ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանցի պաշտոնյաները՝ Սյունիքի ճանապարհներին․ հարևան երկիրը կաջակցի այլընտրանքային ուղիների կառուցմանը

Նախ Սյունիքում, ապա Երևանում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Սյունիքում կառուցվող այլընտրանքային ճամնապարհների կառուցմանը իրանական կողմի ներգրավման հարցերը։

Նախ Սյունիքում, ապա Երևանում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Սյունիքում կառուցվող այլընտրանքային ճամնապարհների կառուցմանը իրանական կողմի ներգրավման հարցերը։

Իրանցի պաշտոնյան հայտարարել է՝ պատրաստ են աջակցել թե այլընտրանքային ճանապարհի, և թե Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման աշխատանքներին։

Փորձագիտական դաշտում կարևորում են Իրանի դերակատարումը, բայց և մտահոգվում՝ Սյունիքում հիմնական ճանապարհներին այլընտրանքայինի կառուցմամբ Հայաստանն, ըստ էության, հրաժարվո՞ւմ է իր սահմաններից։

Տնտեսական այց՝ քաղաքական շեշտադրումներով․ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի՝ Հայաստան այցի օրակարգում տնտեսական, մասնավորապես ճանապարհաշինական հարցեր են։ Բայց այցը փորձագետներն ավելի շատ քաղաքական են գնահատում։ Խեյրոլլահ Խադեմին, ով նաև իր երկրի տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարության և զարգացման ընկերության գործադիր տնօրենն է,  Սյունիքում ծանոթանում է Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի կառուցմանը։ Այս ճանապարհի շինաշխատանքներն ակտիվացան, երբ Ադրբեջանը նախ անցակետ տեղադրեց Գորիս-Կապան ավտոճանապարհին, ապա նաև օրեր անց խոչընդոտեց իրանական բեռնատարների մուտքը Հայաստան։  Հայաստանի պատկան մարմինների հետ իրանցի պաշտոնյան քննարկում է Գորիս-Կապան ճանապարհով իրանական բեռնատարների համար Բաքվի ստեղծած խոչընդոտները․  pars.today-ի փոխանցմամբ, Խեյրոլլահ Խադեմիի խոսքով՝

«Հայաստանն այժմ ձեռնամուխ է այլընտրանքային ճանապարհ կառուցել Տաթևի շրջանում։ Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի հնարավորինս շուտ բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումներն այդ ճանապարհով բնականոն հունի մեջ մտնեն։

Իրան-Հայաստան պետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Մենք այցելել ենք այս ճանապարհն ու պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ նոր ճանապարհի կառուցման համար»։

Միջազգային հարցերի փորձագետ Վազգեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝  ճանապարհի կառուցումը սկսվեց պատերազմից հետո, իսկ սա զրուցակցիս մտահոգվելու առիթ է տալիս։  Գուցե իշխանությունն արդեն գիտե՞ր, որ պետք է հրաժարվի Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածից՝ հարց է տալիս, ապա բացատրում է՝ ինչ է նշանակում  այլընտրանքային ճանապարհի կառուցում․

«Ճանապարհ փոխելը նշանակում է հրաժարվել հայկական սահմաններից։  Դա ունի ավելի շատ քաղաքական, ք ան տնտեսական նշանակություն։ Իրանցիները սպասում էին, որ մենք մեր դիրքորոշումը հստակ ասենք այդ ճանապարհի վերաբերյալ։  Մենք հրաժարվեցինք այդ տարածքներից, հատկապես, երբ վարչապետը կառավարության նիստում հայկական գյուղերի անունները սկսեց ադրբեջաներեն ասել, դա հստակ հրաժարում էր այդ տարածքներից։ Ուստի իրանական կողմը համակերպվեց այդ իրավիճակի հետ։ Իրանական կողմի համար անկնկալ էր վարորդների ձերբակալությունն ու նրանցից  մաքսատուրք պահանջելը»։

Այլընտրանքային ճանապարհի հիմնանորոգման համար բյուջեից մոտ 1,2 մլրդ  դրամ է հատկացվել։ Ըստ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի՝ «Ռադիոլուր»-ին տրամադրած տվյալների՝ հիմնանորոգումը կավարտվի այս տարեվերջին։ Մինչդեռ  փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նախորդիվ ասել էր, որ Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների կառուցումը մտադիր են ավարտին հասցնել 2022թ-ի գարնանը։ Նոր  ճանապարհը կօգտագործվի Իրանի Նորդուզի սահմանից Հայաստան մեկնող իրանական տարանցիկ բեռնատարների համար․ իրանական աղբյուրներն են կանխատեսում։ Իսկ Իրանի ճանապարհաշինության հարցերով փոխնախարարը Հայաստանում շեշտում է՝

«Իրանը պատրաստ է նաև ինժեներատեխնիկական հարցերում օգնել Հայաստանին»։

Սյունիքում նոր ճանապարհներ են կառուցվում նաև Հյուսիս-Հարավ նախագծով․ Սիսիան-Քաջարան հատվածի 4-րդ տրանշով պետք է կառուցվի շուրջ 60 կմ ճանապարհ, 4,7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ, 12․5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ։ Սիսիան-Քաջարան ճանապարհի վրա է լինելու նաև Բարգուշատի թունելը, որպես այդպիսին երկրում ամենարկարը՝ 8․5 կմ։

Կառավարությունում հաշվարկել են՝ եթե ծրագիրը կյանքի կոչվի, հյուսիսից հարավ 550 կմ երկարությամբ  ճանապարհը կկրճատվի մի քանի ժամով։ «Ճանապարհային դեպարտամենտից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին՝ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի նախագիծն արդեն կա, պատրաստվում են սկսել մրցութային գործընթացը։ Այս նախագիծը կարևորում է նաև իրանական կողմը։ հարևան երկրի  ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ  Խեյրոլլահ Խադեմիի դիտարկմամբ՝

«Հայաստանը նաև կառուցում է Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը սկսվում է Իրանի սահմանից ու հասնում մինչև Վրաստանի սահման։ Որքան գիտեմ ՝ հյուսիսային մասում մեծ գործ է արվել, հուսով եմ՝ հարավային մասում էլ աշխատանքը շուտով կմեկնարկի։ Մենք պատրաստ ենք նաև այս կապակցությամբ համագործակցել Հայաստանի հետ։ Իրանը մեծ փորձ ունի ճանապարհաշինության ոլորտում, և մեր կապալառուները պատրաստ են իրենց այդ փորձը տրամադրել Հայաստանին»։

«Միանշանակ, աշխատանքները դանդաղ են ընթանում, այսպիսի տեմպերով աշխատել՝  նշանակում է ճանապարհը կառուցել 20 տարի հետո»։

Սյունիքում նոր ճանապարհային լուծումները ռազմավարական նշանակություն ունեն, ուստի գործող իշխանությունը շեշտում է՝ սա պետք է պատվով կատարել։ Փորձագետներն էլ իրենց հերթին են պնդում՝  այս ծրագրերը պետք է հնարավորինս արագացնել․ աշխարահաքաղաքական արագ զարգացումները դանդաղելու ժամանակ չեն թողնում։

Աղբյուր ՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: