Իրան-Ռուսաստան ազատ գոտիների համագործակցությամբ Հյուսիս-Հարվ ճանապարհային միջանցքի ակտիվացման թեմայով համատեղ հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում՝ Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Մոհամադի և Ռուսաստանի կառավարության տնտեսական ոլորտի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
Հանդիպումը կայացել է Հյուսիս-Հարվ ճանապարհային միջանցքի գործարկումն արագացնելու, ինչպես նաև հնարավորինս շուտ ներդրումներ ներգրավելու և Կասպյան նավահանգիստը զարգացնելու համար իրանական և ռուսական կողմերի լուծումներն ու առաջարկները ներկայացնելու նպատակով:
Իրանի ազատ և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Մոհամմադն անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տնտեսական և աշխարհաքաղաքական չափերին, նշել է. «Գործարկելով այս միջանցքը, մենք կտեսնենք տնտեսական խնդիրների, ժամանակի և ծախսերի կրճատում, տրանսպորտի որակի բարձրացում, լրացուցիչ ծախսերի խնայողություն, ինչպես նաև փոփոխություններ՝ ռազմավարական և անվտանգության հավասարումներում»:
Աղբյուր ՝ parstoday.com