ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Երեքի թատրոնը. Ինչ է «սահմանազատումը» իրականում

Հայտնի երեք գործիչների նոյեմբեր 26-ի հավաքը Սոչիում արժանի չէ նույնիսկ մեջբերումների: Ավելի կարեւոր է գիտակցել, որ խորհրդային, հետեւապես ընդամենը փաստական քարտեզներով Բաքվի ու Անկարայի հետ «ետնամուտքային սահմանազատումը» խաչ է քաշելու հայկական պետության վրա: Ինչու խաչ եւ ինչպիսի խաչ

Խորհրդային քարտեզներով սահմանազատումը նշանակում է Մոսկվա/Կարսի 1921 թվականի պայմանագրի հիմնադրույթների ճանաչում Հայաստանի Հանրապետության կողմից, իսկ Նախիջեւանի խնդրով՝ դեռ մի բան էլ ավելին: Արցախի խնդիրը փակվում է, առհասարակ, լռելյայն ինքնաբերությամբ: Այս մասին ջանադրաբար լռում են ՀՀ իշխանությունները, լռում է պառլամենտական ընդդիմությունը, լռում է պաշտոնական Մոսկվան: Մինչդեռ թուրքական կողմերը դա հայտարարում են բացեիբաց:

 
 
 

1920 թվականի աշնանը Ռուսաստանի եւ Թուրքիայի համատեղ ագրեսիային ենթարկված Հայաստանի Հանրապետությունը 1921 թվականի մարտի 16-ին մասնատվեց Մոսկվայի պայմանագրով՝ դեռեւս 1919-ի մայիսին Քեմալին առաջարկված սահմանների համաձայն: Դրանց հետագայում ավելացվեց նաեւ Արարատի շրջանի օտարումը Հայաստանից՝ փաստացի հոգուտ Վրաստանի, որն էլ փոխանակեց այն Բաթումի հետ, ինչպես փոխանակում են փայտե ֆիգուրները ճատրակի տախտակին: Հայաստանի ոչնչացումը ռուսական նախաձեռնություն էր ի սկզբանե:

Ինչպես է խաչ քաշվում հայ պետության վրա

Մոսկվայի նախաձեռնությամբ 1919-ին նախաստորագրած (parafé) ռուս-թուրքական պայմանագրի նպատակն էր տեսանելի հեռանկարում բացառել հայկական պետության գոյությունը: Այս նպատակին հասնելու հիմնական սկզբունքները օրիգինալ չէին. /ա/ «հայ» էթնիկ տիտղոսը կրող տարածքի արմատական կրճատում ու շրջափակում, ինչպես նաեւ /բ/ էթնիկ սկզբունքով մարդկանց ոչնչացում եւ ցրում հայրենիքից հնարավորինս հեռու շառավղով:

Նկարագրածը ցեղասպանության դասական պատկեր է, ֆաշիզմ, իսկ սահմանի ռուսական կողմում հայկական խորհրդային քվազիպետական գոյացումը՝ գաղութային գռեհիկ ռեզերվացիա: Բացի մետրոպոլիայի ճնշումից, հայերի դրությունը ծանրանում էր նաեւ Հարավային Կովկասի երկու ուրիշ էթնիկ քվազիպետական գոյացումներին փաստացի եւ իրավական ստորադասման հանգամանքով:

«Ետնամուտքից», այսինքն առանց միջազգային օրինական ուժ ունեցող ակտերի գործադրման միջպետական կանոնակարգումների իրականացվող, սահմանազատումը Մոսկվայի եւ Անկարայի հստակ ծրագիր է: Այն պիտի օրինականացնի սահմանների նոյեմբեր 9-ի status quo-ն եւ առավել՝ խախտի Մոսկվայի/Կարսի պայմանագիրը ի վնաս Հայաստանի եւ, միջնորդավորված, Իրանի, փոխանցելով Նախիջեւանի ոչ ավելի քան պրոտեկտորատը Բաքվի լիակատար եւ բացառիկ իրավասությանը: Դա թույլ է տալու թուրքական զինուժի մշտական կայազորներ տեղադրել ՀՀ հարավային սահմանին՝ Բաքվի ինքնիշխան դարձած տարածքում: Սա ետնամուտք է բառի բոլոր իմաստներով:

Մոսկվան եւ Անկարան հայերին թողնում են «պատերազմ, թե կոտորած» այլընտրանքը

Արցախի պատկանելությունը ամրագրված է Կարսի պայմանագրի չհրապարակված բաժնով, եթե վստահենք 2021թ. 15 հունիսի Շուշիում Ալիեւի հայտարարությանը: Ռուսական սահմանազատմամբ Արցախի պատկանելությունը անցնում է «փակ» տիրույթից հրապարակային տիրույթ եւ քննարկման այլեւս ենթակա չէ: Ավելացնենք՝ Նաիջեւանը զիջվում է Մոսկվա/Կարսի պայմանագրի կողմ հանդիսացող Մոսկվայի ի սրտե համաձայնությամբ, եթե ոչ նախաձեռնությամբ:

Հայ իշխանությունները գիտակցու՞մ են Մոսկվայի/Կարսի պայմանագրային դրույթների վատթար ձեւափոխման ավերիչ պաշտպանական հետեւանքները: Հայկական պետության անկենսունակության պայմանով գծված հայկական «սահմանները» առավել անկենսունակ են դառում Մոսկվայի եւ Անկարայի նոր հովանավորության ներքո: Դրանից զատ, ժողովրդին ամրագրվում է 1915-23 եւ 2020 թվականների չհատուցված հոգեբանական տրավմաների ներկայիս ընկճախտը, ինչպես նաեւ մշակութային մոլախոտի անզուսպ փթիթքը «Փաշինյան» համույթի ողորմելի կաղապարով:

Ինչու է խաչ քաշվում. Ռուս-թուրքական պատասխանը հայկական սպառնալիքին

 

Բնականաբար, նախորդ եւ այս դարասկզբերի ռուս-թուրքական դաժան հաշվեհարդարը քաղաքակրթական անտագոնիզմի ընդհանուր դրդառիթից զատ պետք է ունենար նաեւ անմիջական, կենսական պատճառներ: Այդպիսին էր երկու տերությունների գլխին կախված հայկական գոյաբանական սպառնալիքը: Մոսկվան եւ Անկարան ելնում էին նրանից, որ անկախ եւ մեծ Հայաստանը Բուլղարիա կամ Ռումինիա չէ, իսկ հայերը՝ բուլղար կամ ռումին: Առանձնահատկությունը երկու մեծ տերությունների կազմավորման եւ զարգացման բյուզանդահայ ակունքն էր: Սրա մասին պետք է բացահայտ ասվի հայ հանրությանը, այլապես այն մնում է ինֆանտիլ, մանկամիտ պատկերացումների գրկում:

Տարածքային, ժողովրդագրական ու ծովամատույց «վիլսոնյան» տիպի պարամետրերի պարագային Հայաստանը, Արեւմուտքի օժանդակությամբ, դառնում էր Առաջավոր Ասիայի եւ Կովկասի միացման շրջանի դոմինանտ տերություն, էապես ճնշելով թուրքական եւ ռուսական պետությունների ազդեցությունը այդտեղ: Հարցականի տակ էին հայտնվում նաեւ երկու պետությունների գաղափարային նորամուծությունները՝ թուրքիզմը եւ բոլշեւիզմը, ինչը արդեն գոյաբանական սպառնալիք էր:

«Սահմանազատումը» ռուս-թուրքական արդիական պատասխանն է հայկական սպառնալիքին

Կիլիկիայում հայկական պետության առաջացումը տարածելու էր հայկական գերակայությունը Կովկասից Միջերկրականի արեւելք, ինչը արդեն ֆրանսիական եւ բրիտանական գլխացավանքի առիթ էր դառնում, քանի որ Անատոլիայում արդիականանում էր խաչակրաց արշավանքներին նախորդող ժամանակաշրջանի հայ-հունական քաղաքական բնապատկերը: Խոսել հրեական պետականության գոյացման մասին 1948-ին, կամ ավելի ուշ, հազիվ թե հնարավոր լիներ:

Դրությունը հիմա

Հայկական սպառնալիքը պահպանվեց 100 տարի անց էլ, չնայած դարակեսին, արդեն Երկրորդ աշխարհամարտին հայերի դեմ Ռուսաստան/ԽՍՀՄ կողմից կիրառված «սպանդ պատերազմական եղանակով» հատուկ գործողությանը, որը խլեց 330 հազար երիտասարդ տղամարդու կյանք: Առաջացած ներհայկական սերնդային-քաղաքակրթական խզումը այդպես էլ չհաղթահարվեց մինչ մեր օրերը, ինչի վկայությունն է, մասնավորապես, Փաշինյան տիպարի ժողովրդականությունը: Կերչի գործողության հարազատ ելեւէջները լսելի են նախագահ Պուտինի «Լավրովյան ծրագրի»՝ 2020-ի աշնանը իրականացված եղանակի մեջ:

Այսպիսով, Բաքվի հետ ետնամուտքային սահմանազատումը, որին հետեւելու է Անկարայի նմանատիպ քայլը, հետապնդում է 100-ամյա վաղեմություն ունեցող ռուս-թուրքական նպատակը՝ հայկական պետականության ոչնչացում սաղմի մեջ: Մոսկվան եւ Անկարան հայերին թողնում են պատերազմ, թե կոտորած այլընտրանքը: Անկարայի ուղության վրա մանրամասները եւ դրանցից բխող հակագաղութային դիմադրության եղանակները՝ հաջորդիվ:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am

Կարդացեք նաեւ՝ ՀՀ ԱԳՆ գործում է Բաքվի հետ համաձայնեցված

ինչպես նաեւ՝ Չճանաչել Նախիջեւանի եւ Արցախի օտարումը. Չլինել «իդեալական զոհ»


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: