ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծված չէ, որի մասին փաստում են համանախագահող երկրների դիրքորոշումները․ Արմինե Մարգարյան

«Ընդհանուր առմամբ՝ այստեղ կարող է լինել երկու պատճառ, որոնք ոչ թե բացառում, այլ շարունակում են միմյանց»,- Yerevanlur-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

«Առաջինն այն է, որ Ադրբեջանը վարում է միլիտարիստական արտաքին քաղաքականություն։ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում այն ստատուս-քվոն, որը փոխվել է հօգուտ Ադրբեջանի և այդ հաջողությունը, որը Ադրբեջանը գրանցեց, այժմ իրենք հետևողականորեն գնում են այդ հաջողությունները կապիտալիզացնելու ուղղությամբ։ Ադրբեջանի համար բոլոր կարևոր հարցերը, որոնք հնարավոր չեն լինում լուծել քաղաքական ճանապարհով, կիրառվում է ուժի սպառնալիքի տարբերակով»,- ընդգծեց զրուցակիցը։

Ըստ ռազմաքաղաքական փորձագետի՝ երկրորդ պատճառն այն է, որ պատերազմի արդյունքում Ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծված չէ, որի մասին փաստում են համանախագահող երկրների դիրքորոշումները։ Նրա համոզմամբ՝ դեռ շարունակելու ենք ականատես լինել Ադրբեջանի կողմից ուժի գործադրման և՛ Հայաստանի հետ սահմաններում, և՛ Արցախում։

«Պետք չէ բացառել ռազմական բախումները, սակայն պետք է հասկանալ, որ մեզ համար վտանգավորը ոչ միայն հնարավոր բախումներն են, այլև այն, որ Ադրբեջանն իր որդեգրած քայլերով գնում է Հայաստանը մաշեցնելու ճանապարհով՝ հնարավորություն չտալով պատերազմից հետո շունչ քաշելու, որպեսզի հնարավոր միջոցներ ձեռնարկենք վերականգնելու կորսված ռեսուրսները։ Կարևոր է այս իրավիճակում զգոն լինել․  մի կողմից՝ քաղաքական պլանավորումը պետք է հենված լինի իրատեսականության վրա, մյուս կողմից՝ չպետք է մոռացություն տանք մեր իրավունքների պաշտպանության կարևորությունը»,- նշեց Մարգարյանը։

Մարիամ Ասատրյան

yerevanlur.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: