ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ամիր Աբդոլլահյանընընդգծել է Իրան-Հայաստան տնտեսական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարարն իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովը կձևավորվի հնարավորինս շուտ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ; Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Արարատ Միրզոյանը, չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, քննարկել են երկկողմ հարաբերություններին, երկու երկրների տնտեսական համագործակցությանը և Համատեղ տնտեսական հանձնաժողովին, ԷԿՕ-ի գագաթնաժողովին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերվող մի շարք հարցեր։

Իրանի արտգործնախարարը երկու երկրների հարաբերությունները որակել է ամուր և զարգացող, կոչ անելով դրանքել ընդլայնել ու զարգացնել տարբեր ոլորտներում։

Նա գոհունակություն է հայտնել վերջին ամիսներին երկու երկրների հարաբերությունների աճի միտման կապակցությամբ և կարևորել համագործակցության զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։

Հայտարարելով իրանական ընկերությունների՝ Հայաստանում իրենց ներկայությունն ուժեղացնելու պատրաստակամության մասին,Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովը կձևավորվի կկայանա որքան հնարավոր է շուտ։

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխություն չընդունելու Իրանի հստակ դիրքորոշումը, մտահոգություն հայտնելով կովկասյան տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և հարգել այլ երկրների տարածքային ամբողջականությունը։

Հեռախոսարզրույցում, Հայաստանի արտգործնախարարն անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների առաջարկվող ճանապարհային քարտեզին, որի մասին քննարկումէ տեղի ունեցել վերջերս Թեհրան կատարած իր այցի ժամանակ, հայտարարել է համատեղ տնտեսական հանձնաժողով ձևավորելու և Իրանի հետ առևտրային հարաբերություններն ընդլայնելու Երևանի պատրաստակամության մասին։

Միրզոյանը բարձր է գնահատել և կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը՝ երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում: Նա ընդգծել է Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու Երևանի վճռականությունը, և ևս մեկ անգամ իր գործընկերոջը հրավիրել այցելել Հայաստան:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: