ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պատերազմը Հայաստանի դեմ սկսվել է ավելի շուտ. անշրջելի կետը

Հայաստանին ու Արցախին պարտադրված թուրք-ահ աբեկչական պատերազմից հետո մեկ տարի անց Հայաստանի հանրությունը շարունակում է փնտրել պատերազմի հետ եկած բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք վերաբերում են թե պատերազմի օրերի ռա զմական ու քաղաքական բազմաթիվ դրվագների, թե պատերազմին նախորդած բանակցային գործընթացի պատմությանը, թե հետպատերազմական իրավիճակին:

Շարունակվում են քննարկումները, թե ով էր պատասխանատու այն բանի համար, որ իրավիճակը հասավ պատերազմի, և ինչու՞ այն չկանխվեց, ինչ տեղի ունեցավ այս կամ այն փուլում: Հայ ժողովուրդը այս առնչությամբ թերևս շատ երկար ժամանակ կփնտրի համարժեք պատասխաններ, սակայն մի հարցում թերևս չկա երկար փնտրտուքի կարիք:

Խոսքն այն մասին է, որ 2020թվականի սեպտեմբերի 27-ին սկսվել է Հայաստանի դեմ ծրագրված և կազմակերպված պատերազմի միայն ռազմական գործողությունների գերակտիվ, կազմակերպիչների տեսանկյունից համար վճռորոշ փուլը: Իսկ պատերազմի կազմակերպումը սկսել է դեռևս տարիներ, անգամ մոտ երկու տասնամյակ առաջ: Որևէ պատերազմ ինքնին առանձին երևույթ չէ, այն լայն ռազմա-քաղաքականության, աշխարհաքաղաքականության մաս է, գործիք: Հետևաբար, պատերազմները պետք է խորքային դիտարկման ենթարկել ոչ թե սկսելու օրից մինչև ավարտ կամ հրադադար, այլ դրանցում խտացված ռազմա-քաղաքական գործընթացների և դերակատարների վարքի ավելի լայն ժամանակային շրջանակից: Այդ առումով, Հայաստանի դեմ 2020-ի պատերազմը 2016-ի քառօրյայի որոշակի շարունակությունն էր, սակայն պատերազմի մեկնարկը քառօրյան էլ չէր:

Ռազմա-քաղաքական, աշխարհաքաղաքական իմաստով Հայաստանի և Արցախի դեմ հայտարարվելիք պատերազմը գերակտիվ փուլ է մտել 2013 թվականին, մասնավորապես սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանն ամոթալի կերպով ստիպված էր շրջադարձ կատարել Եվրաասոցացման գործընթացից դեպի ԵԱՏՄ: Ընդ որում, հենց առանցքային նշանակություն ուներ այդ ձևը՝ ամոթալի, նվաստացուցիչ, ընդգծելով, որ Հայաստանն ինքնիշխան չէ, որ հնարավոր է անգամ մեկ գիշերում Հայաստանին պարտադրել քաղաքական որոշումներ, ճակատագրական որոշումներ: 2013 թվականի սեպտեմբերի 3-ից կասեցվել է Կովկասի ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսը հավասարակշռելու փորձը, բալանսի խա խտվածությունը դարձել է անշրջելի:

Բալանսի խա խտումը խոշոր հաշվով սկսել է 2000-ականների առաջին տարիներին, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունը մտավ ռա զմմավարական գործընկերության փուլ, սկսեց ամենաբարձր մակարդակում բնորոշվել այդպիսին, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահը ծաղիկներ խոնարհեց Հայաստանի դեմ պատերազմում զո հված ադրբեջանցիների հիշ ատակին: Դրան պետք է հաջորդեին մահաբեր սպա ռազինության բազմամիլիարդանոց գործարքները: Այդ ամենը նախերգանքն էր Արևմուտքի հետ լայն դիմակայության, որին պատրաստվում էր Ռուսաստանը, և որի համատեքստում էլ առանցքային գործընկեր դիտարկում էր Թուրքիան: 2013-ի սեպտեմբերի 3-ը Կովկասը ռուս-թուրքական «բալանսի» տակ դնելու շրջադարձային կետն էր, որից սկսեց Հայաստանին այդ բալանսը պարտադրելու տարիների գործընթացը, որն իհարկե միամտություն և մոլորություն է զուտ ռուս-թուրքական գործընթաց դիտարկելը: Սակայն, հենց այդ ընդգրկումն է, որ պետք է բացի հայ ժողովուրդը, ամբողջապես հասկանալու համար իր հետ կատարվածը, իրեն պարտադրվածը, առանց որի չափազանց բարդ կամ անհնարին է լինելու հասկանալ ապագայում կատարվողը և դրանում մեր անելիքը:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

yerevan-times.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: