական ազդեցության այլ ռեգիոններում, մասնավորապես Կովկասում, ապա դա հղի է միագիծ տրամաբանության գերակայությամբ, որը Երևանին կբերի բավականին լուրջ «կամ-կամ»-ների առաջ:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: