ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Նախիջևանում զորավարժությունները միտված են ապագայում երկրորդ ճակատ բացել Հայաստանի Սյունիքի մարզում

Մեր զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը Պարոն Շահմուրադյան, Ռայիսին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան սկսելու մասին: Նա նաև նշել է միջուկային գործարքի և ամերիկյան պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունավետ լինելը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

<

Նախագահ Ռայիսիի հայտարարություններից կարող ենք հասկանալ, որ այժմ Իրանը մասամբ փորձում է շարունակել իր ավանդական քաղաքականությունը և մոտենալով արևելյան ուժերին, այսինքն՝ Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին և ծավալելով իր համագործակցությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հարևան և բարեկամ երկրների, հատկապես իսլամական ավելի մերձավոր երկրների հետ՝ դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին։ Միևնույն ժամանակ, Իրանը փորձում է Եվրոպական եռյակ երկրների ու ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական կողմերի հետ 4+1 խմբի ձևաչափով շարունակել միջուկային հարցի շուրջ բանակցությունները, չզիջել իր միջուկային շահերը ԱՄՆ-ի ճնշումների ներքո։

ՀՀ-ում Իրանի դեսպան Զոհուրին Հայաստանի ԱԽ քարտուղարին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների հետ կապված: Իրանում սա հակահայկական, թե հակաիրանյան խնդիր են դիտարկում։

Ադրբեջանի կողմից Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի փակելը, որն սկսվել է սեպտեմբերի 12-ից, ադրբեջանական զինվորների և ոստիկանների տեղակայմամբ, և իրանցի վարորդների համար ստեղծված դժվարությունները և հատկապես ադրբեջանական ուժերի կողմից նրանցից 2-3-ի կալանավորումը շատ լուրջ մտահոգություն է առաջացրել իրանական կողմի համար։ Ինչպես հայտնի է, իրանցի պաշտոնյաներն արձագանքել են Ադրբեջանի այս հակոտնյա և անօրինական քայլերին, և Բաքվում Իրանի դեսպանը երկու անգամ հանդիպել ու խոսել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խնդիրը լուծելու համար։ Սակայն, թվում է հակառակ հայկական կողմից ցուցաբերած դրական համագործակցությանը՝ իրանցի պաշտոնատարների հետ, Ադրբեջանի կամակորությունը շարունակվում է և նրանք պատրաստ չեն հրաժարվել իրենց սադրիչ գործողություններից, ինչը ենթադրել է տալիս, որ Ադրբեջանը փորձում է Իրանին ևս ներգրավել լարվածության մեջ, ինչը անկասկած կատարվում է իր պատվիրատու երկու տարածաշրջանային տերությունների հրամանով։ Անկասկած, Բաքվի սադրիչ գործողությունները Գորիս-Կապան ճանապարհի հատվածում և հատկապես սեպտեմբերի 30-ին Նախիջևանում մեկնարկած թուրք-ադրբեջանական  համատեղ զորավարժությունը մտահոգության տեղիք է տալիս, սա համարում են Իրանի ազգային անվտանգության և իրենց տարածաշրջանային շահերի դեմ ուղղված անպատասխանատու և վտանգավոր քայլ, ինչը կարող է խաթարել Կովկասյան տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի անվտանգությունը։

Այս տեղեկությունների ֆոնին մամուլը գրում է, որ իրանցի զինվորականները զգալի ուժեր են տեղափոխում Ադրբեջանի հետ սահմանին, Արաքս գետի տարածքում նախատեսում են անցկացնել խոշոր վարժանքներ, ինչը առաջ է բերել Բաքվի դժգոհությունը: Կարո՞ղ ենք ասել, որ Իրանն էլ իր հերթին պատրաստվում է հնարավոր տարբեր սցենարների:

Այդ տեղեկությունները հիմնականում տարածվել են հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներում, սակայն մինչ այժմ Իրանը պաշտոնապես չի հայտարարել Արաքսի երկայնքով զինվորական ուժերի կուտակման մասին, սակայն պետք է նշել, որ անցյալ տարի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված երկրորդ պատերազմի սկզբից հենց Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները և ռազմատեխնիկան անմիջապես տեղակայվեցին կոնֆլիկտի ամբողջ երկայնքի գոտում՝ խնդիր ունենալով ապահովել Արաքսի սահմանային հատվածում Իրանի սահմանային անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը։ Կարծում եմ՝ այս զորամիավորումները դեռ ամուր տեղակայված են նույն շրջանում, և թերևս Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Իրանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմաններում սանձազերծվող լարվածությունները զսպելու և տարածաշրջանային անվտանգությանը վերահսկելու նպատակով ավելի են համալրվում իրանական բանակի և ԻՀՊԿ-ի ռազմական հնարավորություններն ու կարողությունները բոլոր ուղղություններով։ Դա իհարկե արտառոց խնդիր չէ, և Իրանը ամեն տարի երկրի տարբեր նահանգներում ու շրջաններում նախաձեռնում և իրականացնում է մարտավարական և ռազմավարական նպատակներով մեծ ու փոքր զարավարժություններ, ինչը հստակ ուղերձ է տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերին, որ Իրանի ազգային անվտանգության պահպանումն ու տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը ԻԻՀ կարմիր գծերն են։ Վստահեցնում եմ՝ ոչ միայն Ադրբեջանի, այլ նրա մեծ ու փոքր պատվիրատու գործընկերների դժգոհությունը Իրանի նկատմամբ չունի ոչ մի տրամաբանական հիմք։ Իրանը քաջ գիտակցում է, որ դժգոհություն հայտնողներն իրենք տարածաշրջանում լարվածության օջախներ ստեղծող գործակատարներն են այլ ուժերի ձեռքում, որին Իրանը պատրաստ է պատասխանել և դիմակայել համարժեք քայլերով։

Ինչո՞ւ է Իրանը Ադրբեջանի սահմանի մոտ զորքեր կուտակում։

Ինչպես ասացի, սա նոր խնդիր չէ։ Արցախյան երկրորդ պատերազմից ի վեր 2020 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերից Իրանի բանակի և ԻՀՊ-ի կորպուսի ուժերը հզոր ներկայություն ունեն Ադրբեջանի սահմանների երկայնքով։ Սակայն հաշվի առնելով օրերս Նախիջևանում մեկնարկած թուրք-արբեջանական զորքերի համատեղ զորավարժության անցկացումը, որը խորհրդանշորեն կոչվում է Եղբայրություն 2021 վարժանքներ, մյուս կողմից Իսրայելի թաքուն ու բացահայտ ներկայությունը Ադրբեջանի ռազմական և անվտանգային ինստիտուտներում, արդեն բնական է, որ Իրանը կփորձի անտարբեր չանցնել իր տարածաշրջանային անվտանգության գոտում անցկացվող սադրիչ և խիստ կասկածելի քայլերի նկատմամբ։ Կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների անցկացումը, այն էլ Նախիջևանում, միտված են ապագայում երկրորդ ճակատ բացել Հայաստանի Սյունիքի մարզում՝ օկուպացնելով Հայաստանի Սյունիքի մարզը և Հայաստանին կտրելով Իրանից, ճանապարհ բացել Թուրքիայի համար դեպի Ադրբեջան և Միջին Ասիայի թուրքալեզու հանրապետությունները։ Եթե այս ամենը կատարվում է Հայաստանի ձևական դաշնակից Ռուսաստանի աչքի առջև և Մոսկվայի պասիվ անտարբերության ստվերի տակ, Իրանը չափազանց զգոն է և չի կարող հանդուրժել, որ միանգամից հնարավոր է զրկվել դեպի հյուսիս կապող ռազմավարական ճանապարհից, և Իրանը իր բոլոր հնարավորություններով կփորձի կանխել նախ իր դեմ ուղղված սադրիչ քայլերը և մյուս կողմից ապահովել իր բարեկամ երկրների անվտանգությունը։

Հարցազրուցավար ՝ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

 

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: