ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական ժողովրդավարության սպառնալիքները. Փաշինյանի հարցը ժողովրդավար աշխարհին

«Եթե մենք ուզում ենք վերականգնել ժողովրդավարության գրավչությունն ամբողջ աշխարհում, մենք պետք է մեկտեղենք ուժերը՝ միասին դիմակայելու այս մարտահրավերներին:

Հայաստանը հանձնառու է նպաստելու ժողովրդավարության ամրապնդման համաշխարհային առաքելությանը, և մենք հույս ունենք, որ մենք միայնակ չենք», -դեկտեմբերի 10-ին Ժողովրդավարության Վեհաժողովի իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայկական ժողովրդավարության հեռանկարի ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին սպառնալիքների մասին:

 
 
 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ տեղի ունեցող Վեհաժողովին Հայաստանի վարչապետի ելույթը բավականին հակիրճ էր, միաժամանակ նաև շոշափում էր թե Հայաստանի, թե նաև միջազգային կյանքի համար առանցքային խնդիրներն ու ռիսկերը, սպառնալիքներն ու մարտահրավերները: Նիկոլ Փաշինյանի ելույթում չկար Թուրքիայի և Ադրբեջանի մասին շեշտադրում, սակայն կար արտաքին սպառնալիքների արձանագրումը: Այստեղ թերևս հնարավոր է դիտարկել երկու պարագա: Նախ, հազիվ թե Հայաստանը Ժողովրդավարության առաջին Վեհաժողովում վարչապետի մակարդակով ելույթի հնարավորությունն օգտագործելով Ադրբեջանի կամ Թուրքիայի ագրեսիան ու դրանից բխող ռիսկերը, արժանանար էական ուշադրության: Վեհաժողովին մասնակցում է հարյուրից ավելի պետություն, նախագահներ, բազմաթիվ այլ գործիչներ, ընդդիմությունների առաջնորդներ եւ նրանցից յուրաքանչյուր ունի իր խնդիրը: Հետեւաբար, Հայաստանն իր խնդիրները փորձել է ներկայացնել միջազգային անվտանգության համակարգի համատեքստում, միաժամանակ արձանագրելով՝ որ Հայաստանի ժողովրդավարությունը ենթարկվում է ագրեսիայի սպառնալիքի և այստեղ հարցը շատ պարզ է՝ այդ սպառնալիքի առաջ Հայաստանը մենակ է, թե՞ ոչ:

Մնացյալը թերևս պետք է լինի Վեհաժողովին հաջորդելիք բարդ դիվանագիտական-քաղաքական աշխատանքի առարկա, որ նախ եւ առաջ պետք է ծավալել ժողովրդավարության պաշտպանության առանցքային դիրքերում կանգնած պատասխանատու խաղացողների հետ՝ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, եվրոպական այլ առաջատար երկրներ: Առանցքայինն այն է, որ Հայաստանը դրսևորել է բարդագույն ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակում, ժողովրդավարությանը սպառնացող ռիսկերի պարագայում Վեհաժողովին մասնակցություն ունենալու քաղաքական կամք, միաժամանակ դրել այդ կամքին համարժեք արձագանքի հարցը, որպես գործնական եւ առարկայական հարաբերության ու աշխատանքի անկյունաքար: Միաժամանակ, շատ կարեւոր է, որ Հայաստանի վարչապետի ելույթում չկա աշխարհհը ժողովրդավարների և ոչ ժողովրդավարների բաժանելու որեւէ միտում, որեւէ ուրվագիծ: Երեւանի համար սա էական է, քանի որ, ինչպես նշեցի, Հայաստանը ստիպված է մանևրել բավականին բարդ ռազմա-քաղաքական ռեգիոնալ միջավայրում:

Ըստ այդմ, Հայաստանի վարչապետը ստիպված է նույն օրը ելույթ ունենալ ըստ էության ժողովրդավարությունից հեռու ԵԱՏՄ Վեհաժողովում, իսկ հետո՝ ժողովրդավարության պաշտպանության Վեհաժողովում: Հետևաբար, Վաշինգտոնի նախաձեռնությունը բաժանարար գծերի վերածելը Հայաստանի համար հղի է ավելի ռիսկերով, քան Հայաստանի ժողովրդավարությանը սպառնացող ռիսկերի չեզոքացման: Ընդ որում, Ադրբեջանի և Թուրքիայի շեշտադրման բացակայության մյուս ուշադրության արժանի պարագան թերևս այն է, որ Երևանը ակնարկում է հայկական ժողովրդավարությանը սպառնացող սուբյեկտների առավել լայն շրջանակի գոյության մասին, քան միայն Թուրքիան ու նրա սատելիտ Ադրբեջանը: Ըստ այդմ, Հայաստանը Վաշինգտոնի Վեհաժողովում սահմանեց ժողովրդավարական աշխարհի իր տեսանելի շրջանակն ու պատասխանատվությունը, որպես աշխատանքային «պաշտպանության» մեկնակետ:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: