ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բայդենն ու Պուտինն ինչ կբացեն Հայաստանի համար

Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Բայդեն-Պուտին առաջիկա հանդիպման ձևաչափը կլինի հեռավար, ԱՄՆ ու ՌԴ նախագահները կխոսեն տեսակոնֆերանսի ձևաչափով:

Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այդ հանդիպումը կարող է լինել մոտ ապագայում: Միջազգային մամուլում շրջանառվում է դեկտեմբերի 7-ի մասին տեղեկություն: Պեսկովը այն չի հաստատել, բայց նշել է, որ ժամկետները դեռ հստակեցված չեն, իսկ դեկտեմբերի 7-ը տարբերակներից մեկն է: Պարզ չէ նաև, թե ինչ օրակարգ է ունենալու Բայդեն-Պուտին արդեն երկրորդ Վեհաժողովը ԱՄՆ նախագահի պաշտոնամուտից հետո:

Իհարկե, հնարավոր է հանգիստ կանխատեսել հարցերի կամ թեմաների շրջանակը, թե ինչ կքննարկեն Բայդենն ու Պուտինը, սակայն բուն հարցն այստեղ թեմաները չեն, այլ այն հանգամանքը, թե կողմերը ինչ դիրքորոշումներ, ինչ շեշտադրումներ են ունենալու այդ կապակցությամբ, ում դիրքերն են լինելու գերակա և թելադրող: Արդեն իսկ այն, որ Բայդենի դեռևս մեկ տարի էլ չլրացած պաշտոնավարման ընթացքում կարող է տեղի ունենալ երկրորդ հանդիպումը, վկայում է, որ ամերիկա-ռուսական հարաբերության տիրույթում ծավալվել է բավականին ինտենսիվ աշխատանք:

Ընդ որում, այստեղ թերևս նախաձեռնողը ամերիկյան կողմն է, որը լայն իմաստով ձեռնամուխ է եղել ինտենսիվ աշխարհաքաղաքական վերաձևումների: Դրա նշաններն առկա են գործնականում բոլոր առանցքային ուղղություններում: Բայդենի վարչակազմը պաշտոնամուտից հետո հստակ արձանագրեց, որ ԱՄՆ առանցքային սպառնալիք դիտարկում է Չինաստանը: Ռուսաստանի հետ հարաբերության ուղղությամբ աշխատանքն այդ կոնտեքստում է: Վաշինգտոնի համար կարևոր է թույլ չտալ ռուս-չինական ալյանս:

Միևնույն ժամանակ, այդ ալյանսը չի կարող ոգևորող լինել նաև Մոսկվայի համար, որովհետև Չինաստանի պայմանները ոչ միայն կարող են ավելի կոշտ լինել՝ ժամանակի ու տարածության մեջ, քան ամերիկյանը, այլ կարող են լինել պարզապես անողոք: Ռուսաստանը փորձում է օգտագործել չինական հանգամանքը ԱՄՆ հետ ավելի շահեկան սակարկության համար, սակայն դա գիտե նաև Միացյալ Նահանգները:

Հատկանշական է, որ ներկայումս «սակարկության» բուն գոտի դառնում է ուկրաինական ուղղությունը, որտեղ կողմերը միաժամանակ փորձում են խաղալ տարբեր ուղղություններով, թե Եվրոպայի, թե Թուրքիայի:

Այդ ամենում Հայաստանի համար հետաքրքիրն ու կարևորն այն է, թե ինչ խաղ է ծավալվում կովկասյան ուղղությամբ, որքանով է ամերիկա-ռուսական քննարկումը միտված Հայաստանի համար դրական մթնոլորտի, և որքանով է այն սպառնում նեղացնել Հայաստանի մանևրի հնարավորությունը: Այստեղ ամեն ինչ կարող է լինել մեկնաբանության ենթակա, քանի դեռ չկան բավականին համոզիչ և ստույգ ազդակներ այն մասին, թե ինչպիսին է ամերիկա-ռուսական մթնոլորտը՝ այնտեղ գերակշռում է պայմանավորվածությունների՞, թե հակառակ տրամադրությունն ու միջավայրը:

Հայաստանի համար գլխավորն այստեղ ընտրության դիլեմայի առաջ չկանգնելն է, որովհետև այդ պարագայում շահեկան չի լինելու որևէ ընտրություն: Պատահական չէ, որ քարոզչական դաշտում Հայաստանը հենց այդ համատեքստում են մատուցում բոլորն այն սուբյեկտները, որոնց համար Երևանի սուբյեկտությունը խնդրահարույց է: Իսկ այդպիսիք մեր շուրջն են և անգամ մեր մեջ, անգամ Հայաստանում կան խմբեր, որոնք փորձում են իրավիճակը բերել հենց «դիլեմայի» տրամաբանության, այդպիսով փորձելով ստանալ Հայաստանի հանդեպ Մոսկվայի կոշտ տրամադրություններ:

Այդ ջանքով աչքի են ընկնում նաև ռուսական և նրանց հետ սերտ համագործակցության մեջ գտնվող ադրբեջանական շրջանակներ: Այդ երևույթը հատկապես տեսանելի է դեկտեմբերի 9-10-ին ԱՄՆ նախագահ Բայդենի նախաձեռնությամբ կազմակերպվող Ժողովրդավարության պաշտպանության գագաթնաժողոբի առումով, որին մասնակցելու հրավեր մեր ռեգիոնում ստացել են միայն Հայաստանն ու Վրաստանը: Երևանը հաստատել է, որ վարչապետի մակարդակով մասնակցելու է այդ առնցանց անցկացվելիք գագաթնաժողովին: Եթե Բայդեն-Պուտին հանդիպումը տեղի ունենա դեկտեմբերի 7-ին, ինչի մասին խոսվում է, ապա պետք է ակնկալել, որ այդ հանդիպումը կանցնի այնպիսի տրրամադրությամբ, որ Հայաստանի համար դեկտեմբերի 9-ին ընդառաջ չի սրի որևէ անկյուն:

Սակայն, անկյունները հարթելու հարցում Հայաստանը չպետք է մնա Բայդեն-Պուտին հանդիպման հույսին միայն, հատկապես արտաքինից և թիկունքում շրջապատված լինելով «անկյուն սրող» սուբյեկտներով: Մոսկվայի հետ աշխատանքը այս տեսանկյունից ունի մեծ կարևորություն, բացատրելու համար, որ Հայաստանը Վաշինգտոնի նախաձեռնությանը միանում է ոչ թե «ժողովրդավարական ճամբարի», այլ հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարի տրամաբանությամբ, ինչպես որ Հայաստանի հետ ՌԴ հարաբերությունը որևէ կերպ չի խանգարում Մոսկվային հարաբերվել նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, հավաստիացնելով, թե դաշնակցի դեմ չէ: Հայաստանն էլ Վաշինգտոնի հրավերն ընդունում է ոչ թե ընդդեմ Մոսկվայի, այլ ընդդեմ այն ռիսկերի, որոնք առաջանում են Մոսկվա-Անկարա և Մոսկվա-Բաքու հարաբերությունների հետևանքով:

Հայկ Իսրայելյան

yerevanlur.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: