ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայտնի են բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ–ն հրապարակել է 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

ԿԸՀ–ն հրապարակել է 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Մասիս

Նախնական արդյունքներով Արարատի մարզի Մասիս համայնքում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ հավաքելով 14943 ձայն: ՔՊ-ն ստացել է 13461 ձայն:

Ապարան

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում հաղթանակ է տարել «Կարեն Եղիազարյան» դաշինքը՝ հավաքելով 7421 ձայն: Իշխող ՔՊ-ն Ապարանում ստացել է 3705 ձայն:

Վեդի

Արարատի մարզի Վեդի համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը: Կուսակցության օգտին քվեարկել է 8666 ընտրող: ՔՊ-ն երկրորդն է՝ 7960 ձայնով: «Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է 3299 ձայն:

Վաղարշապատ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: ՔՊ-ն Վաղարշապատում ստացել է 5776 ձայն: Իշխող ուժին հաջորդում է «Էջմիածին» դաշինքը, որը ստացել է 3872 ձայն:

Աշտարակ

ՔՊ-ն հաղթանակ է տարել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ 14732 ձայն: ՀՅԴ-ն Աշտարակում ստացել է 2730 ձայն, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1176 ձայն:

Թալին

Արագածոտնի մարզի Թալին համայնքում ՔՊ-ն ստացել է 5037 ձայն, «Զարթոնք»-ը՝2882, «Հայք»-ը՝ 1624, «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն:

Արտաշատ

ՔՊ-ն հաղթանակ է տարել նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքում՝ ստանալով 19794 ձայն: «Օրենք և արդարություն» կուսակցությունը երկրորդն է՝ 9072 ձայնով:

Արարատ

Արարատի մարզի Արարատ համայնքում ևս ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 4988 ընտրող: Ձայների քանակով երկրորդը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ հավաքած 4153 ձայնով:

Վանաձոր

Լոռու մարզի Վանաձոր համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12810 ընտրող: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 8295 ընտրող: «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը հավաքել է 4809 ձայն:

Աբովյան

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 10403 ձայն: ՔՊ-ն Աբովյանում ստացել է 8261 ձայն:

Ջերմուկ

Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում նույնպես ՔՊ-ն հաղթանակ է տարել: Իշխող ուժի օգտին քվեարկել է 2544 ընտրող, երկրորդը «Մեր համայնքը» դաշինքն է՝ 236 ձայնով, երրորդը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 118 ձայնով:

Հրազդան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքում՝ ստանալով ձայների ճնշող մեծամասնությունը: Իշխող ուժի օգտին Հրազդանում քվեարկել է 13377 ընտրող, երկրորդը ՀՅԴ-ն է՝ հավաքած 1473 ձայնով: 

Աշոցք

Շիրակի մարզի Աշոցք համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2316 քվե , ԲՀԿ–ն ստացել է 1090 քվե։

Սևան

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ՀՅԴ –ն ստացել է 1414 քվե, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1178 քվե , «Սարգիս Մուրադյան»կուսակցությունների դաշինքը՝ 9769 քվե, Գեղարքունիք Վարդենիս 21 «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ 4993 քվե։

Վարդենիս

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը ստավել է՝ 2206 քվե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 6162 քվե։

Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Դեկտեմբեր 6, 2021 - 13:03

կոդ: 51687

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: