ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ջերմ շնորհավորանքներ են ուղղել Հայաստանին և հայ ժողովրդին՝ Հայաստանի 30-ամյա անկախության օրվա կապակցությամբ

Առանձին ուղերձներում շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են հղվել ՀՀ պետական իշխանությանը և հայ ժողովրդին ` Հայաստանի Հանրապետության անկախության 30 -ամյակի կապակցությամբ:

ԻԻՀ Նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսի.

« ՀՀ նախագահ Ն.Գ. Արմեն Սարգսյան.

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանն ու Հայստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ երկկողմ և միջազգային մակարդակներում առկա բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն երկու ժողովրդների փոխադարձ շահերը բոլոր ոլորտներում ապահովելու նպատակով և երկու երկրների ժողովրդների բարօրությունը և ազգային շահաերը ապահովեկու հետ մեկտեղ պատճառ կհանդիսանան տարածաշրջանում կայուն անվտանգության և խաղաղության ամրապնդման համար:

Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առոջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն:

Հարգանքով՝

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսի»

«ՀՀ Վարչապետ

Ն.Գ. պարոն Նիկոլ Փաշինյան

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:

Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության փոխշահավետ հարաբերություններն ընթացել են առաջընթացի ուղով և զարգացել քանակական և որակական առումներով: Այնուամենայնիվ, ի լրումն տարածաշրջանային և համաշխարհային նոր պայմանների՝ երկու երկրների մեծ ներուժը առավել մեծ կարևորություն է տվել երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը և անհրաժեշտություն է հաղորդել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, կրկնակի ջանքերի գործադրմանը, համագործակցության նոր ոլորտների հայտնաբերմանը և երկու երկրների ենթակառուցվածքային կապերի ամրապնդմանը՝ հատկապես փոխադրումների և էներգետիկ ոլորտներում:

Ես, Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունների գործունեության մեկնարկի համընկնումը համարում եմ բարեբախտություն և գտնում, որ կողմերի ջանասիրությամբ և աչալրջությամբ, ու երկու երկրների պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների շահերի ամրապնդման ուղղությամբ:

Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առոջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն:

Հարգանքով՝

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսի»

Իրանի Արտաքին Գործերի Նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան.

« ՀՀ Արտաքին գործերի նախարար

Ն.Գ. Արարարտ Միրզոյան.

Իմ ամենաանկեղծ շնորհավորանքներն եմ հայտնում Ձերդ Գերազանցությանը Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Ուրախալի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովրդների պատմական կապերի վրա և ձևավորվել են բարիդրացիական և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա, վերջին տարիների ընթացքում մակարդակի և բովանդակային առումով ընդլայնվել են:

Այնուամենայնիվ, կասկած չկա, որ արագ զարգացող տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը, անհրաժեշտ են դարձրել առավել ընլայնելու և ամրապնդելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցությունը:

Հուսով եմ, երկու նախարարությունների փոխադարձ ջանքերի շնորհիվ և օգտագործելով երկու երկրների բազմազան կարողությունները՝ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման և խորացման, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ականատեսը լինել:

Առիթը պատեհ համարելով, Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Ձերդ Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն:

Հարգանքով՝

Հոսեյն Ամիր Աբդոլահիան»

ԻԻՀ այլ պաշտոնյաներ նույնպես ուղերձներ են հղել իրենց հայ գործընկերներին` շնորհավորելով նրանց և հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով:

Այդ հղումները ներառում են.

Իրանի Մեջլիսի Նախագահ Բաղեր Ղալիբաֆի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և հայ ժողովրդին,

Իրանի Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին,

Իրանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Հոջադոլլահ Աբդուլ Մալեքի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանին:

 

ՓՈՒՅԱ ՀՈՍԵՅՆԻ


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: