ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաքուն Թեհրանի հետ հարաբերություններում հատել է կարմիր գիծը․ իրանագետ

Փորձագետների գնահատմամբ` իրանա-ադրբեջանական լարվածությունը հասել է գագաթնակետին։

Ադրբեջանի իշխանությունների հրամանով փակվել է Բաքվում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Հոջաթոլէսլամ Սեյեդ Ալի Աքբար Օջաղնեժադի մզկիթը և ներկայացուցչության գրասենյակը: Իրանն էլ արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն իր օդային տարածքով դեպի Նախիջևան։ Պաշտոնական Բաքուն Թեհրանի այս քայլը որակել է Ադրբեջանի հանդեպ դավաճանություն։ Փորձագետների գնահատմամբ` իրանա-ադրբեջանական լարվածությունը հասել է գագաթնակետին։

Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը նշանակում է, որ Բաքուն հատել է կարմիր գիծը՝ Թեհրանի հետ հարաբերություններում։ Նման բան նախկինում երբեք չի եղել՝ ասում է։ Նույն կարծիքին է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ իրանական պաշտոնական թերթերը ողողված են Ալիևի ծաղրանկարներով, ինչը վիրավորանք է իրեն հաղթանակի առաջնորդ  համարող Ալիևի համար։

«Իրանում հակաադրբեջանական տրամադրություններ են: Ադրբեջանը հատել է կարմիր գիծը»։

«Այաթոլլա  Ալի Խամենեին ինչ-որ մոլլա անվանելը սահմանագծի անցում է։ Հեռու չէ այն կետը, որ անդառնալի զարգացումներ լինեն։ Կողմերը որոշակի հող են նախապատրաստում հակամարտության համար»։

Եվ զուր է Ալիևը սպառնում Իրանին ու հերքում, թե Բաքվի դեմ զրպարտություններ են հնչում, քանի որ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը փաստեր է ներկայացրել  Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչների մասին՝ հիշեցնում է Գոհար Իսկանդարյանը։ Արմեն Վարդանյանն էլ հիշեցնում է, թե ինչպես իսրայելցեները կարողացան ներթափանցել Իրան ու սպանել ատոմային ֆիզիկայի գիտնականներին։

«Փաստեր կան, Ադրբեջանը չի կարող հերքել, թե ահաբեկչական խմբավորումներ հետ գործարքի մեջ է։

«Իրանը ասում է, որ ահաբեկչական ու սիոնիստական  խմբեր կան։ Իրանի հետախուզությունը դա պարզել է։ Նաև հայկական կողմն է հայտարարում Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների գոյության մասին»։

Սյունիքով Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակից սկսված իրանա-ադրբեջանական լարվածությունը իրանագետ Արմեն Վարդանյանը վտանգավոր է համարում։ Այն կենսական նշանակություն ունեցող ճանապարհ է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Թեհրանի համար կարևոր է  վստահելի գործընկերոջ ճանապարհների անվտանգությունը՝ նկատում են իրանագետները։

«Եթե լիցքաթափում չլինի, ապա տարածաշրջանում նոր հակամարտություն կսկսվի, այս անգամ Իրանի ու Ադրբեջանի միջև»,-ասում է Վարդանյանը։

Հայաստանն այս իրավիճակում, ըստ Գոհար Իսկանդարյանի, պետք է հավատարիմ մնա ԻԻՀ հետ անաչառ բարեկամության սկզբունքին ։

«Կարծում եմ՝ կկարողանան լեզու գտնել։ Նման ճգնաժամային իրավիճակներ էլի են եղել իրանա-ադրբեջանական հարաբերություններում, սակայն բանը զինված հակամարտության չի հասել ։ Իրանին էլ ձեռնտու չէ Ադրբեջանի հետ երկարատև հակամարտություն ունենալ»։

Հարավային Կովկասում իրավիճակն առաջիկայում կքննարկվի Մոսկվայում, որտեղ  Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպում է նախատեսվում։

Աղբյուր ՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: