ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը պատասխանել է Ալիևի անհիմն հակաիրանական հայտարարությանը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն ի պատասխան Ադրբեջանի նախագահի անիրատեսական հակաիրանական հայտարարություններին, Թվիթերում գրել է. «Զգուշացեք սատանայի ծուղակներից, որոնց համար կարող եք թանկ վճարել»:

Ադրբեջանի նախագահը ԱՊՀ անդամ երկրների  վիրտուալ գագաթնաժողովում  հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության գալով, Հայաստանը մոտ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները՝  Եվրոպա թմրանյութերի մաքսանենգության համար: Շամխանին հավելել է. «Մեղադրանք հնչեցնելը մի երկրի դեմ, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես թմրանյութերի դեմ պայքարի հերոս, այլ ազդեցություն չունի, քան հայտարարություն անողի նկատմամբ անվստահության ձևավորումը»: 

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ի պատասխան Ալիևի հայտարարության, ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության առաջատար դերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, նշել է . «Իրանը վերջին 4 տասնամյակների ընթացքում այս երևույթի դեմ պայքարի ճանապարհին ունեցել է հազարավոր նահատակներ  և վիրավորների և դա այս ուղղությամբ  ԻԻՀ շարունակական ջանքերի ընդամենը  մի մասն է: Այդ փաստը բազմիցս հաստատվել է որոնք  միջազգային կառույցների կողմից»:

նա հավելել է. « Ադրբեջանի կողմից նկատվում է անհիմն մեղադրանքներ հնչեցնելու միտում, որոնց իհարկե տրվելու է համարժեք պատասխան»:

Ադրբեջանի նախագահը, որոշ  շրջանակների  քարոզչական գործողությունների ազդեցության տակ, նման անհիմն և սադրիչ հայտարարություններ է արել, ինչը կարող է  բացասական ազդեցություն ունենալ երկու հարևան երկրների հարաբերությունների վրա: Մասնավորապես, այդ գործողությունների նպատակն է խաթարել Իրանի և Ադրբեջանի  հարաբերությունները:

Հնարավոր է, որ այս մեղադրանքը ծրագրված գործընթաց է, որի հետևում կան քաղաքական նպատակներով, որոնք դրսևորվում են Իրանի սահմանների շուրջ տեղի ունեցող տեղաշարժերով, սադրիչ գործողություններով և տարածաշրջանում Իսրայելի ակտիվությամբ: Փաստն է, որ Իսրայեը փորձում են խաթարել Իրանի և Ադրբեջանի  հարաբերությունները:

Քաղաքական հարցերի փորձագետ Սեյեդ Մոստաֆա Խոշչեշմը, նշում է, որ  Բաքվի հակաիրանական հայտարարությունները Իսրայեի և ԱՄՆ -ի կողմից հաշվարկված գործընթացի մաս են ակզմում, որի նպատակն է  հարված հասցնել Իրանին:  

Նրա կարծիքով. հաշվի առնելով  Իրանի նկատմամբ Իսրայելի թշնամանքը, Թել-Ավիվըը փորձում են Բաքվի ներուժն օգտագործել Իրանի դեմ: Այս հարցում Իսրայելի քաղաքականությունը կենտրոնացած է Իրանի հյուսիսարևմտյան, ինչպես նաև հարավային սահմաններին մոտենալու վրա՝  Պարսից ծոցի մերձափյա երկրների հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում:

Ամեն դեպքում, նման քայլերի նպատակն Իրանի համար գաղտնիք չէ և ինչպես նշել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին. «Հարևանության սկզբունքներն ու պահանջները անտեսելը և կեղծ ու ոչ կառուցողական հայտարարություններ անելը բարեխղճության  և խոհեմության նշան չէ»:

Ադրբեջանի նախագահ Ալիևի հռետորաբանությունը վկայում է, որ Բաքվի իշխանությունները քաղաքական պատրանքների մեջ են, իսկ Իրանն անկասկած դրանք անպատասխան չի թողնի:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: