ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երևանի ու Թբիլիսիի վաշինգտոնյան «պատուհանը»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան աշխատանքային այցը անկասկած իր մեջ պարունակում է ոչ միայն երկկողմ, այլ նաև ռեգիոնալ բազմակողմ օրակարգ:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Այդ շարքում թերևս հատուկ ուշադրության է արժանի այն, որ դեկտեմբերի 10-ից հետո Հայաստանն ու Վրաստանը ռեգիոնում առանձնացել են որոշակի նոր դիրքավորումով, պայմանավորված համաշխարհային ժողովրդավարության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր նախաձեռնությամբ, որը առցանց Վեհաժողովի տեսքով անցկացվեց դեկտեմբերի 9-10-ին: Դրան կովկասյան ռեգիոնից հրավիրված էին միայն Հայաստանն ու Վրաստանը: Իհարկե այս հանգամանքը չպետք է դիտարկվի ռեգիոնում հայ-վրացական կղզիացման տրամաբանության ներքո, և միաժամանակ էլ նաև ոչ համաշխարհային «ճամբարացման»:

Վրաստանն ու Հայաստանը առավելագույն պետք է հեռու մնան հենց այդ իրողություններից: Միևնույն ժամանակ, ժողովրդավարական ռեսուրսը և ԱՄՆ նոր նախաձեռնության հանգամանքը Հայաստանի և Վրաստանի համար կարող է դառնալ որոշակի երկկողմ «կոոպերացիայի» հիմք կամ նախադրյալ, որը կարող է ամրացնել Երևանի ու Թբիլիսիի աշխատանքային ներուժը ռեգիոնալ բավականին բարդ հանգույցներով պայմանավորված գործընթացներում: Հայ-վրացական երկկողմ օրակարգը, այդ թվում ռեգիոնալ համատեքստում, գործնականում բավականին հստակ է և պատկերացված: Այստեղ կան բնական շահերի մի մեծ ամբողջություն, և միաժամանակ աշխարհաքաղաքական վեկտորներով պայմանավորված բավականին խրթին իրողություններ, որոնք բարդացնում են երկկողմ աշխատանքը: Այս «հակասական» իրավիճակում Երևանին ու Թբիլիսիին անհրաժեշտ են համատեղ ներուժի զարգացման հնարավորինս ընդգրկուն շրջանակներ ու միջավայրեր և այդ իմաստով Ջո Բայդենի նախաձեռնությունը կարող է ծառայել որպես այդպիսին: Այստեղ իհարկե շատ կարևոր է նաև, որ ԱՄՆ-ն իր հերթին Հայաստանն ու Վրաստանը դիտարկի ոչ թե համաշխարհային ժողովրդավարության կովկասյան «կղզյակ» կամ «թերակղզի», այլ ռեգիոնալ երկկողմ հարաբերության սուբյեկտներ, որոնց սուբյեկտային ներուժի կայուն աճը կարող է նպաստել ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի հավասարակշռվածության աճի:

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: