ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի հայերի պատմությունը և հայ-իրանական դարավոր բարեկամությունը

Հայ-պարսկական առնչությունները հազարամյակների խորքից են գալիս: Պարսիկները մեզ ամենամոտ ցեղակից ազգն են: Հնում մեծ է եղել հայերի ազդեցությունը պարսիկների վրա: Նրանք մինչև երրորդ դարը՝ զրադաշտության ընդունումը, դավանում էին հայոց և իրանական համատեղ ոչաստվածներին՝ Արամազդին, Անահիտին, Միհրին… Վաղնջական շրջանում Իրանի տարածքում ձևավորվել էր Էլամի թագավորությունը, որի հետ հայերը բարեկամական հարաբերություններ ունեին:

Էլամի թագավորության կործանումից հետո ձևավորվեց Մարաստանի հզոր թագավորությունը: Մ.թ.ա.VI դարում պատերազմ ծագեց հայոց արքա Տիգրան Երվանդյանի և Մարաստանի արքա Աժդահակի միջև: Հայոց արքան ջախջախեց Աժդահակի զորքը և նրան տապալեց մենամարտում: Օգտվելով առիթից՝ Մարաստանի դեմ ապստամբեց Պարսք երկրի կառավարիչ Կյուրոսը և կործանված մարական աշխարհակալության փլատակների վրա ստեղծեց Աքեմենյան Պարսկաստանի հզոր պետությունը: Հայերն ու պարսիկները դարձան դաշնակիցներ: Աքեմենյանների օրոք ողջ Արևելքում ձևավորվել էր համաարիական մեծ աշխարհակալություն, որտեղ պարսիկներից հետո երկրորդ բարձն ու դիրքը պատկանում էր հայոց Երվանդունի արքաներին: Այս տերության տնտեսական շատ լծակներ գտնվում էին հայերի ձեռքին: Հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստմամբ՝ հայ վաճառականներն անարգել առևտուր էին անում մինչև Հնդկաստան և պարսից արքաների համար կատարում էին ուղեկցողի, թարգմանչական և դիվանագիտական առաքելություններ: Մ.թ.ա.522 թ. Հայաստանն ապստամբեց Դարեհ Առաջինի գերիշխանության դեմ: Երկարատև ծանր պատերազմից հետո միայն պարսիկները կարողացան հաստատել իրենց գերիշխանությունը: Բայց Հայաստանը պահպանեց իր ներքին լիակատար անկախությունը: Այդ շրջանում հայ-պարսկական հարաբերություններն ավելի շատ դաշնակցային էին, քան՝ վասալի և գերագահի հարաբերություններ: Մ.թ.ա.331 թ. հայկական բանակը պարսկական զորքերի կազմում մասնակցեց Գավգամելայի ճակատամարտին: Ինչպես նշում են պատմիչները, մակեդոնական բանակի առաջին հարվածներից հետո պարսկական զորքը խուճապահար փախուստի դիմեց: Միայն հայկական 48000-ոց զինուժը մինչև վերջ դիմադրեց մակեդոնացիներին ու արժանապատիվ նահանջեց մթնշաղին: Պարսկական տերությունը կործանվեց, իսկ Հայաստանը վերագտավ իր լիակատար անկախությունը: Մ.թ.ա.247 թ. Պարսկաստանի տարածքում հաստատվեց Պարթև Արշակունիների թագավորությունը: Նրանց կրտսեր ճյուղը հաստատվեց հայոց գահին 52 թ.՝ հիմք դնելով հայ Արշակունիների թագավորությանը: Հայերը և պարթև Արշակունիները ոչ միայն խաղաղ դրկիցներ էին, այլև՝ բարեկամներ, դաշնակիցներ՝ միշտ միասին էին դիմագրավում հռոմեական զավթիչներին: 224 թ. Իրանում պարթև Արշակունիների դեմ ապստամբեց պարսիկ Արտաշիր Պապական իշխանը, հաղթեց, կործանեց պարթևական պետությունն ու հիմք դրեց պարսիկ Սասանյան թագավորությանը: Սասանյաններն արդեն զրադաշտական էին: Սկիզբ առավ երկարատև հայպարսկական պատերազմը, որն ավարտվեց հայոց Խոսրով արքայի սպանությամբ և Հայաստանի գրավմամբ: Հետագայում Հայաստանն ազատագրվեց:301 թ. Հայաստանը որպես պետական կրոն ընդունեց քրիստոնեությունը: Դա ավելի սրեց հայ-պարսկական հարաբերությունները, քանզի հայոց քաղաքական կյանքում էական դեր ստանձնած եկեղեցին հայոց քաղաքական կողմնորոշումը շարունակ թեքում էր դեպի Հռոմ: Եվ եկեղեցին հանդիսացավ այն հիմնական ուժը, որ ոչ միայն փչացրեց հայպարսկական հարաբերությունները, այլև դեպի կործանում տարավ հայոց պետականությունը: 387 թ Պարսկաստանն ու Հռոմը միմյանց միջև բաժանեցին Հայաստանը: Եթե բարեկամ ձևացող դավանակից Հռոմն անմիջապես վերացրեց Հայոց թագավորական իշխանությունը Արևմտյան Հայաստանում, պարսիկներն այն պահեցին: Ավելին, երբ 405 թ. Մեսրոպ Մաշտոցը վերականգնեց հայոց գրային համակարգը, պարսից արքունիը ոչ միայն չխոչընդոտեց, այլև խրախուսեց Հայաստանում ազգային զարթոնքը: Պարիկներին ձեռնտու էր զորեղ Հայաստանի գոյությունը, որպես ապավեն Արևելքում Հռոմի ոտնձգությունների դեմ: 428 թ. հայ իշխանների խնդրանքով պարսից արքունիքը վերացրեց հայոց Արշակունիների թագավորությունը: Հայաստանը դարձավ Սասանյան Պարսկաստանի մարզերից մեկը: V-VI դարերում հայերը պարսիկների դեմ մի քանի ապստամբություն բարձրացրին: Սակայն պարսկական տիրապետությունը պահպանվեց մինչև արաբների կողմից Իրանի նվաճումն ու Սասանյանների թագավորության կործանումը: Իրանը երկար ժամանակ զուրկ էր անկախությունից: Մինչև XVI դարը Իրանի և Հայաստանի տարածքը ասպատակում էին մերթ սելջուկները, մերթ մոնղոլները, Լենկ-Թեմուրի հորդաները, Միջին Ասիայից թափանցած ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքմենական ցեղերը, որոնք տարածաշրջանում էապես փոխեցին ազգագրական պատկերը: Միայն 1502 թ. պարսիկներն ազգային պետություն ստեղծեցին՝ Սեֆյան Իրանը, ինչը, պետք է խոստովանել, փրկություն դարձավ նաև հայության համար: Հզորացած Պարսկաստանը փակեց Միջին Ասիայից դեպի Արևմուտք թափանցող թյուրքական ցեղախմբերի մուտքը, ինչը սպառնալիք էր Հայկական լեռնաշխարհի բնիկ բնակչության համար: 1604 թ. հայոց Մելիքսեդեկ կաթողիկոսը համոզեց պարսից շահ Աբաս Առաջինին, որ կազմակերպի հայերի գաղթը դեպի Իրան: Հայոց կաթողիկոսն այս գաղթից ուներ իր նեղ անձնական շահերը: Այդ մասին անթաքույց գրում է դեպքերի ականատես պատմիչ Առաքել Դավրիժեցին: Իսկ Իրանի շահը ցանկանում էր հայ բնակչության հաշվին ոտքի կանգնեցնել Իրանի տնտեսությունը: Արարատյան երկրից շուրջ 300 հազար հայ բռնի տեղափոխվում է Պարսկաստան: Ձևավորվում է Նոր Ջուղա հայաքաղաքը: Հայերը իսկապես մեծ ներդրում ունեցան պարսկական տերության տնտեսական և մշակութային կյանքում: Հայերի ձեռքում կենտրոնացավ միջազգային առևտրի զգալի մասը: Շահ Աբասը պարսկական մետաքսը միջազգային շուկա արտահանելու մենաշնորհը տվեց հայերին: Նոր Ջուղայի առևտրական կապիտալն այդ ժամանակներում հավասարը չուներ տարածաշրջանում: Պետք է նշել, որ Նոր Ջուղան XVII-XIX դարերում ամենամեծ հայաքաղաքն էր և հայ մշակութային, գիտական մտքի ամենամեծ կենտրոնը, որ հետագայում աստիճանաբար իր տեղը զիջեց Թիֆլիսին: 1638 թ. Նոր Ջուղայում բացվեց Մերձավոր Արևելքի առաջին տպարանը: 1881 թ. մեր հայրենակիցների ջանքերով Իրանում հիմնվում է առաջին թատերասրահը: Կինոյի ասպարեզում առաջին իրանցի կին դերասանուհին Ասյա Գաստանյանն էր, որ նկարահանվել է «Հաջի աղան կինոյի դերասան» ֆիլմում: Գաստանյանը նկարահանվել է նաև «Աբի Ռաբի» ֆիլմում, որի սցենարիստն էր Ավանես Օգանյանցը՝ պարսկական կինոյի առաջատարներից մեկը:

Առաջին հայկական բնակավայրերը այսօր գտնվում են Իրանական Ատրպատական նահանգի տարածքում: Այժմ բաժանված է 3 հիմնական ոստանների (նահանգներ)՝ Արդաբիլ, Արևելյան Ադրբեջան և Արևմտյան Ատրպատական նահանգների։ Այն համապատասխանում է նախնադարում և վաղ միջնադարում գոյություն ունեցած Ատրպատական պետությանը և Մեծ Հայքի նահանգներից Վասպուրականի արևելքին ու Պարսկահայքին։ Հայ բնակչությունը հատկապես ստվար էր Պարսկահայքում, որն այժմ համապատասխանում է Արևմտյան Ատրպատական նահանգը: Հայաշատ գավառներ էին Հերը, Զարևանդը, Արտազը և այլն: Վասպուրականի թագավորության (908-1021) անկումից հետո այս գավառները անջատվում են Հայաստանից: Սելջուկների արշավանքների (1047-1054) հետևանքով հայ բնակչության մի մաս բռնի տեղահանվում և բնակեցվում է Ատրպատականի տարածքում: Զարգացած միջնադարում հայ բնակչությունը ստվարանում է նաև Թավրիզ քաղաքում : Տեղացիների հետ միասին հայերը ակտիվ մասնակցություն են ունենում մշակութային և տնտեսական կյանքին:

1804-1812 և 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմներում Պարսկաստանը պարտություն կրեց և ռուսական կառավարությունը Հյուսիսարևելյան Հայաստանը բռնակցեց Ռուսական կայսրությանը: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի աջակցությամբ կազմակերպվեց պարսկահայերի գաղթը դեպի ռուսական տիրակալության տակ գտնվող Հայաստան: Պարսկահայոց ծաղկուն ու զարթոնք ապրող համայնքը հայտնվեց կործանման եզրին: Հայերը՝ որպես Իրանի քաղաքացի, միշտ ակտիվ ներգրավված են եղել երկրի քաղաքական, մշակութային կյանքում: 1980-1988 թթ. պարսկա-իրաքյան պատերազմին շուրջ 20 հազար հայ մասնակցեց, հարյուրավոր հայեր զոհվեցին Իրանի անկախության համար: Այսօր Իրանում բնակվում է մոտ 150 հազար հայ: Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են մշակութային և կրոնական ինքնավարության լայն իրավունքներ։ Իրանի Իսլամական խորհրդարանում  երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։ Սպահանում այսօր 20 հայկական եկեղեցի կա, որոնցից 13 գործող են։ Թեհրանում 8 գործող եկեղեցի կա։ Հայկական եկեղեցիները պետական հոգածության տակ են: Երկրում շուրջ 45 հայկական դպրոց կա, որոնցից ավելի քան 15 Թեհրանում են։ Իրանում գործում են հայկական մշակութային ընկերություններ, որոնցից խոշորագույնը Թեհրանի «Արարատ» միությունն է, կան հայկական թերթեր և լրատվական կայքեր: Իրանի տարածքում բազմաթիվ են հայկական պատմամշակութային հուշարձանները։




ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: