ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կոնջորյանը հիմնազուրկ է համարում ընդդիմության հայտարարություններն Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իշխող քաղաքական ուժի` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդդիմության հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, համարում է բացարձակապես հիմնազուրկ և հասարակությանը մոլորեցնող։

Կոնջորյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառմամբ արձանագրել է, որ ընդդիմությունը որևէ կերպ չի պատասխանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին և չի հայտարարել, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեին` պատերազմը կանխելու համար։

 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնջորյանը մասնավորապես գրել է.
 
«Այս շաբաթ, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմության պատգամավորների հարցերին՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ,  կատարեց չափազանց կարևոր արձանագրում. 
2018 թվականի դրությամբ առկա բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու որևէ տեսական կամ գործնական հեռանկար։ Հետևաբար, նման բանակցային ժառանգության պայմաններում, պատերազմը կանխելու միակ միջոցը տարածքների հանձնումն էր՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, ինչը կնշանակեր Արցախի հանձնում Ադրբեջանին։
Այնուհետև, վարչապետը հստակ առաջարկ կատարեց ընդդիմադիրներին՝  հայտարարե՛ք, թե կոնկրետ ինչ քայլեր կանեիք դուք, պատերազմը կանխելու համար, նշե՛ք կոնկրետ քայլերի հաջորդականություն։ 
Այսօր պետք է արձանագրել, որ մինչ այս պահը, ընդդիմությունը որևէ կերպ չի հերքել վարչապետի հայտարարությունը, ինչպես նաև չի պատասխանել վարչապետի առաջարկին և չի հայտարարել, թե կոնկրետ ինչ քայլեր պիտի ձեռնարկեր, պատերազմը կանխելու համար։
Սա հերթական ապացույցն է, որ ընդդիմության հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, բացարձակապես հիմնազուրկ են և նպատակ ունեն մոլորության մեջ գցել հանրությանը այնպես, ինչպես դա արվել է տասնամյակներ շարունակ»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: