Իրանի խորհրդարանի պատգմավորները կրկին քննադատության են ենթարկել Ադրբեջանին
Մեկ շաբաթվա ընթացքում Հոսեյն Քալիևը և Իլհամ Ալիևը մեղադրանքներ հնչեցրին Իրանի հասցեին, որոնք արժանացան ներքին արձագանքների: Անցյալ շաբաթ իրանցի օրենսդիրները Թվիթերում քննադատեցին ադրբեջանցի պատգամավոր Հուսեյն Քալիևին: Իսկ երեկ, խորհրդարանի երկու պատգամավոր քննադատեցին նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները: Վերջինս իր հայտարարություններում դատապարտել էր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան իրանական բեռնատարների «անօրինական» մուտքը: Իրանի իսլամական խորհրդարանի պատգմավորները մեկ շաբաթվա ընթացքում քննադատության են ենթարկել Ադրբեջանի երկու քաղաքական գործիչների: Ադրբեջանցի քաղաքական գործիչների հակաիրանական հայտարարությունները բացասական արձագանք ստացան Իրանում: