ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայրենադարձությունը իմ և ներկա բոլոր երիտասարդների կյանքում ամենաճիշտ և պայծառ որոշումն է լինելու. Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Հայրենադարձության շաբաթ» նախագծի շրջանակներում անցկացվեց շուրջ 80 երիտասարդ հայրենադարձների ծանոթության և մտքերի փոխանակման երեկո: Միջոցառումը կրում էր ոչ ֆորմալ բնույթ, որին մասնակցում էին հայրենադարձներ՝ շուրջ 20 երկրներից:

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Հայրենադարձության շաբաթ» նախագծի  շրջանակներում անցկացվեց շուրջ 80 երիտասարդ հայրենադարձների ծանոթության և մտքերի փոխանակման երեկո: Միջոցառումը կրում էր  ոչ ֆորմալ բնույթ, որին մասնակցում էին հայրենադարձներ՝ շուրջ 20 երկրներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ  սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը  կարևորեց նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալու, շփվելու և  հետաքրքիր, գաղափարներով ու մտքերով կիսվելու:  «Հայրենադարձությունը շատ դժվար որոշում է, բայց ես համոզված եմ, որ իմ և ներկա բոլոր երիտասարդների կյանքում ամենաճիշտ և պայծառ որոշումն է լինելու: Չնայած այն բոլոր դժվարություններին և դարակազմիկ երևույթներին՝ որոնք տեղի ունեցան մեզ հետ անցյալ տարի, հայրենադարձությունը իրականացվում է, մարդիկ շարունակում են գալ Հայաստան և ապրել այստեղ: Պետք է նշեմ, որ գալիս են նաև շատ երիտասարդներ: Մենք  ամեն կերպ փորձում ենք իրենց քաջալերել ու ստեղծել ենթակառուցվածքներ, ինչի արդյունքում կունենանք ավելի մեծ քանակի հայրենադարձներ, իրենք էլ ամեն օր համոզված կլինեն, որ ճիշտ որոշում են իրականացրել»,-ասաց Սինանյանը:

Զարեհ Սինանյանը շեշտեց, որ այս պահին ստեղծում են հայրենադարձության ինտեգրման կենտրոն, որը ձևավորում են այլ երկրների փորձի հիման վրա: Կենտրոնի  նպատակն է՝ վերացնել բյուրոկրատական քաշքշուկները՝ կապված հայրենադարձության հետ, որպեսզի  ամեն հայրենադարձված անձ կամ ընտանիք գործ ունենա ընդամենը մեկ անձի հետ, ով հետագայում կլուծի բոլոր գերատեսչությունների հետ առկա խնդիրները: Ինչպես նաև համագործակցում են մի քանի ընկերությունների հետ, որտեղ միջնորդի դեր են խաղում՝ հայրենադարձներին բերելու և համապատասխան ոլորտներում աշխատանքի տեղավորելու համար:

ARCTX ընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Մուշեղ Ասլիկյանը նշեց, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ստորագրել են հուշագիր, որի նպատակն է սփյուռքի ներուժը օգտագործել և լուծել տեղի IT կազմակերպություններում առկա մասնագետների պակասի խնդիրը և տալ հնարավորություն մեր հայրենադարձներին վերադառնալ հայրենիք՝ ունենալով սիրելի և համապատասխան աշխատանք:

 Սևանա Չաթրյանը այն երիտասարդներից է, ով արդեն 6 տարի է Փարիզից  վերադարձել և բնակվում է Հայաստանում: Սևանան երաժիշտ է: Իր խոսքով՝ տեղափոխվել է Հայաստան, քանի որ հասկացել է, որ  այստեղ երաժշտության  ոլորտում կան բացեր, ու ինքը անելիքներ շատ ունի: «Հրավերը  ստացել եմ  ու երկու տարի համագործակցել եմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հետ, այնուհետև «Թումո»-ի, «ԱՅԲ» դպրոցի հետ  ու այսպես էլ առիթ չունեցա հետ գնալու: Այժմ էլ դեռևս  ցանկություն չունեմ վերադառնալու»,-ասաց նա:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող Հայրենադարձության շաբաթը մեկնարկել է դեկտեմբերի 13-ին և կտևի դեկտեմբերի 19-ը ներառյալ:

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: