ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պուտինն ասել է, թե ինչ է մնալու Ռուսաստանից․ Հայաստանի դեմ ագրեսիայի հետեւանքները ՌԴ համար

ՌԴ նախագահին կից Քաղհասարակության զարգացման խորհրդի նիստում Պուտինը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն ցանկանում է Ռուսաստանը վերածել Մոսկովիայի։ Նա այսպես է պատասխանել ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի հարցին, որը վերաբերում էր ռուս ժողովրդի իրավունքներին։

«Արդյոք ռուս ժողովուրդը, որի իրավունքների մասին դուք խոսում եք, համաձա՞յն է Ռուսաստանի փլուզմանը։ Դուք ցանկանում եք մեզ վերածել Մոսկովիայի՞։ ՆԱՏՕ-ում դա են ցանկանում», արձագանքել է Պուտինը։

 
 
 

Նույն օրը Պուտինի խոսնակ Պեսկովը հունական զլմ-ին հարցազրույցում նախատել էր Հունաստանին, «նրա տարածքում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զինվորների կենտրոնացման, Հունաստանի Ալեքսանդրապոլիս նավահանգստով դաշինքի ռազմական տեխնիկայի տեղափոխման  կապակցությամբ»։ Հույն լրագրողն իր հերթին Պեսկովին հիշեցրել էր Թուրքիայի հետ ՌԴ ռազմա-քաղաքական սերտ համագործակցությունը։

 

ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման շոշափվել է Բայդեն-Պուտին զրույցում։ ՌԴ-ն դաշինքի ընդլայնումը բացառող փաստաթուղթ է պահանջում, զուգահեռ սրելով իրավիճակը Ուկրաինայի եւ Եվրամիության սահմաններին։ Միեւնույն ժամանակ, ակնհայտ է ՌԴ իշխանության մոտեցման ընտրովիությունն ու հետեւողականության բացակայությունը։ ՌԴ պահանջները վերաբերում են բացառապես ՌԴ արեւմտյան սահմաններին, իսկ ահա հարավային ուղղությամբ լիովին հակառակ պատկեր է։

Այստեղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունեցող Թուրքիայի առջեւ բացել է ճանապարհը, նրա հետ համագործակցել ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի դեմ ռազմական արշավում։ Ռուսաստանի հարավային սահմաններին՝ Դաղստանի հատվածում եւ Նախիջեւանում Թուրքիան տեղակայել է ռազմական ստորաբաժանումներ, այդ թվում օդուժ եւ անօդաչուներ, 2021-ի Շուշիի հռչակագրով ռազմական կոոպերացիայի մեջ ներգրավելով Բաքվին։ Թուրքիան ակտիվ զորավարժություններ է անցկացնում Կասպից ծովում, ձգվելով դեպի Ղրիմ եւ Դոնբաս։

Ռուսաստանից Մոսկովիա մնալու հեռանկարը ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ չէ, ՆԱՏՕ-ի ընդլայնումը ՌԴ կլեպտոկրատ ռեժիմի վարած քաղաքականության հետեւանքն է։ Մասնավորապես, Հայաստանի հանդեպ ագրեսիայի հետեւանքները ՌԴ համար ներքին լուրջ խնդիրներ են առաջացնելու։ Բազմակրոն ու բազմէթնիկ երկիրը հակված է ներքին ցնցումների, եւ Մոսկովիայից անդին ահռելի տարածքները վարձակալության տալու, երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնը Եվրասիայի խորքերը տեղափոխելու առաջարկները դրա վկայությունն են։ Ինչպես գրում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը, ներկայում չկա մեկը, որր կայունացնի Ռուսաստանը, բացի Էրդողանից․ «թրենդի տրամաբանությունը տանում է ռուսական մարզեր, ընդհուպ Ալթայ, եւ ոչ ի պատասխան Էրդողանի Պեսկովի նշած ժամանակները։ Հետաձգեք չինարենը, սովորեք թուրքերեն»։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: