ԻԻՀ Խորհրդարանի պատգամավոր Աբասզադե Մեշկինի. Ալիևին սխալ տեղեկություններ են տրվել Իրանի մասին
Իրանի իսլամական Խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Աբբասզադե Մեշկինին ընդգծել է. «Աշխարհում և տարածաշրջանում թմրանյութեերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում Իրանը ունեցել է հազարավոր նահատակներ և վիրավորներ, ուստի որոշ հայտարարություններ ուղղված բարիդրացիության և բարեկամության դեմ, և չպետք է պառակտում առաջանա երկու մուսուլման ժողովուրդների միջև»:
Իրանի իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահն ընդգծելով, որ Իրանը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնագծում է, հավելել. «Իրանում ընդունվել են թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ քրեական օրենքներ, որոնք ապացուցում են, որ Իրանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջնագծում է»: