ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ֆրանսիայի նախագահությունը՝ ԵՄ-ում, Լեհաստանինը՝ ԵԱՀԿ-ում․․․ հնարավորությունների նոր պատուհան՝ Հայաստանի համար

Հունվարից Ֆրանսիան կստանձնի Եվրամիության, իսկ Լեհաստանը՝ ԵԱՀԿ նախագահությունը։ Մասնագետների կարծիքով՝ երկու դեպքում էլ Հայաստանը ցանկության դեպքում կարող է օգտվել իրավիճակից ու մեր հանդեպ բարեկամական տրամադրվածություն ունեցող երկրների նախագահությունը ծառայեցնել ի շահ Հայաստանի։

                                                                            Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այնպիսի կարևորագույն կազմակերպությունները, ինչպիսին են ԵԱՀԿ-ն՝ Լեհաստանի պարագայում և Եվրամիությունը՝ Ֆրանսիայի պարագայում, մեզ համար լավ հնարավորություններ են ստեղծում առաջիկա  ժամանակահատվածում՝ մեր հարաբերությունները ներդաշնակեցնելու ոչ միայն այդ կառույցների շրջանակներում, այլ նաև երկկողմ գետնի վրա․«Այստեղ շատ կարևոր է մեր շահերից բխող օրակարգով հանդես գալ։ Եթե նայենք ԵԱՀԿ-ին, ապա դա իհարկե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացն է, որ պետք է դրվի մեր շահերից բխող հունի մեջ։ Երկրորդ՝ չմոռանանք, որ Մինսկի խմբի եռանախագահությունը ԵԱՀԿ կողմից տրված մանդատով է ու ԵԱՀԿ լիազորությամբ է, որ գործում է։ Ընդհանրապես՝  Եվրոպայում անվտանգության ու համագործակցության հարցերի օրակարգում Հայաստանը պետք է ասելիք ունենա ու այդ ասելիքը իրականություն դարձնելը Լեհաստանի  նախագահության պարագայում բավականին բարձր գնահատի։ Մենք դրա համար ունենք բավականին նախադրյալներ>>,-<<Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Լեհաստանը մի երկիր է, որը ռազմաքաղաքական առաջատարն է ողջ Արևելյան Եվրոպայում․«Եվ այստեղ չափազանց կարևորվում են հայ-լեհական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև պաշտպանական քաղաքականության ու անվտանգության քաղաքականության ասպարեզներում։ Մենք պետք է լավ հասկանանք, որ կան հարցեր, որտեղ Ռուսաստանի հետ կապված որևէ հույս ունենալ չենք կարող՝ հաշվի առնելով Ռուսաստանի ու  արևմուտքի ահագնացող առճակատումը, Ռուսաստանի կողմից ուլտիմատիվ ինտոնացիաներով արված բանականությունից հեռու պահանջները, որը նա փորձում է դնել արևմուտքի առաջ, արևմուտքն էլ քամահրանքով արհամարհում է ու հայտարարում, որ եթե նրանք խելագար չեն համաշխարհային տնտեսության հիսուն տոկոսին պատերազմ հայտարարելով, ապա այդպես չպետք է շարունակեն»։

Մեհրաբյանն ընդգծում է՝ Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահությունը համընկնում է Գերմանիայում իշխանության փոփոխության հետ․«Այնտեղ Պուտինին հասկացողների բրիգադան աշխատանքից հեռացվում է։ Պուտինի լոբբիստները, որոնք  նաև կոռուպցիոն շահ են հետապնդել, իսկ ռուսական գազը նաև կոռուպցիայի արտահանում է։ Եվրոպական քաղաքականության խիստ հավանական փոփոխության ֆոնին Հայաստանը պետք է հարուստ օրակարգ մշակի հենց Ֆրանսիայի ու Եվրամիության հետ հարաբերություններում։ Մանավանդ, որ Ֆրանսիայի հետ արդեն կա տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ, իսկ Եվրամիության հետո ունենք Համապարփակ ու Ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Հաշվի առնելով այս նոր իրողություններ, այո՛, այստեղ բազում անելիքներ կան։ Ընդհանուր առմամբ՝  Ֆրանսիայի նախագահության հանգամանքը Եվրամիությունում և Լեհաստանի նախագահությունը ԵԱՀԿ-ում, բարենպաստ են հայկական շահերի տեսակետից, սակայն դա  պետք է ոչ թե երկնքից թափվող մանանա ընկալել, այլ պետք է հասկանալ, որ այդ ամենը նյութականացնելը պահանջում է ահռելի աշխատանք ու քաղաքական կամք»։

Քաղաքագետի խոսքերով՝ մենք առայժմ դեռ կամք չունենք, բավարար աշխատանք չենք իրականացնում, որ մեր ազգային անվտանգության  տոնը պետական տեռորիստական կազմակերպության ստեղծման օրվա մեջից հանենք՝․«Նկատի ունեմ չեկիստի օրը։ Մենք դեռևս կամք չունենք անցյալի պիղծ մնացուկները լիկվիդացնել»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ իր հերթին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ այսօրվա Հայաստանի կառավարությունը չունի արևմուտքի հետ համագործակցելու օրակարգ, դրա համար, ըստ մեր զրուցակցի,  Երևանը չի օգտվի այն բոլոր հնարավորություններից, որ ունի օրինակ Եվրամիության հետ կնքված համաձայնագրի շրջանակներում, Ֆրանսիայի հետ երկկողմ հարաբերություններում․«Ուստի դժվարանում եմ գնահատական տալ, թե դա որքանով կազդի մեր երկրի արտաքին քաղաքականության խնդիրների վրա։ Հայտնի է, որ Ֆրանսիան ամեն կերպ պատրաստ է Հայաստանին աջակցել, սակայն Հայաստանը սառն է այդ համագործակցության նկատմամբ»,-նկատեց Ղուկասյանը։

Դիտարկմանը, թե 2008-ին Սարկոզիի նախագահության պայմաններում Ֆրանսիան նորից նախագահում էր Եվրամիությունում, սակայն դա չխանգարեց Ռուսաստանին ռուս-վրացական պատերազմը նախաձեռնելու հարցում և հարցին՝ ինչքանով են իրավիճակներն իրար նման, մեր զրուցակիցը պատասխանեց․«Իհարկե պատմական համեմատություններն այստեղ ճիշտ չէին լինի։ Ակնհայտ է, որ աշխարհն այժմ կանգնած է  ուրիշ բախման առջև՝Ռուսաստանն, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը գտնվում են բավականին սուր հակադրության մեջ ու կարելի է ասել, որ կարող են ռազմական գործողություններ սկսվել։ Այդ առումով՝ լիովին այլ իրավիճակ է ու թե Ֆրանսիայի դերակատարությունը որը կլինի նման պայմաններում՝ դժվարանում եմ ասել։ Իրավիճակն անհամեմատելի է 2008 թվականի հետ»,-եզրափակեց նա։

 

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: