ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանն այժմ վճռական քայլերի է դիմել՝ իր և մասամբ Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար

Yerevanlur-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

-Պարոն Շահմուրադյան, ի՞նչ դիտարկումներ ունեք իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության մասին։ Այստեղ անմասն չի մնում նաև Հայաստանը, մի քանի անգամ Երևանը պաշտոնական մակարդակով ստիպված եղավ արձագանքել՝ հայտնելով, որ մենք երբեք հակաիրանական գործողությունների մեջ չենք ներքաշվի։ Իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

-Հայաստանի և Իրանի  սահմանների մոտակայքում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ուժրերի  համատեղ զորավարժությունների անցկացումը և ավելի վաղ Հայաստանի Սյունիքի մարզում Գորիս Կապան ճանապարհահատվածում իրանական բեռնատարների և  իրանցի վարորդների համար ադրբեջանական օկուպանտ ուժերի ու ոստիկանության կողմից առաջացրած խոչընդոտները, դիվանագիտական և քաղաքական լուրջ մտահոգություններ են առաջացրել Իրանի պետական մարմինների, քաղաքական ու ռազմական պաշտոնյաների շրջանակում։

Իրանի պաշտոնյաների մոտ կասկած է առաջացրել, թե նրանք, Իսրայելի աջակցությամբ նոր դավեր են նյութում Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային և դեպի հյուսիս  տրանսպորտային հաղորդակցության և աշխարհաքաղաքական անվտանգության դեմ: Չպետք է անտեսել այն իրողությունը, որ 2020 թ. արցախյան երկրորդ պատերազմից հետո, Կովկասյան տարածաշրջանում առաջացած սահմանների փոփոխության ֆոնին և դրանց բխող թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի» միջանցքի պարտադրվող գործողությունների համատեքստում, Իրանի  պաշտոնատարները Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունները դիտում են նախ Իրանի ապա իրենց բարեկամ երկիր Հայաստանի ազգային շահերի դեմ ուղղված սադրիչ քայլեր:

Հատկանշական է, որ վերջին օրերին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շրջանակում, Իրանի  արտաքին գործերի  նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, շաբաթ օրը, Իրանի հեռուստատեսության առաջին ալիքի  հաղորդման  ընթացքում, հստակ ասել է․«Իրանն ուշադրությամբ  ու  վճռականությամբ և միևնույն ժամանակ բարեկամաբար է մոտենում իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խնդիրների լուծմանը»: Անկասկած Իրանի ԱԳ նախարարն ուղղակի դիտարկում է Ադրբեջանի կողմից Իրանի դեմ ուղղված սադրանքներին և Իլհամ Ալիևի վերջերս կատարած հակաիրանական հայտարարություններին, որի արդյունքում բավական մեծ լարվածություն է առաջացել Իրան- Ադրբեջան հարաբերություններում։

Իրանում Ադբեջանի քայլերը պայմանավորում են Իսրայելի ազդեցությամբ, Իլհամ Ալիևը նույնիսկ հայտարարել է, որ Թեհրանը չունի ապացույցներ Իսրայելի մասնակցության վերաբերյալ և դեռ պետք է փաստեր ներկայացնի։

-Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի և թուրք-ադրբեջանական հերթական սադրանքին Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անուղղակիորեն  ասել է. «Տարածաշրջանում օտարների միջամտությունը վեճի և վնասի պատճառ է դառնում»:

Իրանի գերագույն գլխավոր հրամանատարն օտարերկրացիներին ապավինելու միջոցով անվտանգություն ապահովելը  պատրանք է համարել հարևան երկրների համար և նշել․ «Նրանք, ովքեր տառապում են այս պատրանքով, շուտով ապտակ կստանան, քանի որ յուրաքանչյուր երկրի անվտանգությանը, պատերազմին կամ խաղաղությանն օտարերկրյա ուժերի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը ողբերգական աղետ է»:

Ինչպես հայտնի է, ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը և Հայաստանի վրա գործադրվող ճնշումը այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքը Ադրբեջանին հանձնելու նպատակով շատ լուրջ խնդիրներ են առաջացրել Իրանի պետական, անվտանգային, առևտրական և նույնիսկ զինվորական պատասխանատու շրջանակներում։ Չնայած այն հանգամանքին որ պատերազմից հետո թուլացած Հայաստանի իշխանություններն այլևս չեն կարողանում ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ու Հայաստանի դաշնակցի բացարձակ անտարբերության պայմաններում Ադրբեջանը փորձում է ավելի շատ տարածքներ բռնակցել Հայաստանից և  գոհ պահել իր պատվիրատու Թուրքիայի ծավալապաշտական ու պանթուրանական նկրտումները տարածաշրջանում,  Իրանի նոր իշխանությունները ամենայն զգոնությամբ անտարբեր չեն իրենց հյուսիսարևմտյան սահմանակից երկրներում տեղի ունեցող սահմանային տեղաշարժերի վերաբերյալ, ինչպես որ Իրանի ԱԳ նախարարը հայտարարեց. որ Իրանը չի հանդուրժի որոշ ուժերի կողմից պարտադրվող անհեթեթ նոր պահանջներ․«Իրանի և Հայաստանի միջև տարանցիկ ճանապարհի կառուցման և բեռնատարների տեղաշարժը վերականգնելու համար, մենք մշակել ենք նախագծեր, որոնք արագ տեմպով կիրականացվեն»:

-Այս զարգացումների ֆոնին Հայաստանի Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հոկտեմբերի 4-ին Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանը հայտարարել է, որ ԻԻՀ–ը Հայաստանի հետ համագործակցության օրակարգում ներառել է երկու երկրների միջև բռնատար մեքենանների այլընտրանքային երթուղու կառուցումը:Ի՞նչ է սա ենթադրում։

-Միևնույն ժամանակ պետք է նշել, որ հոկտեմբերի 4-ին Թեհրանում իր Հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է.«Իրանը բարձրաձայն հայտարարում է, որ որոշ օտարերկրյա միջամտողների թույլ չենք տա պատճառ դառնալ, որպեսզի Իրանի  և իր հարևանների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության նման լավ հարևանի հետ հարաբերությունները վտանգվեն»:

Հիշեցնեմ, որ Ադրբեջանը արգելափափակել է երթևեկությունը Հայաստանի Սյունիքի մարզում  Գորիս-Կապան ճանապարհահատվածը և այդ ճանապարհով բեռներ փոխադրող երկու իրանցի վարորդի է կալանավորել: Անկասկած այդ վարքագիծը չի կարող չանհանգստացնել իրանական հասարակությունը և պետական պաշտոնյաներին։ Ինչպես հայտնի է, Իրանի կառավարության քաղաքականությունը միշտ հիմնված է եղել հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման և բարիդրացիական հարաբերությունների վրա»: Սակայն Ադրբեջանի և նրա աջակից արտատարածաշրջանային ուժերի՝ հատկապես Թուրքիայի և Իսրայելի սադրիչ քայլերն տարածաշրջանային երկրների անվտանգության  դեմ մտահոգություն է առաջացրել տարածաշրջանի հզոր տերություն Իրանի համար։

Սրան պետք է ավելացնել թուրք-ադրբեջանական երկկողմ և Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան և Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան եռակողմ ռազմական զորավարժությունների անցկացումը Վրաստանում և Նախիջևանում։ Չնայած Իրանի նախազգուշացումներին, Ադրբեջանը՝ ապավինելով իր նոր դաշնակիցներ Իսրայելի և Թուրքիայի սադրիչ մոտեցումի,ն շարունակում է քայլեր ձեռնարկել Իրանի ազգային անվտանգության և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ և ավելի խորացնել տարածաշրջանային լարվածությունը։

Իրանը բազմիցս հայտարարել է. Իսլամական Հանրապետության քաղաքականությունն է ՝ խուսափել լարվածությունից և պատերազմից: Սակայն Իրանը իր սահմաններին չի հանդուրժի որևէ սպառնալիք, և ողջ ուժով կպայքարի իր կայունությանն ու անվտանգությանը սպառնացող տարրերի դեմ: Այդ իսկ պատճարով հոկտեմբերի 1-ին ԻԻՀ ԶՈՒ «Ֆաթեհանե  Խեյբար» անունով   կանոնավոր վարժանքների անցկացումն երկրի հյուսիսարևմտյան սահմանների ամբողջ երկայնքով  այս առումով հստակ ուղերձ  է Իրանի և տարածաշրջանի թշնամիների համար:

Իրանը  մշտապես հետևել է տարածաշրջանում իր և բարեկամ երկրների դեմ ուղղված թշնամի երկրների տեղաշարժերին և համոզված է, որ տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի և ահաբեկչական խմբերի ներկայությունը՝ ցանկացած ձևով, հանդիսանում է լարվածության և ճգնաժամի առաջացման պատճառ և հստակ սպառնալիք է՝ ուղղված  տարածաշրջանի հավաքական անվտանգության դեմ։ Հետևաբար, Իրանը երբեք հնարավորությունը չի տա տարածաշրջանի անվտանգությունը խախտողներին մանևրել իր անվտանգության գոտին համարվող ռեգիոնում:

-Գործնականում ինչի՞ է պատրաստ Իրանը։

-Հենց այս համատեքստում Իրանը պատրաստ է իր ազգային անվտանգության և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար համագործակցել բարեկամ և վստահելի հարևանների հետ, ինչպես նշել էԻրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաաիդ Խաթիբզադեն, ՀՀ արտգործնախարարի այցը Թեհրան նախապես ծրագրված էր, և ավելացրել. «Ադրբեջանը չպետք է թույլ տա, որ իր սահմանները երրորդ երկրի կողմից օգտագործվեն Իրանի դեմ»:

Արդեն ականատես էք, որ Ալիևի հոխորտանքներին Իրանն անմիջապես պատասխանեց երկրի հյուսիսարևմտյան ամբողջ սահմանների երկայնքով լայնամասշտաբ ռազմական զորավարժություններով։ Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թեհրան կատարած այցը վկայում է Իրանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության փաստը։

Ինչպես իրանցի պաշտոնյաներն են ասում՝ Իրանի հարևանները  ճգնաժամային վիճակում են, և Իրանը մտահոգված է հատկապես տարածաշրջանի որոշ հատվածներում Իսրայելի և իսլամական ծայրահեղ ահաբեկչական խմբերի ներկայությամբ։ Այժմ Իրանը փորձում է դիվանագիտական և քարոզչական ամբողջ գործիքակազմով և ռազմական զորավարժություններ անցկացնելու միջոցով, Ադրբեջանին և նրան աջակցող արտատարածաշրջանային միջամտող ուժերին, հատկապես Իսրայելին և Թուրքիային հասկացնել և հետո ստիպել հետքայլ կատարել և չփորձել վտանգել Իրանի տարածաշրջանային շահերը։ Միևնույն ժամանակ Իրանն այժմ վճռական քայլերի է դիմել՝  իր և մասամբ Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանում ապահովելու համար։  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցն Իրան շատ դրական ազդեցություն կարող է ունենալ Իրանի և Հայաստանի հետագա հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային կապուղիների անվտանգությունը ապահովելու առումով։

Ադրբեջանա-իսրայելական սադրանքները չեզոքացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի հետ համագործակցության օրակարգում ներառել է երկու երկրների միջև բեռնատար մեքենանների այլընտրանքային երթուղու կառուցումը: Այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսեց խոչընդոտել իրանական բեռնատարների շարժը դեպի Հայաստանը, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և  տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմին այցեց Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին: Ուշագրավ է, որ այս ճաանապարհը կօգտագործվի  Իրանի Նորդուզի (Մեղրի) սահմանից Հայաստան մեկնող իրանական բեռնատարների համար:  Տաթևից հետո, Խադեմիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Երևան:

Հիշեցնեմ նաև, որ հոկտեմբերի 4-ին Թեհրանում Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ավելին Իրանի  իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ  Մահմուդ Աբբասզադե Մեշկինին հոկտեմբերի 3-ին կայացած նիստի ժամանակ ասել է․« Իրանը չի հանդուրժի աշխարհաքաղաքական փոփոխությունների նպատակով  Կովկասյան տարածաշրջանում արտաքին  որևէ ուժի միջամտություն և արտարածաշրջանային դերակատարներն այս ուղերձը ստացել են Իրանի Իսլամական Հանրապետության  «Ֆաթեհանէ Խեյբար»  զորավարժություններից»:

Իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Իրանի և Հայաստանի  հարաբերությունները բնութագրել է որպես կայուն, կառուցողական և աճող, հավելելով.«Երկու երկրների պաշտոնյաները լավ փոխըմբռնման են հասել ռազմավարական տարբեր հարցերի շուրջ, և այսօր Թեհրանում մենք նոր ճանապարհային քարտեզ ենք գծում երկու երկրների հարաբերությունների համար: Այսօր մենք պայմանավորվեցինք ընդլայնել համագործակցությունը տնտեսական, քաղաքական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում»:

Վերջում ավելացնեմ, որ հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Իրանի և Հայաստանի  հարաբերությունները բնութագրել է որպես կայուն, կառուցողական և աճող, հավելելով, որ երկու բարեկամ  երկրների պաշտոնյաները  փոխըմբռնման են հասել ռազմավարական տարբեր հարցերի շուրջ, և այսօր Թեհրանում մենք նոր ճանապարհային քարտեզ ենք գծում երկու երկրների հարաբերությունների համար: Հայաստանը և Իրանը պայմանավորվել են  ընդլայնել համագործակցությունը տնտեսական, քաղաքական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում: Ամիր Աբդոլլահյանը գնահատելով Հայաստանի կառուցողական դերակատարումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ հատուկ ընդգծել է. «Հայաստանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում մենք բարձրաձայն հայտարարում ենք, որ որոշ օտարերկրյա միջամտողների թույլ չենք տա, որպեսզի Իրանի  և իր հարևանների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության նման լավ հարևանի հետ հարաբերությունները վտանգվեն»:

Սա արդեն հստակ ուղերձ է տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերին, որ Իրանը և Հայաստանը ելնելով իրենց համատեղ շահերից պատրաստ են ամենատարբեր ոլորտներում ընդլայնել ու խորացնել բարեկամական և նույնիսկ ռազմավարական հարաբերությունները։

Մարիամ Գրիգորյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: