Իրանը պատրաստ է ավարտել ՇՀԿ անդամակցության գործընթացը
Մոհամմադ Մոխբերը նոյեմբերի 25-ին ՇՀԿ-ի անդամ երկրների վարչապետների խորհրդի 20-րդ նիստում ասել է.«Մենք պատրաստ ենք հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել այս կազմակերպությանն անդամակցության գործընթացը»։
Մոխբերը հավելել է.«ՇՀԿ-ն համագործակցության իր հսկայական կարողություններով ու հնարավորություններով, ինչպես նաև անդամ երկրներից յուրաքանչյուրում տնտեսական մեծ ներուժով և համեմատական առավելություններով, ստեղծում է բացառիկ հնարավորություններ անդամների միջև ռազմավարական կապերի և փոխգործակցության համար»:
Նա ասել է. «Իրանն առաջնահերթություն է տալիս տրանսպորտային և տարանցիկ գծերի դյուրացմանը՝ նպատակ ունենալով բարձրացնել Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի , Ռուսաստանի հետ Չինաստանի, Հարավային ու Հարավարևելյան Ասիայի կապերի մակարդակը»։