Իրանը մշտապես պատրաստ է պահպանել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը
Գեներալ Ֆարհադ Արիանֆարը, «Ֆաթեհանե Խեյբար» զորավարժությունների շրջանակում նշել է, որ զորավարժությունների նպատակն է ցույց տալ Իրանի բանակի պատրաստակամությունը՝ պաշտպանելու ԻԻՀ սահմանները: Նա հավելել է. «Իրանի բանակի ցամաքային ուժերը պատրաստ են և արագ և համապատասխան արձագանք տալ ցանկացած սպառնալիքի»:
Ամիր Արիանֆարը հավելել է. «Զորովարժություններին ներգրավված ստորաբաժանումները, իրականացնելով իրենց առջև դրված ուսումնական, տեղեկատվական, հետախուզական և գործնական խնդիրները, ցույց տվեցին, որ պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել երկրի ազգային անվտանգությունը և երկիրի սահմանները»:
ԻԻՀ բանակի ռազմական գործողությունների փոխհրամանատարն ասել է, որ այս զորավարժությունների ուղերձը հարևան ու բարեկամ երկրների համար խաղաղությունն է, իսկ թշնամիների համար՝ արագ արձագանքելու վճռակամությունը: Նա հավելել է. «Իրանը մշտապես ցանկացել է պահպանել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»: