ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստան-Պարսկաստան հարաբերությունները 1918-1922-ին

Այս օրերին, երբ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Իրանն է և նրա միջուկային ծրագրերի շուրջ համաձայնության ձեռքբերումը 4+1 երկրների (Ռուսաստան, Չինաստան,Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, ամեն բան, որ վերաբերում է Իրանին, ընթերցվում է ամենայն հետաքրքրությամբ: Թեհրանում Հայաստանի դեսպանությունում երկար ժամանակ աշխատած դիվանագետ Բադալյանի այս հրապարակումը պարունակում է ուշագրավ մանրամասներ Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների պատմությունից:

Վեց մասերից բաղկացած այս արժեքավոր հրապարակման հեղինակը իրանագետ, Հայաստանի փորձառու դիվանագետներից արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Գառնիկ Բադալյանն է: Այս հրապարակումը լույս է տեսել http://www.diplomat.am/ կայքում՝ “Հայաստանի դեսպանությունները Իրանում” խորագրի ներքո:

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Նորանկախ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն առաջին իսկ օրերից առավելագույնս կարևորում էր հարևան Իրանի հետ անմիջական հարաբերությունների և բազմաբնույթ կապերի հաստատումը:

Հայաստանի անկախացումից հետո (1918) Պարսկաստանը հարևան երկրների մեջ միակն էր, որ տարածքային պահանջ, քաղաքական կամ տնտեսական խնդիրներ չունենար Հայաստանի հետ և անկեղծորեն ցանկանում էր առևտրական և քաղաքական կապեր հաստատել իր հյուսիսային սահմանների մոտ կազմավորված նորանկախ պետության հետ: Ցանկություն կար նաև նման հարաբերություններ հաստատել Վրաստանի և Ադրբեջանի հետ: Այդ նպատակի համար էլ Անդրկովկասի նորանկախ երկրների հետ հարաբերություններ հաստատելու նպատակով Բաքու էր ժամանել Իրանի վարչապետ Սեյեդ Զիա էդ-Դին Թաբաթաբայի գլխավորած առևտրատնտեսական պատվիրակությունը, որը ցավոք, չի կարողանում այցելել Հայաստան Իրանում ներքաղաքական վիճակի սրման պատճառով:

1918-19թթ. ակտիվ շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Իրանի միջև, Հայաստան է այցելում պարսկական մի պատվիրակություն առևտրատնտեսական հարցերի շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նույն պատվիրակության հետ Իրան է մեկնում ՀՀ կառավարական պատվիրակությունը: Մակուի խանությունում Հայաստանի ներկայացուցիչները սկսում են հացահատիկ և անասուն գնել սովից հյուծված Հայաստանի ազգաբնակչությանը հասցնելու համար: Նման կապերը և հարաբերությունները կանոնակարգելու համար անհրաժեշտություն է զգացվում երկու երկրների հարաբերություններին տալ քաղաքական բնույթ:

1919թ. հունիսի 11-ին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը (Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար) Պարսկաստանի կառավարության նախագահ Վոսուղ էդ Դովլեի հետ գրագրություն է հաստատում: Առաջին հեռագրում մասնավորապես նշված է լինում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայ և պարսիկ ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև գաղթականության, տրանզիտի, երկաթուղագծի և երկու երկրների կենսական շահերին վերաբերող այլ հարցերի լուծման համար խնդրում է շահի կառավարության համաձայնությունը` Հայաստանի հատուկ ներկայացուցչին Թեհրան ուղարկելու և վերոհիշյալ հարցերը լուծելու համար բանակցություններ սկսելու առաջարկով: Խատիսյանն իր հեռագրում հույս է հայտնում, որ պարսից կառավարությունը դրական լուծում կտա հարցին:

Պատասխանը երկար սպասեցնել չի տալիս: Հունիսի 18-ին Երևանում Պարսկաստանի հյուպատոս Միրզա Ասդուլլահ խան Մանի օլ Մոլքը Ալեքսանդր Խատիսյանին է հանձնում Պարսկաստանի կառավարության պատասխան հեռագիրը, որում մասնավորապես նշվում է, որ Պարսկաստանի Ահմադ շահը հավաստում է Պարսկաստանի տարածքում իր կառավարության բարյացկամությունն ու հատուկ ուշադրությունը հայ ժողովրդի նկատմամբ և ցանկանում, որ հայ ժողովրդի իղձերը ի կատար ածվեն:

Հուլիսի 7-ին Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում նրա հետ:

Օգոստոսի 1-ին Ալեքսանդր Խատիսյանը հեռագրում է Թեհրան, որում, մասնավորապես, ասվում է «Որպես Պարսկաստանի կառավարության բարյացակամ պատասխանի հետևանք, Հայաստանի կառավարությունը Նորին կայսերական մեծության Շահի կառավարությանը կից լիազոր ներկայացուցիչ է նշանակում իշխան Արղությանին և նրան տալիս է մանդատ ` լուծելու բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանին»:

Վոսուղ էդ Դովլեն Ալեքսանդր Խատիսյանին հասցեագրված Ֆրանսերեն պատասխան նամակով հայտնում է. «…Պարսից կառավարությունը կատարելապես տրամադիր է Հայաստանի մասնավոր ներկայացուցչին պաշտոնապես ընդունել Թեհրանում»:

Կառավարությունը հրամանագրով Թեհրանում ՀՀ դեսպան է նշանակում Հովսեփ Արղությանին: Իրանահայ գաղութն այդ մասին տեղեկանում է Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարտիրոս Հարությունյանից: Դեսպանը տեղեկացնում է նաև, որ շուտով Արղությանը կճանապարհվի Թեհրան: Այդ օրերին Թեհրան մեկնող Արղությանը Բաքվում մասնակցում է հայ-ադրբեջանական խորհրդաժողովի աշխատանքներին, որում քննարկվում էին հայ-ադրբեջանական սահմանների, երկաթուղու, գաղթականների, հյուպատոսական և դատաիրավական հարցեր:

Հայաստանի դեսպան նշանակելու լուրը կայծակի արագությամբ տարածվում է ամբողջ Պարսկաստանով մեկ, հայ համայնքն անհամբեր սպասում է նորանկախ հայրենիքի առաջին դեսպանի ժամանմանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: