ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը Ռուսաստանից պետք է պահանջի, որպեսզի Ադրբեջանը լիարժեք կերպով կատարի պայմանավորվածությունը․ Արմեն Վարդանյան

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

–Պարոն Վարդանյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին, ասաց, որ 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։ Եվ ենթադրվում է՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը իրանական բեռների նկատմամբ կիրառում է այս միջոցը։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անել։

-Իհարկե, պետք է փորձել առաջին հերթին դիվանագիտական ճանապարհով լուծել այս հարցը։ Երկրորդ հերթին արդեն պետք է փորձել ռազմական ճանապարհով օպերացիա իրականացնել և թեկուզ մի քանի կիլոմետր հետ շպրտել ադրբեջանցիներին, որովհետև Ադրբեջանն այսօր Հայաստանի զարկերակը՝ Սյունիքը Հայաստանին կապող ճանապարհը կարող է հանգիստ փակել և Հայաստանը թողնել շրջափակման մեջ։ Սա է ճանապարհը՝ կամ դիվանագիտական, կամ ծայրահեղ դեպքում ռազմական լուծում տալ հարցին։ Կա նաև այլ տարբերակ՝ այլընտրանքային ճանապարհ կառուցելը, բայց դա ամիսներ կտևի։

-Իրանից ի՞նչ քայլեր կարող են լինել այս հարցով։ Մենք տեսանք, որ այդ երկրի ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

-Իհարկե, Իրանում մտահոգություններ կան, բայց հարցն իրենց տիրույթում չէ, իրենք չեն կարող երկու երկրների միջև կոնֆլիկտին ուղղակի միջամտել։ Բայց ես կարծում եմ, որ իրենք էլ կփորձեն դիվանագիտական խողովակներով այս հարցին լուծում տալ։

-Հայաստանի արձագանքն ու քայլերը համարժե՞ք են ստեղծված իրավիճակին։

-Կարծում եմ՝ այլ քայլերի էլ կարող է դիմել Հայաստանի ղեկավարությունը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Սյունիքում մոտ 20 կմ հատվածից Հայաստանը առանց որևէ բանի հետ նահանջեց։ Եվ ես վստահ եմ, որ այդ բանակցությունների ժամանակ որպես միջնորդ և երաշխավոր, որ ճանապարհի այդ հատվածը չեն գնդակոծի կամ չեն փակի, հանդես է եկել Ռուսաստանը։ Այսինքն՝ հայկական կողմը պետք է Ռուսաստանին ներգրավի ու պահանջի։ Սովորաբար քաղաքականության մեջ գրված և չգրված պայմանավորվածություների դեպքում լինում են երաշխավորող երկրներ, որոնք իրենց հեղինակությունն են դնում կշեռքի նժարի վրա, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։ Տվյալ դեպքում ռուսական կողմի միջնորդությամբ են եղել այդ պայմանավորվածությունները, և Հայաստանն ուղղակի Ռուսաստանից պետք է պահանջի, որպեսզի Ադրբեջանը լիարժեք կերպով կատարի պայմանավորվածությունը։

Փաշինյանի այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը սողանցք է գտել, հայկական ավտոմեքենաների համար կարծես թե խնդիրներ չի առաջացնում կամ հազվադեպ է առաջացնում։ Իսկ ահա, քանի որ դեկտեմբերյան պայմանավորվածությունների մեջ նշված չի եղել երրորդ երկրի մասին, ադրբեջանցիներն օգտվելով առիթից խնդիրներ են ստեղծում իրանական հատվածի բեռնատարների համար։

-Ադրբեջանի նպատակը որն է, այս գործողություններով ի՞նչ խնդիրներ են փորձւոմ լուծել։

-Նպատակը շատ պարզ է, մի քանի խնդիր են լուծում սրանով։ Նախ Ադրբեջանը նույնպես պայքարում է, որպեսզի դառնա իրանական բեռնափոխադրողների համար տարանցիկ երկիր՝ դեպի Ռուսաստան, Վրաստան և այլ երկրների ապրանքներ տանելու համար։ Սակայն ամենակարճ ու անվտանգ ճանապարհը մինչ այժմ Հայաստանի տարածքն էր։ Եվ իրական բեռնատարները որպես կանոն Հայաստանի տարածքով էին անցնում։ Հիմա այս քայլով նախ Ադրբեջանը Հայաստանին կզրկի իրանական բեռնափոխադրողների համար տարանցիկ երկիր լինելու հնարավորությունից։ Երկրորդ, Հայաստանի տնտեսությունը որոշ չափով կտուժի, քանի որ այդ բեռնափոխադրողները նաև վճարներ էին մուծում։

Եվ նաև Ադրբեջանի այս քայլը հոգեբանական առումով ազդեցություն ունի։ Ադրբեջանցիներն այսպիսով հոգեբանական խնդիրներ են առաջացնում այդ ճանապարհով գնացող-եկող մարդկանց համար։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: