ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԽՍՀՄ տարիներին ցանկացած «սահամանազատում» միջազգային որևէ օրենքով օրինական չէ

Lragir.am-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը

Պարոն Զորիկյան, խոսք է գնում սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու մասին՝ հղում անելով ԽՍՀՄ քարտեզներին։ Ի՞նչ վտանգ է պարունակում այս գործընթացը Հայաստանի համար։

 
 
 

Այս գործընթացը պետք է նախապատրաստված լիներ մասնագետների կողմից, որոշ քայլեր պետք է հաշվարկված լինեին։ Հստակ չէ տեղեկատվությունը՝ խոսքը ո՞ր թվականների քարտեզների մասին է, որովհետև այդ սահմանները մշտապես փոփոխվել են։ Եվ այդ ամենը պետք էր վաղուց հաշվարկել, մեր անկախության հռչակագիրը հրապարակելուց հետո պետք է պատրաստ լինեինք սրան։ Հիմա այնպես է ստացվել, որ երեք նախագահներն այդ ուղղությամբ ընդհանրապես մատը մատին չեն խփել, և կուտակված խնդիրներն այսօրվա վարչակազմի ուսերին են մնացել։

 
 
 

Ես մի բան չեմ հասկանում՝ եթե միջազգային իրավունքին համապատասխան քարտեզները միայն Վուդրո Վիլսոնի առաջարկած ու գծած և, ինչպես մասնագետներն  են ասում, մեծ կնիքով հաստատած քարտեզներն են, ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունն ընտրում խորհրդային տարիների որևէ քարտեզ՝ իմանալով հանդերձ, որ ԽՍՀՄ տարիներին ցանկացած «սահամանազատում» միջազգային որևէ օրենքով օրինական չէ։ Այ սա է պետք է հասկանալ, մենք ի՞նչ ենք անում, մեր ձեռքով ուզում են վերականգնե՞լ Խորհդրային միությունը։ Եթե մենք վերականգնում ենք Խորհրդային միության սահմանները, մենք վերականգնում ենք Խորհրդային միությունը։ Ամբողջ աշխարհն ասում է, որ դա բռնի ուժով կատարված գործարք էր, անօրինական որոշումների հիման վրա սահմաններ գծվեցին։ Մենք գիտենք, որ այդ ամենն ապօրինի է եղել, ուժ կիրառելով է եղել։ Այսինքն՝ բաներ կան, որոնք պետք է ուղղակի պարզ ասել նույն Ռուսաստանին, մյուսներին։ ԽՍՀՄ կազմում բոլոր հանրապետությունները 70 տարի եղել են կալանավորի վիճակում, և այսօր, եթե ինչ-որ չափով ազատվում ենք այդ կալանքից, իրար մեջ պետք է լեզու գտնենք։

Ինձ հաճախ թվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ամենանպաստավոր պայմաններում հայտնվեց Հայաստանը՝ բոլոր առումներով։ Եվ այն առումով, որ իրոք օրինականությանը համապատասխանող քարտեզներ կային, և այն առումով, որ կարողացանք խուսափել քաղաքացիական պատերազմից։ Այսինքն՝ շատ-շատ պայմաններ իրոք ՀՀ կայացման համար՝ որպես անկախ պետություն, նպաստավոր էին։ Ընդամենը պետք էր հայտարարել այն ամենը, ինչը բերելու էր Հայաստանի տարածքի մեծացմանը։ Բազում հարցեր, իրադարձություններ կան, որոնք ինձ ու մեր հասարակության համար անհասկանալի են։ Այսօր սոցցանցերի միջոցով ինֆորմացիան հասանելի է բոլորին, և ժողովուրդը չի հասկանում՝ եթե իրոք հնարավորություններ կան, ինչո՞ւ այդ քայլերին չենք գնում։

Այսօր էլ ուշ չէ՝  քայլեր անելու համար, այդպե՞ս է։

Եթե տանդ մեջ որևէ սարք շարքից դուրս է գալիս, հրավիրում ես մասնագետի, ով գալիս է ու այն վերականգնում։ Հիմա, եթե խնդիր կա սահմանների հետ կապված, այդ գործով պետք է զբաղվեն մասնագետները և առաջարկեն, թե ինչ անել։

Հայտնի դարձավ, որ կոնկրետ Սյունիքում ռուսական կողմն է հայկական զինված ուժերին հորդորել նահանջել՝ պատճառաբանելով, թե պետք է զբաղեցնել ԽՍՀՄ քարտեզներով սահմանները։

Ես կրկնում եմ՝ ինչո՞ւ ենք մենք մեր ձեռքով Ռուսաստանի գործն անում։ Այսինքն՝ մենք մեր ձեռքով վերականգնում ենք Խորհրդային միությունը՝ իր բոլոր սահմաններով։ Չէ՞ որ եթե վերականգնեցիր, հենց այդ պահից սկսած ամբողջը կոչվելու է Խորհրդային միություն։ Մեզ 30 տարի դրել են ամենավատ վիճակի մեջ, երբ դու ինքդ պետք է պաշտպանես քո սահմանը, ինքդ պետք է լուծես քո տնտեսական հարցերը, բայց ժամանակը եկավ, հիմա ասում են՝ սահմանները վերականգնեք։ Այսօր մեր քաղաքական ուժերը հղում են անում Պուտինին՝ Պուտինը այսպիսի բան ասաց, կամ Լավրովը այնպես ասաց։ Բա դուք ի՞նչ եք ասում, ինձ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության երկրի ոչ միայն ղեկավարության, այլ բոլոր քաղաքական ուժերի տեսակետը՝ ի՞նչ են առաջարկում խնդիրը լուծելու համար։ Եվ ես ոչինչ չեմ տեսնում։ Իրենք կրկնում են այն, ինչ ասում է Կրեմլից այս կամ այն անձը։ Կրեմլի երկրորդ խոսնակներ ու փոխխոսնակներ Հայաստանում հարկավոր չեն։

Այդ քաղաքական թիմերում կան սեփականատերեր, մեծահարուստներ, և եթե որևէ մեկը փորձի կպնել իրենց սեփականության մեկ քառակուսի մետրին, գումարներ կծախսեն, արտերկրից կբերեն լավագույն մասնագետներին, կվճարեն ու չեն զիջի իրենց սեփականության մեկ քառակուսի մետրը։ Իսկ երբ խոսքը գնում է ՀՀ մասին, չգիտես ինչու նման բան չեն ասում։ Ինչո՞ւ, որովհետև երկրին չեն վերաբերվում որպես իրենց հողի, իրենց հայրենիքի։ Մեծ-մեծ ու ճոռոմ խոսում են, թե սահմանների ու ճանապարհների մի մասը Ադրբեջանն է վերահսկում, բոլորս գիտենք դրա մասին, ասեք տեսնենք, թե ի՞նչ եք անում։ Չէ՞ որ ձեզ ժողովուրդն ընտրել է, պատգամավորներ եք, ձեր կուսակցությունների ներկայացուցիչներն եք։ Մենք հասկանում ենք, որ այս քաղաքական ուժերն ուղղակի իրենց պատկերացրած մի փոր հացի համար են կռիվ տալիս, բայց սա այն մի փոր հացը չէ, որը ժողովուրդն է կարողանում հայթայթել։ Իրենք իրենց պատկերացրած մի փոր հացի համար են կռիվ տալիս, ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ հայ ժողովրդի համար։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող

ragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

Դեկտեմբեր 3, 2021 - 12:16

կոդ: 41623

Հայաստան

ՀԱՅԱԶԴ կայք Ամենաշատ դիտված

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: