ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մինչ հակամարտության վերջնական կարգավորումը Արցախում միջազգային անվտանգային երաշխիքները պետք է լինեն անժամկետ. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի կողմից Արցախի հետ շփման գծում դիտավորյալ պարբերաբար սանձազերծվում են միջադեպեր, որպեսզի բնակչությանը պահեն վախի մթնոլորտում, մղեն արտագաղթելուն:

 «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ արցախցիներն ունեն ուժեղ դիմադրողականություն և աշխատանքներ կատարվում են սեփական անվտանգային երաշխիքները բարելավելու ուղղությամբ, այդ թվում, առաջնագծի կահավորման տեսանկյունից:

 
 
 

«Դեռ շատ մեծ աշխատանք ունենք անելու: Մինչ պատերազմը, Ադրբեջանի հետ շփման գծի երկարությունը շուրջ 200 կմ էր, հիմա դարձել է 500 կմ, որի զգալի մասը նոր առաջնագիծ է: Մեկ այլ խնդիր է Ադրբեջանի զինված ուժերի հենակետերի՝ մեր բնակավայրերին մոտիկ լինելը: Մենք հրապարակային առաջարկել ենք, որ զինված ուժերը պետք է հեռու լինեն բնակավայրերից: Դա միջազգային գործընկերների ու միջնորդների կողմից պետք  է քննարկվի»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

 

Հետաքննական մեխանիզմները շատ կարևոր են, սակայն, ըստ Արտակ Բեգլարյանի, բավական թույլ են: Ադրբեջանն էլ որևէ ձևով ընդառաջ չի գնում մեխանիզմների ներդրման առաջարկներին:

 

«Կարծում եմ, որ այստեղ անելիք կա բոլոր միջազգային գործընկերների, միջնորդների համար»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի զինվորների կողմից արցախցիների սպանության վերջին միջադեպերին՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ Շուշիի վերջին դեպքով պայմանավորված Ադրբեջանը նույնիսկ հանցագործի անունը չի տվել ոչ Արցախի իշխանություններին, ոչ ռուսական կողմին: Նրա խոսքով, Մարտակերտում հոկտեմբերին տրակտորի վարորդի սպանության դեպքով որևէ հետաքննություն չեն իրականացվել, որևէ պատասխանատվության միջոց չի կիրառվել հանցագործ զինծառայողի հանդեպ:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով մեր իրավունքների անվերապահ ճանաչման հիման վրա, այդ թվում, ժողովրդի ինքնորոշման իրավունքի, անկախության միջազգային ճանաչման, բռնազավթված տարածքների վերադարձի հիման վրա: Սրանք այն կարմիր գծերն են, որոնք պետք է լինեն Արցախի, Հայաստանի ու ամբողջ աշխարհի հայության համար»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական վարքը, ըստ Արտակ Բեգլարյանի, ակնհայտ է, որ հակամարտությունը արագ լուծում չունի: Արցախը հակված է, որ միջազգային անվտանգային երաշխիքները, այդ թվում, խաղաղապահների ներկայությունը պետք է լինի անժամկետ, մինչև հակամարտության վերջնական կարգավորումը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Դեկտեմբեր 10, 2021 - 17:50

կոդ: 51857

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: