Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ Իսրայելի ռեժիմի ներկայությունը
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հոկտեմբերի 10-ին կայացած հեթթական մամուլի ասուլիսում, ի պատասխան լրագրողների հարցին, Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Որտեղ էլ որ Իսրայելը ներկա լինի, բացի անապահովություն, անկայունություն և ահաբեկչություն այնտեղ ոչինչ չի լինի»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Իրաքում հակաիրանական հենակետերի վրա հարձակման մասին ասել է. «Իրաքի և Քուրիստանի ինքնավար տարածաշրջանի իշխանություններին բազմիցս փոխանցվել է, որ Իրաքի տարածքում Իրանի դեմ գործող բազաների վրա հարձակումը կապ չունի բարիդրացիության հարցերի հետ»:
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետության զորավարժություններին, նշելով, որ որոշ զարգացումներ տարածաշրջանը դարձրել են ավելի զգայուն: Նա հավելել է. «Կարևոր է հասկանալ տարածաշրջանային իրավիճակը և պահպանել մերձկասպյան իրավիճակի սկզբունքները»: