ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը Երևանից փորձում է պարզել, թե կա՞ մտահոգվելու պատճառ

Հայաստանում Իրանի դեսպանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված հայտնի իրավիճակն ու այն հաղթահարելու նպատակով շրջանցիկ ճանապարհների կառուցման խնդիրը:

Սուրեն Պապիկյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն գործում է այդ ճանապարհները կառուցելու ուղղությամբ: Քննարկվել է նաև Հայաստան-Իրան երկկողմ գործակցության օրակարգ, տնտեսական հարցեր, տարբեր ոլորտներում տնտեսական հարաբերության հեռանկարներ: Իրանի դեսպանի և Հայաստանի փոխվարչապետի հանդիպումը այդ հանգամանքից զատ, պայմանավորված է թերևս մեկ այլ, ավելի լայն համատեքստով, որ հետաքրքրում է Իրանին:

Ակնառու է վերջին օրերին Իրանի դեսպանի աշխուժությունը Հայաստանի տարբեր պաշտոնյաների հետ շփումների առումով, ինչը մի կողմից շատ հասկանալիորեն կախված է հենց Գորիս-Կապան ճանապարհի խնդրով և հեռանկարային լուծումների փնտրտուքով, մյուս կողմից թերևս արցախյան հարցում, հայ-ադրբեջանական հակամարտությունում տեղի ունեցող որոշակի շարժերով: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ Իրանի դեսպանի հանդիպումը հաջորդում է Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ծավալված զարգացումներին: Համանախագահները հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այդ հանդիպումից հետո համանախագահների հետ հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղարության և ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան դիվանագետներ, որոնք հանդիպումը գնահատեցին հաջող: Իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ համանախագահները քննարկել են ռեգիոն այցելելու հարցեր, այդ թվում Ստեփանակերտ: Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեմ չէ համանախագահների միջնորդությամբ Փաշինյանի հետ հանդիպելուն: Սրանք նշաններ են, որոնք ակնհայտորեն խոսում են Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում որոշակի տեղաշարժի մասին: Իսկ այդ հարցը Իրանին մշտապես հետաքրքրել է թե պատերազմից առաջ, թե հետաքրքրում է պատերազմից հետո: Իրանը բնականաբար փորձում է համակողմանիորեն տեղեկանալ, թե ինչ ծավալի կամ բովանդակության շարժի մասին է խոսքը: Իրանին այդ հանգամանքը առավել քան հետաքրքրում է ադրբեջանա-իրանյան լարվածության, և Թեհրանի հանդեպ Ադրբեջանի «լեզվի երկարության» դրսևորման ֆոնին:

Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը փոխվարչապետ Պապիկյանի հետ հանդիպմանը թերևս փորձել է հասկանալ, արդյո՞ք Թեհրանը կարող է ունենալ համանախագահության աշխուժացման ուղղությամբ շարժերից մտահոգվելու պատճառ:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: