Իրանական Էըթեմադ օրաթերթը գրել է. Ադրբեջանը կրակի հետ է խաղ է խաղում
Ադրբեջանը հետ է վերցնելու Զանգեզուրի սեփականության վերաբերյալ իր հայտարարությունը և դրա փոխարեն Երևանից պահանջելու է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հրաժարվել Ղարաբաղից: Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու ֆոնին Բաքուն հուսով է, որ գործադրվող ճնշումները կկարողան Հայաստանին ստիպել առանց նախապայմանների հանձնվել: Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել է Իլհամ Ալիևը, Ադրբեջանի քայլերը շարունակվելու են: Այն դեպքում երբ Ադրբեջանը ջանքեր է գործադրում ռազմական քայլերով Հայաստանին ստիպել հրաժարվել Ղարաբաղից, այս գործողությունները մեկ այլ դրական արդյունք են ուենանալու Ադրբեջանի համար, դառնալով ճնշման լծակ՝ Հայաստանին նվաստացնելու ճիշտ այն ժամանակ, երբ Երեևանի կարևորագույն դաշնակից Ռուսաստանը անկման հունով է առաջ ընթանում»:
Այս ռազմավարությունը և՛ վտանգավոր է և՛ սխալ: Ադրբեջանի կողմից այս կարգի կոչերն ընդունելի չեն ոչ Հայաստանի կառավարության, ոչ էլ ժողովրդի համար: Բացի այդ, այս պահանջները մերժվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք երկրների կողմից և ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Իլհամ Ալիևին բազմիցս հիշեցրել են , որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ չլուծված խնդիր է և այս տարածաշրջանի ճակատագրի վերաբերյալ կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից: