Թալիբները մտել են Քաբուլ
Թալիբների ղեկավաչությունը բանակցություններ կանցկացնի Աֆղանստանի նախագահական պալատում և ըստ պայմանավորվածության Ալի Ահմադ Ջալալին այսօր, վեց ամսով կստանձնի Աֆղանստանի անցումային կառավարման պատասխանատվությունը:
Աֆղանստանի ներքին գործերի նախկին նախարար Ջալալին 20 տարի եղել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հաղորդավար:
Ըստ միջազգային լրատվական աղբյուրների, Աֆղանստանի նախագահ Մոհամմեդ Աշրաֆ Ղանին կհրաժարվի իր նախագահական լիազորությունները և անմիջապես կհեռանա Քաբուլից:
Ավելի վաղ Թալիբան խումբը հրապարակել էր հաղորդագրություն, որում ասվաշլ է, որ այդ խմբի ուժերը չեն պատրաստվում ուժային միջոց կիրառել Քաբուլ մտնելու համար:
Աֆղանստանում թալիբների խոսնակ Զաբիհոլլահ Մուջահեդը ևս այսօր , Քաբուլի մասին Թալիբան շարժման կայացրած որոշման վերաբերյալ ասել է.«Թալիբները ռազմական հարձակման չեն ենթարկի Քաբուլը»:
Աֆղանստանի Ներքին գործերի նախարարի խոսքով՝ Թալիբների ուժերը այսօր մի քանի ուղղություններից մուտք են գործել Քաբուլ: ԶԼՄ-ները հայտարարել են,որ այդ ստորաբաժանումներն առանց բախումների մտել են մայրաքաղաք Քաբուլ: