ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները կմեծանան. փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը մեկնաբանել է Երևանի ՋԷԿ–ի շահագործման և ԷՀԳ–ի շինարարության հետ կապված հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Նոր ՋԷԿ–ը, որը Երևանում բացվեց նոյեմբերի վերջին, կընդլայնի դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց էներգետիկայի ոլորտը համակարգող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
Նախևառաջ, նոր էլեկտրակայանը կփոխարինի Հրազդանի ՋԷԿ–ի հին էներգաբլոկները (1-ից 4-րդը), որոնք տեխնիկապես հնացել են և բարձր ինքնարժեքով հոսանք են արտադրում։ Հրազդանի հին ՋԷԿ–ը, ամենայն հավանականությամբ, կփակվի հաջորդ տարի, դրա արդիականացման մասին բանակցություններ չեն եղել։
Նոր կայանը գործելու է «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Հրազդան» ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի հետ զուգահեռ։ Երբ «Հրազդան-5»-ը դադարեցնի աշխատանքը պլանային զննության և վերանորոգման (ինչպես վերջին շաբաթներին) նպատակով, այդ ժամանակ Երևանի ՋԷԿ–ի նոր էներգաբլոկը կաշխատի ողջ հզորությամբ։
Տեխնիկական առումով ՋԷԿ–ի նոր էներգաբլոկը կարող է արդեն գործող էներգաբլոկի հետ դեպի Իրան էլեկտրաէներգիա մատակարարել։
Մատակարարումներին մասնակցում է նաև «Հրազդան-5»-ը։ Հայաստանից դեպի Իրան նոր ԷՀԳ (400 կՎ) դեռ չի կառուցվել, սակայն երկու գործող գծերն էլ (յուրաքանչյուրը 220 կՎ) բավարար թողունակություն ունեն նոր կայանից էլեկտրաէներգիա ընդունելու համար։ Փաստացի որքան էլեկտրաէներգիա կուղարկվի Իրան` կպարզվի հանրապետության հաջորդ տարվա էլեկտրաէներգետիկ հաշվեկշռով։
Ինչպես նշեց փոխնախարարը` Իրանը Հայաստան գազ է մատակարարում, որով շահագործվում է Երևանի ՋԷԿ–ը և մասամբ մյուս ջերմակայանները։ Գազի յուրաքանչյուր խմ–ի դիմաց Հայաստանը Իրան 3 կՎտ/ժ հոսանք է մատակարարում, իսկ արտադրության ավելցուկը (1-1,5 կՎտ/ժ) թողնում տանը։ Ավելի վաղ իրանական կողմը հարց էր բարձրացրել այդ համամասնության փոփոխման վերաբերյալ, սակայն օրակարգում այն դեռ չի ներառվել։
Նկատենք, որ թեև կայանը Երևանի ՋԷԿ–ի նոր էներգաբլոկ են անվանում, փաստացի խոսքը գնում է երկու տարբեր կայանների մասին. առաջինը կառուցվել էր Ճապոնիայի կառավարությունից (միջազգային համագործակցության ճապոնական գործակալություն) ստացած վարկային միջոցներով, գործարկվել է 2010 թվականին և շարունակում է պետության սեփականություն մնալ։ Երկրորդը, որը գործարկվեց նոյեմբերի վերջին, կառուցել է գերմանա–իտալական կոնսորցիումը Renco և Siemens կորպորացիաների (կայանի սեփականատերեր) մասնակցությամբ։
Ինչո՞ւ է Իրանը էլեկտրաէներգիա ներկրում Հայաստանից, և ի՞նչ կապ ունի նախկին նախագահը
Վարդանյանի խոսքով` հոկտեմբերի 11-ից նոր կայանը ցանցին էլեկտրաէներգիա է տալիս։ Դրան զուգահեռ կայանում մի շարք փորձարկումներ են իրականացվում, սակայն գեներացիային դրանք չեն խանգարում։ Կայանից ստացված էլեկտրաէներգիրայի սակագինը կկազմի 5,7 ցենտ 1 կՎ/ժ–ի դիմաց (ավելի բարձր, քան Երևանի ՋԷԿ–ում, բայց ավելի ցածր, քան «Հրազդան-5»–ում), կամ 27,93 դրամ (ընթացիկ փոխարժեքի հաշվարկով)։
Փոխնախարարի խոսքով` սակագինը կարող է փոխվել գազի գներից կախված, մյուս բաղադրիչներն անփոփոխ են։
Խոսելով միջազգային էլեկտրահաղորդման գծերի կառուցման մասին, Վարդանյանը նշեց, որ Իրան–Հայաստան գիծը պատրաստ կլինի մինչև 2023 թվականի վերջ (այս ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է, – խմբ.)։ Գիծն անցնելու է Իրանի սահմանից (Մեղրիում) մինչև Սևանի ափին գտնվող Դդմաշեն գյուղ, որտեղ նոր ենթակայան կկառուցվի։ Շինարարությունը գծի բոլոր հատվածներում իրականացվում է միաժամանակ. սկզբում բետոնվում են հենասյուների համար նախատեսված հիմքերը, այնուհետև տեղադրվում սյուները, իսկ վերջում բարձր լարման մալուխներն են անցկացվում։
Ինչ վերաբերում է Հայաստան–Վրաստան նոր գծի (նույնպես 400 կՎ լարման) շինարարությանը, դրա առաջին փուլն (թեկնածուների ընտրությունը) արդեն ավարտվել է։ Մինչև 2022 թվականի վերջ կընտրվի կապալառուն, որը կներկայացնի նախագծի լավագույն տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի սկսել շինարարությունը։
Նոր գծերը Հայաստանին թույլ կտան Իրան և Վրաստան ոչ միայն մեծ ծավալների հոսանք արտահանել, այլև փոխանցել այն տարանցմամբ (օրինակ` Իրանի և Վրաստանի միջև, իսկ տեսականորեն` Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան ողջ երթուղով)։
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: