ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանցի պաշտոնյաները խիստ անհանգստացած են ստեղծված իրավիճակից և Ադրբեջանին անուղղակիորեն զգուշացրել են․ Սահակ Շահմուրադյան

Yerevanlur-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

Yerevanlur-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը։

Պարոն Շահմուրադյան, արդեն երրորդ օրն է՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական կողմը կանգնեցնում է իրանական բեռնատարներին ու գումարներ գանձում։ Ի՞նչ արձագանքներ կան Իրանում այս ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

-Ինչպես արդեն գիտեք, Իրանի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է միջադեպին և հայտարարել է, որ Իրանը հետևում է խնդրին։ ԱԳՆ խոսնակ ՍաիդԽաթիբզադեն, արձագանքելով Հայաստանի Սյունիքի մարզում իրանական բեռնատար մեքենաների ու վարորդների համար ադրբեջանական կողմի ստեղծած խնդիրներին, հայտարարել է, որ Իրանի առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերություններն են, որն արտահայտվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի որդեգրած քաղաքականության մեջ։ Նախագահ Ռաիսին նախկինում ասել էր, որ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական մոտեցումը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելն է։

Արտգործնախարարության խոսնակ Խաթիբզադեն նաև ընդգծել է, որ Իրանը փորձում է հնարավորություններն օգտագործել տարածաշրջանայիան խաղաղության ու կայունության հասնելու համար՝ իր բոլոր հնարավորություններն ուղղորդելով տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների պահպանմանը։ Հաշվի առնելով Իրանի նոր իշխանությունների քաղաքա-տնտեսական կողմնորոշումը դեպի եվրոպական երկրներ, մասնավորապես, Ֆրանսիա և հատկապես Արևելյան երկրներ, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը Հնդկաստանի և Չինաստանի հետ, կարծում եմ՝ Երևանի հարաբերությունների ընդլայնումը հարևան երկրների, մասնավորապես, Իրանի հետ, կարող է տնտեսական մեծ օգուտներ բերել մեր երկու երկրներին։ Այս ամենին նախ և առաջ դեմ են գնում Թուրքիան ու Ադրբեջանը՝ խափանելով Իրանի կապը Հայաստանի հետ։ Հայաստանի դերակատարությունն Իրանի համար մեծ է՝ որպես տնտեսական և քաղաքակրթական երթուղի դեպի Սև ծով և Արևմտյան Եվրոպային կապող կամուրջ։ Նաև Իրանը Հայաստանը դիտում է որպես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տարբերակ կարևոր երկիր և որպես ԵԱՏՄ-ում ազդեցիկ անդամ՝ հատկապես Թուրքիային փոխարինելու իմաստով։

Այստեղ Թուրքիայի և Ռուսաստանի դերակատարությունը մեծ է՝ ընդհատելու Հայաստանի և Իրանի կապը։ Նրանք ուզում են Սյունիքի միջոցով միջանցք բացել դեպի Թուրքիա։ Հատկանշանական է, որ Իրան-Հայաստան առևտրատնտեսական, տրանսպորտային և աշխարհաքաղաքական հարաբերությունների զարգացման հեռանկարը կապված է Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման հետ։

Այժմ, երբ Հարավային Կովկասի տարածաշրջանում ձևավորվում են Ռուսաստան-Թուրքիա համագործակցություն և երկուստեք շահերի վերաբաշխման նոր միտումներ, արդեն պարզ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքի գործիք դարձած Ադրբեջանը փորձում է իր պատվիրատուների հանձնառությունը կատարել կովկասյան տարածաշրջանում՝ մի կողմից փորձելով թուլացնել Հայաստանի տնտեսությունը և հաղորդակցության ճանապարհը դեպի Հարավ, մյուս կողմից օգնել Իսրայելին՝ փորձելով Իրանին առավել մեկուսացնել տարածաշրջանում։ Ադրբեջանի հերթական սադրանքներն ուղղված են նաև Իրանի տարածաշրջանային, տնտեսական և անվտանգության շահերի դեմ։ Ինչպես նաև Ադրբեջանը փորձում է Իրանի համար խնդիրներ առաջացնել՝ փակելով ճանապարհը Հայաստանի ու Վրաստանի վրայով դեպի Արևմուտք և Սև ծով։

Այս ամբողջի համատեքստում սեպտեմբերի 12-ից Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական զինվորների ու ոստիկանների կողմից իրանական բեռնատարների և վարորդների համար ստեղծված խոչընդոտներն այս անգամ լուրջ մտահոգություն են առաջացրել իրանցի պաշտոնյաների ու քաղաքացիների շրջանում։ Իրանի առաջին հակազդեցությունը ցուցաբերել են հենց իրանցի վարորդները՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում, որտեղ տեղակայված են Ադրբեջանի ուժերն ու ռուս սահմանապահները, փորձելով տուրք չտալ ադրբեջանցիների պահանջներին։

Իսկ հնարավո՞ր է, որ Իրանն ավելի կոշտ միջոցների դիմի ստեղծված պայմաններում։

-Այո, հնարավոր է, որովհետև արտգործնախարարի խոսնակի արձագանքն արդեն ցույց է տալիս, որ իրանցի պաշտոնյաները խիստ անհանգստացած են ստեղծված իրավիճակից և Ադրբեջանին անուղղակիորեն զգուշացրել են, որ չեն կարող հանդուրժել նման քայլերը։ Հատկապես որ, Խաթիբզադեն ասել է՝ հայաստանյան կողմի հետ են քննարկելու ստեղծված իրավիճակում խնդրի լուծման ուղղությամբ Իրանի առաջնահերթությունները՝ առանց նշելու մյուս կողմի, այսինքն՝ Ադրբեջանի անունը։

-Հայաստանի անելիքները որո՞նք պետք է լինի այս իրավիճակում։

-Հայաստանի պաշտոնյաները պետք է անմիջապես վճռական մոտեցում որդեգրեն ՝ կապ հաստատելով Իրանի պաշտոնյաների հետ և համագործակցաբար քայլեր ձեռնարկելով՝ զսպելու Ադրբեջանի այս հակոտնյա քայլերը, որոնք վտանգում են թե Իրանի, թե Հայաստանի ազգային անվտանգությունն ու տնտեսական շահերը տարածաշրջանում։ Անկասկած, Հայաստանը մեծ անելիք ունի։ Պետք է քայլեր ձեռնարկվեն ճանապարհը բացելու ուղղութամբ։

Իսկ հնարավո՞ր է իրանական բեռնափոխադրումները ՀՀ տարածքով դադարեցվեն՝ հաշվի առնելով այս իրավիճակը։

-Չեմ կարծում՝ այդպիսի հնարավորություն լինի, որովհետև Իրանը չի ցանկանա միակողմանի դադարեցնել իր տրանսպորտային հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ երկարատև ու ռազմավարական ծրագրեր ունեն Հայաստանի վերաբերյալ՝ դեպի Սև ծով և Եվրոպա։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: