Այաթոլլահ Խամենեի․Նահատակների անարատ արյունը պատմության ճակատին դրոշմեց Իսլամական հանրապետության ճշմարտացիությունը
Սրբազան պաշտպանության անձնուրացների ու նահատակների մեծարման օրվա առիթով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հղած ուղերձում ասված է.«Սրբազան պաշտպանության շաբաթը զարդարված է անմահ նահատակների անուններով և հուշերով: Նրանց և մյուս նվիրյալների սրտաբուխ զոհաբերությունն ու նվիրվածությունը հաղթանակ պարգևեցին Իրանի ժողովրդին, իսկ նրանց անարատ արյունը պատմության ճակատին դրոշմեց Իսլամական Հանրապետության ճշմարտացիությունը»:
«Սա է նվիրյալների անձնազոհության մեծ դասը՝ որտեղ սրտից բխող ջանքեր կան, այնտեղ հաղթանակ և պարծանք կա: Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա այս պատվավոր հիշատակը»,-ասված է մեծարգո առաջնորդի ուղերձում:
Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Աստծո ողջույնը նահատակներին, բոլոր անձուրացներին ու նվիրյալներին և նրանց առաջնորդ լուսահոգի իմամ Խոմեյնիին»: