ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպված առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան պատերազմի հետևանքներին

Դեկտեմբերի 17-ին ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվել է առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը:

Դեկտեմբերի 17-ին ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպվել է առցանց համաժողով՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման մեջ ԵԱՀԿ դերակատարությանը: Երեք նիստերի շրջանակներում համաժողովի մասնակիցները քննարկել են նաև բնակչություններին խաղաղության պատրաստելու հարցում վստահության ու անվտանգության կառուցման միջոցների դերը, ներառյալ` տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնապահպանական մարտահրավերների հասցեագրումը, տարածաշրջանի մշակութային ժառանգության, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը:

Համաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և ուժի կիրառման արդյունքները չեն կարող հիմք ծառայել կայուն խաղաղության համար: Դեսպան Պապիկյանը նշել է, որ ԼՂ հակամարտությունը սկսվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման և այդ նպատակով հայերի հանդեպ կազմակերպված էթնիկ զտումների և կոտորածների արդյունքում՝ ավելացնելով, որ հակամարտության համապարփակ և հարատև կարգավորումը հնարավոր է միայն այդ անքակտելի իրավունքի իրացման պարագայում: 

Խոսելով բնակչություններին խաղաղության նախապատրաստելու և անվտանգության ու վստահության կառուցման միջոցների մասին՝ դեսպան Պապիկյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության համար բարենպաստ միջավայրի հաստատման օգտին: Այս տեսանկյունից նշել է, որ Ադրբեջանը պետք է որդեգրի համանման մոտեցում և, նախևառաջ, վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին ու մյուս գերեվարված անձանց, դուրս բերի իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ձեռնպահ մնա նոր սադրանքներից, ռազմատենչ հռետորաբանությունից ու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից:

Արմեն Պապիկյանը նշել է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, կեղծումը և ապօրինի յուրացումը նույնպես խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը և կարևորել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքը ԼՂ հակամարտության գոտի: Հայկական մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի վճռի կարևորությունը: 

ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվելու ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ընդգծվել է տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այցերի վերականգնման կարևորությունը: 

Դեսպան Պապիկյանը նշել է, որ այն փաստը, որ Ադրբեջանը չի մասնակցում ԵԱՀԿ շվեդական նախագահության կողմից կազմակերպված այս համաժողովին, որը նպատակաուղղված է երկխոսության խթանմանը, հստակ ցուցադրում է Ադրբեջանի իրական մոտեցումները բանակցային գործընթացի վերսկսման և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով:

Աղբյուր ՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: