ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանի բռնազավթած հայկական հողերը վերջին մեկ դարում

Անցած դարի սկզբից մինչև 21-րդ դարի առաջին 20 ամյակը Ադրբեջանի օկուպանտ ռեժիմը իր այլ ծավալապաշտ օսմանա-սիոնիստա-ցարական նկրտումներով տարված դաշնակիցների աջակցությամբ ձեռնարկել է հայկական տարածքների բռնազավթումը և աստիճանական կցումը այդ ստալինակերտ կեղծ պետության տարածքներին, ահա այդ օկուպաղիայի հերթական պատկերը

1) ՆԱԽԻՋԵՎԱՆ։ Պաշտոնապես ճանաչվել է որպես Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: 1920 թվականին ուներ 75.000 հայ բնակչություն (ընդհանուր թվի 41 % -ը): Հայերի՝ նման համեմատաբար ցածր տոկոսը մեծ գաղթի հետևանքն էր, երբ հայերը Նախիջևանից աքսորվեցին Պարսկաստան: Նրա տարածքում, Հայաստանը թուրք-բոլշևիկյան բռնազավթումից հետո, Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Մոսկվայի պայմանագրի համաձայն, ստեղծվեց Նախիջևանի ԻԽՍՀ–ը` հայկական ինքնավարություն Ադրբեջանի հովանավորության ներքո, ԽՍՀՄ կազմում`առանց երրորդ կողմին փոխանցելու իրավունքի: Խորհրդային տարիներին ամբողջ բնիկ հայ բնակչությունը վտարվեց: ԽՍՀՄ փլուզումից հետո, որն արդեն ամբողջությամբ զրկված էր բնիկ բնակչությունից, Նախիջևանը մնաց Ադրբեջանի տիրապետության տակ: Մինչև 2008 թվականը, Իլհամ Ալիևի հրամանով, Ջուղայի և այլ վայրերի հայկական հնագույն 127 եկեղեցիներ և ավելի քան 15 հազար խաչքարեր ավերվեցին ինքնավարության տարածքում: Իսկ Օրդուբադի 6-րդ դարի հայկական եկեղեցին վերածվեց մզկիթի: Ինչպես ասաց պրոֆեսոր Շնիրելմանը, «այս ամենն արվել է, որպեսզի այս հողի վրա չլինեն պատմական հայկական ներկայության փաստեր»: Միակ հիշողությունը, որ Նախիջևանը հայկական հող է, մնացել է նրա անվան մեջ: «Նախիջևան» բառը ոչ մի կերպ չի թարգմանվում թյուրքերենից, քանի որ հայերենից թարգմանաբար նշանակում է՝ «նախ/առաջին հանգրվան/կայարան». nah-ը «նախ»-ը (առաջին) նախածանցն է, իսկ «իջ(=չ)ևան»-ը հանգրվան, կայարան իմաստն ունի:

2) ԱՐՑԱԽ - Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ: Պաշտոնապես ճանաչվել է որպես Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: 1920 թվականին թուրքերն ու ադրբեջանցիները ապագա ԼՂԻՄ-ի մայրաքաղաք Շուշիում կոտորեցին ողջ հայությանը` ավելի քան 30 հազար մարդ: Թուրքերի և ադրբեջանցիների տրամաբանությունը պարզ էր. հայկական հողերին հավակնելու համար ամբողջ հայ ազգը, փոքրից մինչև ծեր, պետք է արմատախիլ արվեր, ինչն էլ հենց արեցին: Թուրք-բոլշևիկյան բռնազավթումից հետո այն փոխանցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին ՝ որպես հայկական ինքնավարություն: 1923 թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում կար 149.600 հայ, որը կազմում էր բնակչության 94.6 % -ը: Այսօր, շուրջ 100 տարի անց, նրանց սերունդներից 700.000-ը փախստականներ են՝ հակահայկական քաղաքականության հետևանքով՝ սկզբում Ադրբեջանի ԽՍՀ-ից, իսկ հետո՝ արդեն անկախ Ադրբեջանից: 1987 թ. ԼՂԻՄ-ը հռչակեց Հայկական ԽՍՀ-ին իր վերամիավորման մասին, իսկ 1991 թ.՝ իր անկախությունը և ԼՂՀ-ի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ստեղծման մասին: Բայց Ադրբեջանը ազգային զտումների, քիմիական զենքի, կասետային ռումբերի և տարբեր զենքերի միջոցով արդեն 30 տարի փորձում է ոչնչացնել ԼՂՀ-ն: Այժմ ԼՂՀ-ի կեսից ավելին բռնազավթված է Ադրբեջանի կողմից, իսկ մյուս կեսը գտնվում է Ռուսաստանի մանդատի ներքո:

3) Հայկական երկու պատմական իշխանությունների՝ ՋՐԱԲԵՐԴԻ և ՔԱՇԱԹԱՂԻ տարածքը: Այս իշխանությունները լուծարվեցին 18 -րդ դարում: Տեղի բնիկ հայ բնակչությունը մեծ մասամբ այն ժամանակ վտարվեց, և նրանց փոխարեն հաստատվեցին քրդեր: Ազգերի լիգան այդ հողերը ճանաչեց որպես Հայաստանի Առաջին Հանրապետության անբաժանելի մաս: Սակայն Հայաստանի՝ թուրք-բոլշևիկյան բռնազավթումից հետո Ջրաբերդը և Քաշաթաղը փոխանցվեցին Ադրբեջանի ԽՍՀ-ին: Այստեղ մնացած հայերը վերջնականապես վտարվեցին, իսկ նրանց փոխարեն կազմավորվեց Քրդստանի շրջանը: 1936 թվականին քրդերն արտաքսվեցին Միջին Ասիա, Քրդստանի շրջանը լուծարվեց, և դրա փոխարեն ստեղծվեցին Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի և Կուբաթլուի շրջանները: 1936-1952 թվականներին ամայի տարածքները բնակեցված էին ադրբեջանցիներով, որոնք հատուկ այդ նպատակով բերվել էին այլ շրջաններից: 1992-1993 թվականներին Հայաստանի Առաջին Հանրապետության այս հատվածը մտավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ: 2020 թվականին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի (Հայաստանի «դաշնակցի») խնդրանքով, նրանք առանց մեկ կրակոցի տեղափոխվեցին Ադրբեջանի կազմ: Այստեղ ապրող շուրջ 20 հազար հայերն այրել են իրենց տները և հեռացել՝ իրենց հետ տանելով նույնիսկ իրենց հարազատների աճյունները:

4) ՇԱՀՈՒՄՅԱՆԻ շրջան։ Մտնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ: Հայաստանի՝ թուրք-բոլշևիկյան բռնազավթումից հետո տարածքը փոխանցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին: 1923 թվականին հայ բնակչությունը 98 % էր կազմում: 1987-ին շրջանը հայտարարեց ԼՂԻՄ-ի, իսկ 1991-ին` ԼՂՀ-ի կազմի մեջ մտնելու մասին: 1992 թվականին, «Օղակ» գործողության ազգային զտման ժամանակ, ռուսական զորքերը արտաքսեցին Շահումյանի շրջանի բոլոր բնակիչներին և շրջանը փոխանցեցին Ադրբեջանին: Ադրբեջանցիները կողոպտել ու այրել են Շահումյանի շրջանի քաղաքներն ու գյուղերը:

5) ԳԱՐԴՄԱՆՔ: Ներառում է 4 շրջան ՝ Խանլար (Էլենդորֆ), Դաշքեսան (Քարհատ), Գետաբեկի (Գետաբակ) և Շամխորի լեռնային հատվածը: Մտնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ: Հայաստանի՝ թուրք-բոլշևիկյան բռնազավթումից հետո փոխանցվեց Ադրբեջանի ԽՍՀ-ին: 1923 թվականին այստեղ ապրում էր 100.000 հայ, որոնք կազմում էին ընդհանուր բնակչության 90 %-ը: Նրանք այսօր ունեն 500.000-600.000 սերունդ: Բոլորը՝ փախստականներ: Խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում ադրբեջանցիները ակտիվորեն տեղափոխվեցին Գարդմանք, իսկ հայերը վտարվեցին: 1950-ին հայերի թիվը նվազել էր մինչև 65 %, 1970-ին՝ մինչև 40 %, 1990-ին՝ 25 %: Մնացած հայերը տեղահանվեցին 1990-1991 թվականներին:

6) ԴԱՇՏԱՅԻն ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ՓԱՅՏԱԿԱՐԱՆԸ։ Դաշտային Ղարաբաղը համապատասխանում է պատմական հայկական Ուտիք նահանգին, որը ավելի քան 1000 տարի եղել է հայկական թագավորության կազմում։

 

Անահիտ Վարդանանց


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: