ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ամիր Աբդոլլահյան․Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ աշխարհաքաղաքական փոփոխությունները

Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի իր սահմանների մոտ Սիոնիստական կեղծ ռեժիմի առկայությունը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները:

Իրանի  արտաքին գործերի  նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հոկտեմբերի 2-ի երեկոյան, Իրանի հեռուստատեսության առաջին ալիքի  «Առաջին հայացք» հաղորդման  ընթացքում, հավելել է.«Իրանն ուշադրությամբ  ու  վճռականությամբ և միևնույն ժամանակ բարեկամաբար է մոտենում իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խնդիրների լուծմանը»: 

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած երկրորդ պատերազմն այժմ ավարտված է, սակայն հակամարտության հետևանքները շարունակում են ստվեր նետել տարածաշրջանի վրա: Այս պատերազմի հետևանքներից մեկը Իսրայելի և ահաբեկչական խմբերի ՝ մեր տարածաշրջան ներթափանցելծն էր: Իհարկե այս հարցը նորություն չե և դա եղել է նաև նախկինում: Առաջին անգամ՝ 1990-ականների բախումների և երկրորդ անգամ ՝ 2016 թվականի արցախյան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, լուրեր տարածվեց Կովկասյան տարածաշրջանում ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին:

Ի հարկե Իրանի մտահոգությունը հասկանալի է, հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հետ  սահմանային կապերը և սերտ հարաբերությունները: Իրանը ցամաքային սահման ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այսինքն՝  աշխարհագրական հարևանությունը պահանջում է, որ Իրանը չափազանց զգայուն լինի իր սահմանների երկայնքով  տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: Այդ  պատճառով, յուրաքանչյուր  արկածախնդրություն և   վտանգավոր տարրերի առկայություն այս տարածաշրջանում և Իրանի սահմանների մոտ, կարող է անմիջական ազդեցություն ունենալ Իրանի ազգային անվտանգության վրա: Անկասկած կարևոր է Իրանի հստակ և ռացիոնալ մոտեցումը տարածաշրջանային ճգնաժամերի վերաբերյալ:

Իրանի տարածաշրջանային դիվանագիտության ոլորտում  կարմիր գծերը  սահմանվում են հստակ և առանց սակարկության: Նշելով, որ Իրանն Ադրբեջանի մեծ հարևանն է, Աբդոլլահյանը հավելել է .«Թեհրանը մտահոգված է, որ Իսրայելն ու ահաբեկիչները սպառնալիք են ներկայացնում  նաև Բաքվի համար»:

Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժելու իր սահմանների մոտ Իսռայելի ներկայությունը»:

Անդրադառնալով այն փաստին, որ Թեհրանն այս առնչությամբ իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանի  պաշտոնյաներին, Ամիր Աբդոլլահյանը նշել է.«Խնդիրը հետևյալն է, որ այդ ակտիվությունները   կենտրոնացած են Իսրայելի և ահաբեկիչների կողմից Իրանի և Ադրբեջանի   հարաբերություններին վնասելու համար»:

Ադրբեջանում  Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինն ասել է.«Իսրայելը փորձում են ի շահ իրենց  օգտագործել Լերնային Ղարաբաղի պատերազմի իրադարձությունները  և Բաքվի ու Երևանի միջև շարունակվող սուր լարվածությունը: Նաև Թել Ավիվը մշտապես փորձում է խափանել  Իրանի և Ադրբեջանի   հարաբերությունները»:

Իրականում, Իսրայելի ներկայությունը Ադրբեջանի  տարածքում և նրա հետ հարաբերությունը որպես իսլամական մի երկիր, որն ունի  շիա մեծամասնություն, բացառիկ հնարավորություն է, որն ըստ Իսրայելի  պաշտոնյաների, կարող է թույլ տալ տարածաշրջանում Ադրբեջանը դարձնել  Թել-Ավիվի հետնաբակը: Իսրայելը, շարունակելով իսլամական երկրներ ներթափանցելու հերթական քաղաքականությունը, Ադրբեջանի   դեպքում նույնպես, այդ երկրի անկախության առաջին տարիներից ի վեր Իսրայելը նույն նպատակն է հետապնդել: Իսրայելի ներթափանցումը Ղարաբաղ, համընկնում է ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ Իսրայելի դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը: Հաշվարկված նպատակներով քաղաքականություն, որն  ուղղված է տարածաշրջանում անվտանգության տարածք ներթափանցմանը: Այս քաղաքականությունը միանշանակ դեմ է տարածաշրջանի երկրների   անվտանգությանը և ազգային շահերին և սպառնալիք է տարածաշրջանի հավաքական անվտանգության համար:

Իրանը մշտապես հայտնել է իր տեսակետներն ու դիրքորոշումները տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի ապակառուցողական դերի վերաբերյալ և հայտարարել է, որ  ռեժիմը որևե տեղ չունի   տարածաշրջանում: Իրանի ԱԳ նախարարի  հայտարարությունը, որ տարածաշրջանի սահմանների փոփոխությունն Իրանի համար ընդունելի չէ, հնչում է հենց այս համատեքստում  ​​և ունի հստակ ուղերձ:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: