ՀՀ նախագահը կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունների անհրաժեշտությունը
Fars News լրատվական գործակալություն հաղորդման համաձայն, Սաուդյան Arab News թերթին տված հարցազրույցում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Երևանի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են: Անդրադառնալով Իրան-Հայաստան էներգետիկ փոխանակումներին Արմեն Սարգսյանն ասել է. «Իրան-Հայաստան հարաբերությունների հիմքը պատմական, քաղաքական և մշակութային են և այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա»։ Հայաստանի նախագահն անհիմն է համարել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանին ցուցաբերած Թեհրանի գաղտնի աջակցության մասին լուրերը։ parstoday.com/hy