ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանական ընկերությունների գործունեության կարևորությունը Հայաստանում

Տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնման և Թեհրանի տեխնիկական գիտելիքները Երևան արտահանելու ուղղությամբ երկկողմ ջանքերն արդյունավորվել են և երկու հարեւան երկրների համագործակցության առաջին փուլը մեկնարկել է:

Վերջին տարիներին Իրանի ու Հայաստանի պաշտոնյաների միջև մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել՝ գյուղատնտեսության համար պիտանի հողերը վարձակալելու նպատակով։ Եվ ներկայումս այդ համագործակցությունը դրական արդյունք է գրանցել: Չի կարելի անտեսել այն իրականությունը, որ  Իրանը Հայաստանը համարում է դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն: Արդյունքում, երկու հարեւան երկրների պաշտոնյաների ջանքերն ակտիվանում են, հիմքեր ստեղծելով երկու երկրների տնտեսական համագործակցության հածար: Բացի Իրանի կողմից Հայաստանի  գյուղատնտեսական հողերի վարձակալության համար դիմումից, Թեհրանի պաշտոնյաները դիմել են Երեւանին երկու երկրների միջեւ տնտեսական հատուկ գոտի ստեղծելու խնդրանքով: Թեհրանի առաջարկի հիմամբ  , իրանական և հայկական ընկերությունների համատեղ արտադրության համար ստեղծվելու է տարածք, և այս տարածքի  վերջնական արտադրանքը արտահանվելու է  համաշխարհային շուկաներ։

Ակնհայտ է, որ   տնտեսական այս հատուկ  գոտում ներգրավվածները կարող են երկու երկրների համատեղ արտադրանքը, ինչպես նաև Իրանի գյուղատնտեսական և արդյունաբերական տարբեր ապրանքները համաշխարհային շուկաներ արտահանել, Իրանի և Հայաստանի համատեղ ազատ գոտիների միջոցով։

Այս առնչությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նորարարության և բարգավաճման հիմնադրամի ղեկավար Ալի Վահդաթն  ասել է.«Իրանը պատրաստ է Հայաստանի հետ համատեղ արտադրել գիտելիքահենք  արտադրանքներ  և արտահանել Եվրոպա և ԵԱՏՄ Հայաստանն իր ներուժով կարող է լավ գործընկեր լինել իրանական գիտելիքահենք ընկերությունների համար և դարպաս, որպեսզի   իրանական արտադրանքը արտահանվի  եվրոպական և եվրասիական շուկաներ»:

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ունի փոխադարձ առևտրի ընդլայնման համար անհրաժեշտ պայմանները, Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները լավագույն պայմաններում չեն գերազանցել տարեկան 500 մլն դոլարը։ Մինչդեռ դա կարող էր գերազանցել ներկայիս ցուցանիշները: Ամեն դեպքում,  Թեհրանի և Երևանի համագործակցության ոլորտում առաջին  քայլով,  ջերմոցային մշակության բնագավառում իրանական ընկերությունները սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում։

Հայաստանի Էջմիածին քաղաքի մոտ գտնվող Արմավիրի մարզում իրանական «Արման Քեշթ» ընկերությունը, ջերմոցի համար նախատեսված երկու հեկտար տարածքով, Իրանում պատրաստված  հիդրոպոնիկ ջերմոցի օրինակ է մերկայացրել,  որպեսզի Հայաստանի ջերմոցային արդյունաբերության ակտիվիստները ծանոթանան այս նոր և կարևոր ոլորտին։ Հաղորդվում է, որ «Գրին Լիդեր»ընկերությունը ևս  վերջերս հավաքել է իր լոլիկի բերքը և պատրաստվում է իր հաջորդ ցանքսին  Հայաստանում:

Այսպիսով կարելի է ասել .«Իրանական ընկերությունները Հայաստանում գյուղատնտեսական արդյունաբերության այս հատվածում զգալի աճով, փորձում են այս ոլորտում իրենց տեխնիկական և տեխնոլոգիական գիտելիքները արտահանել Հայաստան։ Իրանական ընկերությունների կողմից ջերմոցային մշակաբույսերի մշակման գիտելիքի և տեխնոլոգիաների Հայաստան  փոխանցմամբ, երկու երկրներում ենթահող  կստեղծվի գյուղատնտեսության ոլորտի զարգացման  և բարգավաճման համար։

Ընդհանուր հանրագումարի բերելով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային համագործակցության ապահովման պայմանները,  կարելի է ասել.«Ակնկալվում է, որ երկու երկրների միջև համագործակցությունը զգալիորեն կաճի մինչև այս տարեվերջ և հաջորդ տարի։ Կողմերի միջև առևտրական փոխանակումների  ծավալը Թեհրանի և Երևանի պաշտոնյաների կողմից նախատեսվել է հասցնել երեք միլիարդ դոլարի: Այս համագործակցությունների  ընդլայնմամբ ակնկալվում է նաև, որ առաջին քայլով՝ աշխատատեղերի ստեղծմամբ  ու ՀՀ քաղաքացիների արտագաղթի կրճատմամբ, կապահովվի երկու հարևան երկրների միջև համագործակցության շարունակականությունը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: