ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ռուսաստանը դեն է շպրտել Հայաստանի հանդեպ ոչ միայն դաշնակցի, այլեւ երկու դարից ավել խնամքով պահպանվող «փրկչի» կեղծամը

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը գրել է․ Խորհրդային տարիներին բավականին տարածված «բլատնոյ» և շատ երկիմաստ մի արտահայտություն կար. В городе Сочи – темные ночи…

Այդ տափակ ու երկիմաստ արտահայտությունն, ինչպես ասում են մտքներս  եկավ ս. թ. նոյեմբերի ուշ երեկոյան: Երբ նոյեմբերյան մառախլապատ կեսգիշերին համակարգիչների էկրաններին հայտնվեց իր տեսքով ու էությամբ նույնքան տափակ, գորշ ու մառախլապատ Սոչիի հանդիպումը լուսաբանող թուղթը` իր ողջ պերճանքով ու թշվառությամբ: Այլ պարագայում գուցեև, իրոք, իմաստ էլ չուներ այդ հանդիպմանն ու նրա ծնունդ փաստաթղթին առհասարակ անդրադառնալը, եթե չլիներ, շեշտենք` մեր դիտարկմամբ հայ հանրության բավականին անսպասելի և նաև` կրկին մեր դիտարկմամբ` անսպասելի լավատեսական ու նույնիսկ որոշակի էյֆորիկ տրամադրության դրսևորումները, կապված այդ դժխեմ ֆոնով պատճենահանված կես էջանոց տեքստով թղթի հետ: Պոզիտիվ տրամադրությունների արտահայտման սպեկտրը շատ լայն էր. սկսած նրանից, որ մեր համար պարտվողական, զիջողական և կորտստաբեր գործընթացները Սոչիում վերջապես կանգ առան, վերջացրած նրանով, որ Սոչին հայկական կողմի համար հաղթանակ էր, քանզի բացահայտ երևում էր, որ «Պուտինը Ալիևի ականջները լավ քաշել է…»: Այստեղ է ասված. O, sancta simplicitas!:

Հասկանալի է, մարդիկ շատ են ուզում, շատ են երազում ազատվել ծանր պարտության հետևանքներից, դրա շարունակության հոռի հեռանկարից… Բայց այդ միջոցո՞վ: Եվ իրականում ի՞նչն է փոխվել, Սոչիով ինչը փոխվեց, մեկը կարո՞ղ է ասել: Իրականությունն անփոփոխ է: Ռուս-թուրքական ալյանսը ոչ միայն չի նահանջում, հետ չի կանգնում Հայաստան պետությունը վերացնելու իր 100 առաջ սկսած ծրագրերից, այլ հաստատակամ ու համառորեն առաջ է շարժվում այդ ուղղությամբ: Այն պահերին, երբ հանկարծ դադար է իրական կրակագծում, թեժ ու անողոք պատերազմ է ընթանում լրատվական ու քարոզչական ասպարեզում: Ռուսաստանը դեն է շպրտել Հայաստանի հանդեպ ոչ միայն դաշնակցի, այլ նույնիսկ երկու դարից ավել խնամքով պահպանվող «փրկչի» կեղծամը: Ամեն ինչ ասվում է ավելի քան պարզ ու բաց. «հայեր, ռուս-թուրքական եղբայրության իմաստն ու նպատակը Հայաստանը ոչնչացնելն է»: Ընդ որում, գործը արդեն հասել է այնպիսի կետի, երբ բացահայտորեն կիրառման մեջ է դրված բոլշևիկյան Ռուսաստանի առաջին տարիներին տարածված նշանաբանը. «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է»: Եվ դա Հայաստանում վերաբերում է այն զանգվածին, որը հանդգնում է հանկարծ մտածել, որ ինքը չի ողջունում Հայաստանը ոչնչացնելու ռուս-թուրքական ծրագիրը: Վերջ, ուրեմն դու հակառուս ես, Ռուսաստանի թշնամի ես: Ռուսաստանի իսկական բարեկամն այն հայերն են, որոնք ողջունում են Ռուսաստանի ցանկացած քայլերը` թեկուզև ուղղված ընդդեմ Հայաստանի: 1920-ին նման հայերին անվանում էին «իսկական ինտերնացիոնալիստ»:

Վերջապես գալու է մի օր, որ մենք, հայերս, այլևս չլինենք ինչ-որ մեկի հավերժ թշնամին, կամ էլ ինչ-որ մեկի անկեղծ բարեկամը, այլ նախ լինենք մեր պետության հավատարիմ և օրինապաշտ քաղաքացի: Միայն այդ դեպքում կունենանք այնպիսի պետություն, որի վրա էլ չի հանդգնի «ղումար խաղալ» մեկ այլ տերություն, որպեսզի Հայաստանի հաշվին փորձի շտկել իր խարխլվող վիճակը:

  • «Ով մեզ հետ չէնա մեր դեմ է» (ռուս.՝ Кто не с нами, тот против нас), Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո առաջին տարիներին Խորհրդային Ռուսաստանում հայտնի դարձած արտահայտություն. օգտագործվում է որպես սպառնալիք կամ նախազգուշացում նրանց համար, ովքեր չեզոք քաղաքական դիրք են գրավում, արտահայտությունը հաճախ զուգորդվում է հեղափոխական քարոզչության հետ։

Եթե թշնամին չի հանձնվումնրան ոչնչացնում են։

Lragir.am,


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: