ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ կատարվեց Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը

Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո, որ տեղի ունեցավ ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ, հանրությունը փորձում է ամփոփել դրա արդյունքը, ավելի շուտ՝ շոշափել, հասկանալ, թե ինչ արդյունք ունեցավ հանդիպումը:

Մեծ հաշվով, Բրյուսելի հանդիպումից առանձնակի մեծ սպասումն ինքնին թերևս ռացիոնալ չէր, քանի որ հենց Բրյուսելի հանդիպումից ժամեր առաջ «միջանցքային» հերթական հայտարարությամբ Ալիևը վկայեց, որ գործ ունենք բավականին բարդ և համառ դիրքային դիմակայության հետ, որը չունի արագ հանգուցալուծումներ և լուծումներ: Ըստ այդմ, առավելագույն սպասելիքը, որ թերևս արժե ունենալ բրյուսելյան հանդիպումից, իրավիճակի քաղաքական կառավարելիության աստիճանի բարձրացմանը նպաստելն էր: Արդարացե՞լ է այդ սպասելիքը, թե ոչ, այս հարցը բաց է: Մի կողմից դատելով հանդիպմանը հաջորդած քաղաքական հայտարարություններից, հնարավոր է ասել, որ առկա է կառուցողական մթնոլորտ:

 

Մյուս կողմից սակայն, ընդհանրապես արցախյան կարգավորման ամբողջ գործընթացը ցույց է տվել, որ շատ հաճախ հայտարարություններն ու իրականությունը կարող են ունենալ կտրուկ անհամապատասխանություններ, կարող են կտրուկ փոխվել հանգամանքները: Առավել ևս, որ այստեղ էական է ամենևին ոչ միայն հակամարտության կողմերի, այլ նաև միջնորդների միջև հարաբերությունների հանգամանքը: Իսկ միջնորդ խաղացողները ունեն զգալի տարբերություններ իրենց պատկերացումներում ավելի լայն մասշտաբով, քան արցախյան, հայ-ադրբեջանական խնդիրը, հետևաբար մեր հարցերը կարող են լինել նրանց ավելի մեծ առևտրի ազդեցության ներքո: Այս առումով, դեռ պետք է տեսնել, թե ինչպես կարտացոլվի Բրյուսելն իրական կյանքում, ինչ քայլեր կլինեն նախ մարդասիրական, մասնավորապես գերիների վերադարձի հարցերում, բացի այդ ինչպես կընթանա դեբլոկադայի և սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ քննարկումը: Արժե արձանագրել երկու էական հանգամանք: Բրյուսելի հանդիպմանը մատնացույց է արվում նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 6-ի եռակողմ հայտարարություններին հավատարիմ լինելու և դրանց կատարման անհրաժեշտությանը: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, եթե որևէ միջնորդական նախաձեռնություն կտրված լինի մյուսից, այս դեպքում ռուսական նախաձեռնությունից, չի կարող հավակնել որևէ արդյունավետության: Այդ իմաստով, եթե նշմարվում է առանցքայյին հարցերում Բրյուսելի և Ռուսաստանի, կամ երեք համանախագահ երկրների միջև որոշակի ընդհանուր հայտարար, դա կարող է լինել դրական, կարող է լինել իրավիճակի քաղաքական կառավարման մթնոլորտի նախադրյալ: Միևնույն ժամանակ, Բրյուսելի արդյունքի առումով ողջունելի է սահմանագծման և սահմանազատման հարցում ԵԽ փորձագիտական և տեխնիկական օժանդակության մասին Շարլ Միշելի հայտարարությունը, եթե իհարկե դա հաջողվի իրագործել ռեալ գործընթացում:

Միաժամանակ, այստեղ էլ, եթե չլինի համադրվածություն ռուսական ներգրավվածության հետ, ապա պետք է սպասել ոչ թե արդյունք, այլ խափանումներ: Հատկանշակական է նաև այն, որ հանդիպումից մի քանի ժամ առաջ Ալիևի «միջանցքային» հերթական «սրացումը» փաստորեն որևէ կերպ տեղ չի ստացել հետհանդիպումային հայտարարություններում ու հաղորդագրություններում: Ավելին, Միշելի հայտարարության մեջ խոսվում է ապաշրջափակման մասին, մատնացույց անելով այդ գործընթացում երկրների ինքնիշխանության լիակատար պահպանման անբեկանելիությունը: Խոշոր հաշվով, անկասկած է, որ ծավալվող քաղաքական գործընթացը ընդգրկում է ավելի լայն և բազմազան «գծեր», որտեղ Բրյուսելը հերթական մի հանգրվան էր, հարաբերական արդյունքով, որը սակայն ընդհանուր առմամբ արտացոլում է Երևանի համար էական մարտահրավերների առկայությունը, միաժամանակ նաև դրսևորում, որ կա դրանց կառավարման և հակազդման որոշակի արդյունավետություն:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: