ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երևանի արձագանքը Անկարային. ինչ է որոշվել

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի խորհրդարանում արած հայտարարությանը, թե Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման թեմայով:

Չավուշօղլուն այդ մասին հայտարարել էր դեկտեմբերի 13-ին: Հայաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Երևանը շարունակում է պատրաստ լինել հայ-թուրքական հարաբերության առանց նախապայմանի կարգավորման և կնշանակի հատուկ ներկայացուցիչ, ինչպես նշանակում է Թուրքիան: Անկասկած է անշուշտ, որ իրականում այս պարզ նախադասությունների հետևում բավականին բարդ գործընթացներ են, և անկասկած՝ ոչ առանց նախապայմանի:

 
 
Մտածել, թե Անկարան հրաժարվում է Հայաստանի հետ նախապայմանով խոսելու մտադրությունից, թերևս կլինի մոլորություն կամ միամտություն: Բայց, ի վերջո նաև խոսակցությունն է նաև նախապայմանների չեզոքացման, բովանդակային քննարկումների հնարավորինս հարմար միջավայր ձևավորելու ճանապարհներից մեկը, հատկապես այն պարագայում, երբ հակառակ ճանապարհով ընթանալը կարծես թե չի ուրվագծում որևէ հուսադրող հեռանկար: Չկա երաշխիք որևէ առումով և քաղաքականության մեջ որևէ գործընթացի այսպես ասած ռիսկերի և հնարավորությունների հարաբերակցություն որոշվում է նրանով, թե տվյալ սուբյեկտը որքանով է ի զորու պաշտպանել իր շահն ու ձևավորել իր համար նպաստավոր օրակարգ: Ի վիճակի կլինի՞ Հայաստանը այդպիսի պաշտպանության: Եթե ոչ, ապա խոշոր հաշվով նշանակություն չի ունենալու՝ կա՞ որևէ ուղիղ հաղորդակցություն Թուրքիայի հետ քննարկումների տեսքով, թե՞ ոչ: Ի վերջո մեր շուրջ գործընթացները ծավալվում են և  դրանք բազմակի ուժեղ են մեզանից, չմասնակցելով որևէ կանխարգելիչ դեր ունենալու համար, առավել ևս նկատելով այն վերաբերմունքն ու դիրքավորումները, և այն առաջնահերթությունները,  որ ունեն արտառեգիոնալ խոշոր խաղացողները: Ի վերջո, եթե նրանք կառավարում են թուրքական վարքագիծը, կամ ռուս-թուրքական հարաբերությունների բարդ մեխանիկան փոխզսպման տրամաբանությամբ, ապա կառավարում են առավելապես իրենց առաջնահերթությունների, ոչ թե Հայաստանի ռիսկերի կառավարման տրամաբանությամբ:

Հայաստանի ռիսկերը Հայաստանի կառավարման խնդիրն են, իսկ այդ առումով Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցության ձևավորումը ռիսկերի կառավարման որոշակի անհրաժեշտություն է, ինչի մասին խոսել եմ բազմիցս՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակի առումով, որքան էլ այդ իրավիճակը բացարձակապես այն չէ, ինչ մենք էինք որպես հանրություն կամ հայություն ցանկանում կամ պատկերացնում: Իսկ թե ինչու ստացվեց այն, ինչ մենք չէինք պատկերացնում, այլ խոսակցության առարկա է: Թերևս նաև այն պատճառով, որ մենք չէինք պատկերացնում նաև մեզ քայլ առ քայլ շրջապատող ռիսկերի խորությունն ու դրանց կառավարման հարցում մեր անելիքները:

1in.am

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: