ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
3+3 հարթակը իրանական պրիզմայով

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է արդեն իսկ գոյություն ունեցող եւ տարիներ շարունակ միջազգային մանդատով Արցախյան հարցի կարգավորմանը կոչված Մինսկի խմբի աշխատանքներին զուգահեռ «խաղաղարար» առաքելությամբ զբաղվելու հայտ ներկայացրած 3+3 հարթակի առաջին հանդիպումը, որին, ինչպես սպասվում էր, Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, չի մասնակցել հռչակված ձեւաչափի կողմերից մեկըՙ Վրաստանը:

Թե ինչպիսի պայմանավորվածությունների են հասել նիստին մասնակցած մի կողմիցՙ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, եւ մյուս կողմիցՙ Հայաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպմանը, հայտնի է տվյալ երկրների ԱԳ նախարարությունների պաշտոնական հաղորդագրություններից ու նիստի մասնակիցների ճեպազրույցներից:

Հայտնի է, որ Հայաստանը ներկայացնող ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ այս հարթակի օրակարգը պետք է միտված լինի տարածաշրջանային համագործակցության փոխշահավետ եւ փոխընկալելի օրակարգի ձեւավորմանըՙ զերծ մնալով միջազգային այլ հարթակների, այդ թվումՙ հակամարտությունների կարգավորման մանդատ ունեցող ձեւաչափերի գործունեության կրկնորդումներից:

Հիշեցնենք, որ Արցախյան հարցում 1992 թվականի Իրանի միջնորդական առաքելության ձախողումից հետո, Թեհրանը ժամանակ առ ժամանակ հանդես է եկել տարբեր հարթակներում խնդրի կարգավորմանը մասնակից դառնալու առաջարկություններով: Սակայն միջնորդական առաքելությամբ զբաղվելու իրանական կողմի ձգտումները կորցրեցին իրենց արդիականությունն արցախյան երկրորդ պատերազմում Թեհրանի պատեհապաշտական դիրքորոշման բացահայտումից հետո:

Դրա փոխարեն, 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության ընդունումից հետո, ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիի Բաքու եւ Երեւան այցելությունների ընթացքում ի հայտ եկավ նորՙ «Իրան + Հարավային Կովկասի երեք հանրապետություններ» ձեւաչափի գաղափարը, որը նոր երանգավորում ստացավ Զարիֆի տարածաշրջանային այցի ամփոփման ժամանակ Թուրքիայում Չավուշօղլուի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո:

3+3 ձեւաչափով միջոցառան մասին Կարծիք է հայտնել նիստին մասնակցած Իրանի ԱԳ նախարարի խորհրդական, ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ, Երեւանում Իրանի նախկին դեսպան Ալիռեզա Հաղիղիանը , որ, ներկայացնելով Իրանի պաշտոնական դիրքորոշումը, արտահայտվել է տվյալ ձեւաչափով աշխատանքներ իրականացնելու օգտին իրանական կողմի աջակցության, ինչպես նաեւ երկրների տարածքային ամբողջականության պահպանման ու աշխարհաքաղաքական փոփոխությունները մերժելու անհրաժեշտության մասին:

                ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Իրանագետ, Իրանում ՀՀ նախկին դեսպան

Հաղիղիանը նիստի ժամանակ արտասանած իր ելույթում, անդրադառնալով տարածաշրջանի երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, խոսել է նաեւ այն մասին, որ տվյալ ձեւաչափի գործունեության նախաձեռնողներից մեկը եղել է հենց Իրանի Իսլամական Հանրապետությունը, հավելելով, որ այդ ձեւաչափը տեղավորվում է Իրանի հռչակած այն տրամաբանության մեջ, համաձայն որի, ներտարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծում ստանան տարածաշրջանի երկրների միջոցով:

Հաշվի առնելով ձեւաչափի մեջ ներգրավված երկրների միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունները, որոնք իրենց արտահայտությունն են գտնում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, Իրան-Ադրբեջան եւ Ռուսաստան-Վրաստան երկկողմ հարաբերություններում, առնվազն կարելի կասկածանքով մոտենալ դրա աշխատանքների արդյունավետության հարցին: Սակայն, այլ կարծիքի է Երեւանում Իրանի մեկ այլ նախկին դեսպան Սեյյեդ Ալի Սաղաիանը , որ անդրադառնալով հակամարտության ակունքներին եւ 44-օրյա պատերազմի հետեւանքներին, նորաստեղծ հարթակի աշխատանքների արդյունավետության համար կարեւորել է հակամարտությունը կարգավորելու նկատմամբ կոնֆլիկտի հիմնական կողմերիՙ Հայաստանի ու Ադրբեջանի պատրաստակամությունը: Սակայն, Սաղաիանը չի խոսել ադրբեջանական կողմի ապակառուցողական տրամադրությունների ու գործողությունների մասին եւ ընդամենը կարեւորել է Սոչիում Մոսկվայի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին ՌԴ նախագահի մեկնած ձիթենու ճյուղերի խորհուրդը, մոռանալով, որ ձիթենու ճյուղը, իբրեւ խաղաղության խորհրդանիշ, մեզ մոտ կասկածներ էին առաջացրել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբիՙ 2018 թվականի հունվարի 20-ին սիրիական Աֆրինում տեղակայված քրդական խմբավորումների դեմ հայտարարած համանուն գործողությունից հետո, որին մասնակցել է 72 ինքնաթիռ, եւ որի «ձեռքբերումները» ներկայացնելիս, գեներալ Հուլուսի Աքարը խոսել է 113 նշանակետից 108-ը խոցելու մասին, իսկ նախագահ Էրդողանն այն անվանել «ազգային պայքար»:

azg.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: