Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության և Միության շուկայի անդամ, կարող է կարեւոր դեր խաղալ Իրանի եւ ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում։
Այս մասին նոյեմբերի 24-ին Երեւանում «Եվրասիա-21» առաջին միջազգային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ելույթում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոխուրին։
Ըստ դեսպանի Հայաստանն այս տեսանկյունից մեծ ներուժ ունի. «Իրանը, հաշվի առնելով իր ներուժն ու կարողությունները, քայլեր է ձեռնարկում, օրենսդրական փոփոխություններ է իրականացնում ապրանքների արտահանման ազատականացման ուղղությամբ։ ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես կարող են շահել համագործակցության մակարդակի բարձրացումից»,- ասաց Իրանի դեսպանը դեսպանը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը։