ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը հաստատում է Հայաստանի տարածք օտար ներխուժման հավանականությունը

Իրանը այսպիսով վերահաստատում է Հայաստանի հարավի օկուպացիայի հավանականությունը, ինչն ավելի վաղ չէր բացառել Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին։

ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Իրանի ԱԳ նախարար Աբդուլլահիանը մեկնել է Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցություններ վարելու։ «Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն մոտեցում կցուցաբերի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ», ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Աբդուլլահիանը: Նա ակնկալում է նաեւ, որ «Ռուսաստանը նույնպես զգայուն կլինի ահաբեկիչների առկայության եւ տարածաշրջանում սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների նկատմամբ»։

 

Իրանը այսպիսով վերահաստատում է Հայաստանի հարավի օկուպացիայի հավանականությունը, ինչն ավելի վաղ չէր բացառել Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին։

 

Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ՀՀ սահմանների վերաձեւման եւ շրջանում ահաբեկիչների ու «սիոնիաստական ռեժիմի» ներկայության վերաբերյալ կոշտ հայտարարություններից հետո Իրանի ԱԳ նախարարը բանակցություն է վարելու Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու ծրագրի գլխավոր նախաձեռնողի ու շահառուի՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ։

Իրանի դեմ դեմարշը Բաքուն իրականացնում է Մոսկվայի առաջնորդությամբ, եւ դա Իրանում լավ գիտեն։ Բաքուն ՌԴ ռազմավարության մեջ հսկում է հայկական եւ իրանական ուղղությունները։ Բաքվի օկուպացրած շրջաններում ահաբեկիչների ու «սիոնիաստական ռեժիմի» ներկայությունը, որն անհանգստացնում է Իրանին, նույնպես համաձայնեցված է Ռուսաստանի հետ։ Արցախյան 2020 թ․ պատերազմի ընթացքում սիրիացի վարձկանների ու ահաբեկիչների, ինչպես նաեւ «սիոնիաստական ռեժիմի» ներկայության հարցում Կրեմլի ունեցած դերակատարությանը բազմիցս անդրադարձել ենք: Զուր չէ, որ Իրանի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել նաեւ Աֆղանստանի իրավիճակը։

Ավելացնենք միայն, որ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ-ն զլմներով ձեւական աղմուկ բարձրացնելուց հետո հայտարարեց, որ ահաբեկիչներն այլեւս վտանգ չեն ներկայացնում, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Լավրովը Իրանին հավաստիացնում էր, որ Հայաստանի հարավում «կոմունիկացիաների ապաշրջափակումը» չի հարվածի Իրանի տրանզիտային ու տնտեսական շահերին։

Երեւում է՝ չեն կարողացել համոզել երկու հարցում էլ, եւ չէին կարող համոզել։ Սոչիում Պուտին-Էրդողան համաձայնությունները Իրանի մոտ կասկածներ չեն թողել։ Նոյեմբերի 9-ը ոչ միայն Հայաստանի, այլեւ ըստ էության Իրանի մեկուսացման ու մասնատման հեռանկարի մասին է։ Երբ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը երբեք չի ներքաշվի Իրանի դեմ դավադրությանը, երեւում է չի պատկերացնում ռուս-թուրքական «եռակողմ» հայտարարության խորքն ու մասշտաբը, որի անվերապահ կատարմանը իրենց հավատարմությունն են հայտնել ՀՀ իշխող խումբն ու խորհրդարան անցած ուժերը։

Աշբյուր ՝ lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: