ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իշխանությունը գործ ունի անխելք, անհայրենիք ու անուղեղ հակապետական խաժամուժի հետ

Օրերս ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ «Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին:

Եվ սա այն պարագայում, երբ այսօր, ավելի, քան երբևէ, ՀՀ յուրաքանչյուր պաշտոնատար անձի, առավել ևս պատգամավորների գործուն դերակատարությունը՝ միջազգային հարթակներում ՀՀ շահերը պաշտպանելու գործում, հույժ կարևոր է:

Խմբակցությունը որպես այս որոշման պատճառ-հիմնավորում մեջբերում է այն հանգամանքը, որ դաշինքի մի քանի պատգամավորներ կալանավորված են, որոնց մեջ կան նաև պատվիրակությունների կազմում ընդգրկված պատգամավորներ, և նրանք երկրից տեղաշարժվելու սահմանափակումներ ունեն:

Հաշտկանշական է, որ տարածված հայտարարության մեջ հստակորեն ընդգծված է նաև այն, որ այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում և վկայում է, որ Հայաստանն այլևս «ժողովրդավարական-իրավական պետություն չէ»:

Իսկ ահա ժամեր առաջ էլ «Հայաստան» դաշինքը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ այս անգամ էլ հայտնելով, թե «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն՝ հղում անելով ՀՀ Սահմանադրական դատարանի այսօր հրապարակած՝ պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը:

«Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն»,- նշված է հայտարարության մեջ:

Նկատենք, սակայն, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որը օրեր առաջ պնդում էր, թե ՀՀ-ն այլևս «ժողովրդավարական-իրավական պետություն չէ», այսօրվա հայտարարության մեջ կարծես թե առանձնապես «չի հիշում» այդ մասին և հիմք է ընդունում Հայաստանի Բարձր դատարանի որոշումը: 

«Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության հայտարարությանը՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց՝ դա քաղաքական ինքնասպանություն էր:

«Սա մեկ կրակոց էր երկու ոտքին: Հայաստանն այսօր ունի բավականին ընդարձակ միջազգային օրակարգ, որը պահանջում է սպասարկում, և այստեղ ապրիորի պետք է բոլոր քաղաքական ուժերը, չնայած ներսում ունեցած տարաձայնություններին, միջազգային օրակարգի շուրջ ապահովեն նվազագույն կոնսոլիդացիա: Սակայն ընդդիմություն կոչվածն իր այս քայլով ցույց տվեց, որ իրենք ոչ մի կապ չունեն ՀՀ շահերի հետ»,- ընդգծեց Մեհրաբյանը՝ նկատելով՝ «Հայաստան» խմբակցությունը չի եկել խորհրդարան՝ ՀՀ շահերը սպասարկելու համար, այլ դրանք հարամելու:

Մեհրաբյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմության քայլերը, բացի տխրությունից, այլ զգացում չեն առաջացնում: «Իրենք փորձում են խանգարել Հայաստանի շահերը սպասարկող ուժերին, դրա համար են եկել Ազգային ժողով»,- համոզված է քաղաքագետը:

Նրա նկատառմամբ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ևս հարթ հարաբերություններ չունեին իշխանության հետ, սակայն պատկերն այսպիսին չէր: «Համեմատելու եզրեր նույնիսկ չկան: Հիմա մենք գործ ունենք բացառիկ դեստրուկտիվ տարրի հետ, որն ընդամենը մեկ նպատակ ունի՝ կազմալուծել պետությունը: Նրանց գործը ոչ թե ընդդիմանալն է, այլ սաբոտաժը»,- ասում է նա:

Մեհրաբյանի կարծիքով՝ քաղաքական մեծամասնությունը պետք է ցրի այս խորհրդարանը, որպեսզի ընդդիմությունը հայտնվի քաղաքական աղբանոցում:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ընդդիմությունն ամեն անգամ պահանջում է հադիպումներ Կառավարության անդամների հետ, սակայն, օրինակ, նման հնարավորությունների դեպքում կամ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջ չի բերում այնպիսի օրակարգային հարցեր, ինչպիսիք ամեն րոպե արծարծում է սեփական ԶԼՄ-ներով, կամ ընդհանրապես բոյկոտում է և ներկա չի գտնվում նիստերին, և դա այն պարագայում, երբ ընդդիմությանը ձայն տված անձինք նրանց գործուղել են օրենսդիր մարմին աշխատելու և ոչ թե հանիրավի պարապուրդի մատնվելու, Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց՝ նրանք չեն եկել Նիկոլ Փաշինյանին ընդդիմանալու, այդ մարդկանց նպատակը մթնոլորտը փչացնելն է:

Խոսելով նաև նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի մասին՝ քաղաքագետը նկատեց՝ ընդդիմադիրները սադրիչներ են՝ իշխանական պատգամավորներին խորհուրդ տալով չտրվել նրանց սադրանքներին: «Ցավոք սրտի, այսօր իշխանությունը գործ ունի անխելք, անհայրենիք և անուղեղ հակապետական խաժամուժի հետ: 5 տարի մենք չպետք է այս ընդդիմությանը հանդուրժենք, որոնք սնվում են մեր հարկերով»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:

armtimes.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: