ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Փրկիչն ու մեղավորը․ ինչպես են ազատվում Մոսկվայի ու Անկարայի ձեռքերը նոր ոճրագործությունների համար

Ինչի վրա է կառուցված Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի ու հայության հանդեպ արդեն 200 տարի՝ հայերի գիտակցության մեջ թուրքական սպառնալիքի ու ռուսական «փրկչության» սխեմայի արմատավորման վրա։

Հայկական գործոնը, որը Ռուսաստանում ու Թուրքիայում դիտարկվում է որպես գոյաբանական սպառնալիք, հնարավոր չէ վերացնել առանց հայերի հոգեբանությունը, աշխարհայացքը ճզմելու եւ մուրճի ու սալի արանքում փակելու։ Դրա համար ռուս-թուրքական համաձայնեցված քաղաքականություն է պետք, ինչի մասին վկայում են բազմաթիվ պատմական-քաղաքական փաստաթղթերը եւ վկայությունները՝ «դուք հարձակվում եք ու կոտորում, մենք հասնում ենք ու «փրկում»։

 
 
 

Ռուսաստանի ներկայության 200 տարիները հայերի բնիկ արեալի հետեւողական կրճատման, հայրենազրկման, ցեղասպանության դարաշրջանն է։ 2020-ի սեպտեմբերից Հայաստանի դեմ սկսած ռուս-թուրքական ռազմական ու հիբրիդային արշավը դրա հերթական հանգրվանն է։ Համաձայնեցված գործողությունների մասին խոստովանել են Թուրքիայի ու Ռուսաստանի առաջին դեմքերը։ Ընդ որում Մոսկվայից արդեն խոստովանում են անցյալի իրադարձություններին իրենց առնչությունը, այդ թվում՝ 1915-ի ցեղասպանությանը։ 1921-23-ի մասին ավելորդ է խոսել։

 

Մնացածը քարոզչության հարց է՝ ագենտուրայի, հատ-հատ ընտրված հպատակ «քաղաքական վերնախավի», զլմ-ների, փորձագետների միջոցով, որի բոլոր թեզերը պետք է բխեն ռուսական փրկչության եւ ռուսական վարկածով հակաթրքականության, հայերի մեղավորության եւ ռուսներին շնորհակալ լինելու կանխավարկածներից։

 

«Շնորհակալություն եմ հայտնում ՌԴ նախագահ Պուտինին, ում անմիջական ջանքերի շնորհիվ կասեցվել է թուրքական աշխարհի նկրտումները եւ պահպանվում է խաղաղություն: Մեր որոշ հայրենակիցներ Արցախում քննադատում են ռուս խաղաղապահներին մեզ համար շատ ծանր որոշ դրվագների կապակցությամբ, որի հետեւանքով մենք ունեցել ենք կորուստներ, բայց մենք պետք է նայենք ճշմարտության աչքերին եւ ասենք, որ այստեղ ավելի շատ մեղավորությունը մերն է», հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ահա այսպես ազատվում են Մոսկվայի ու Անկարայի ձեռքերը նոր ոճրագործություններ կատարելու, հայերին մատաղացուի դերում պահելու համար։ Կարեւորը՝ հայերը երախտապարտ լինեն եւ մեղավոր, ինչը հանում է իրավունքների ու պահանջների հարցը։

Այդ պարագային ինչո՞ւ են ռուսները խոստովանում Հայաստանի ու հայերի դեմ ոճրի իրենց ուղիղ ծրագրումն ու մասնակցությունը, երեւի կհարցնեն շատերը։ Արժե մտածել, քանի որ պատճառը չափազանց հետաքրքիր է, հատկապես «ռուս խաղաղապահների անժամկետ տեղակայման» ջատագովների համար։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Դեկտեմբեր 26, 2021 - 20:50

կոդ: 82345

Հայաստան

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: