ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական, քաղաքական մշակութային գործիչներ, Սիրադեղյանի ընկերները, հարազատները և նրան համակրող քաղաքացիները: